Մովսէս Նաճարեան – Սումէրական Գիլգամեշ վէպում հանդիպող Մայրիների երկիրը, եւ «Կարիճ-մարդկանց» բնակավայրը

10 ՅՈՒՆՈՒԱՐ 2017 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

Սումէրների արքայ Գիլգամեշը «անմահութեան ծաղիկ»-ը գտնելու համար երբ ճամբայ է ընկել դէպի հիւսիս աստուածների երկիր՝ նախ հանդիպել է մայրիների պահապան Խումբաբայ հսկային, որի հետ երկար է մենամարտել ու վերջապէս յաղթական է դուրս եկել:
Մայրիների այդ անտառը Հայկական լեռնաշխարհի հարաւային շրջանի Տմորիքի տարածքն է եղել՝ Կորդուք-Կորճայք նահանգի սահմաններում, եւ ո՛չ թէ Կիլիկիայում՝ ինչպէս ենթադրւում է առհասարակ:
Ըստ մեզ «Տմորիք» տեղանուան սկզբնական ձեւն է եղել «Տի+մօրիք», որի «տի»-ն «մեծ» իմաստն ունի, իսկ «մօրիք»-ը՝ «մայրիք» կամ «մայրիներ», ուստի այդ տեղը եղել է «մեծ մայրիներ»-ի երկիրը, թէեւ ներկայիս այդ շրջանի լեռները լերկ են, քանզի հազարամեակներ շարունակ այնտեղ աճող մայրու ծառերը անընդհատ հատուել են՝ նոյնիսկ հեռաւոր երկրների կարիքների համար:
Դրանից յետոյ Գիլգամեշին դիմաւորում են աստուածների բնակավայրի սահմանապահ «Կարիճ-մարդիկ»:
Թէ ովքե՞ր են եղել նրանք՝ բացայայտւում է Տմօրիքն ընդգրկող Կորդուք-Կորճայք նահանգի անուններից:
Հայր Ղեւոնդ Ալիշանն ասում է թէ «Կոր» բառարմատն ունի «Կարիճ» իմաստը 63, երբ Կորդուք եւ Կորճայք անունների հիմքն էլ «Կոր»-ն է, ուստի հետեւում է, որ այդ տարածքների վրայ ապրողները «Կարիճ մարդիկ» են կոչուել:
Քանզի «Կորդուք» կամ «Կորդուիք» անունն ունեցել է «կոր+դեւք» բաղադրութիւնը՝ «Կարիճ դեւեր» կամ «կարիճ հրեշտակներ» նախնական իմաստով:
Իսկ «Կորճայք» անունը կարելի է բաժանել երկու ձեւով, 1.«կոր+ճայք» կամ 2.«կոր+ճ-այք»:
1.«Կոր+ճայք»-ում «կոր»-ն ունի «կարիճ» իմաստը, իսկ «ճայ»-ը64  ծովային կամ լճային ձուկով սնուող թռչուն է: Հետեւաբար «Կորճայք» անուանումը կարելի է հասկանալ «կարիճ ճայեր» կամ փոխաբերաբար՝ «կտցահարող ճայեր»:
2.«Կոր+ճ+այք»-ում նոյնպէս ունենք «կոր»-«կարիճ»-ը, «ճ»-ն ունի «ճաճանչ» կամ «աճ» իմաստները, իսկ «այք»-ը նշանակում է «Աստուծոյ որդիներ»:
Հետեւաբար այս պարագայում ունենք «Աճած կամ մեծացած կարիճի նման ճաճանչող կամ խայթող Աստուծոյ որդիներ»:
Հետեւութիւն.-
Կորդուք-Կորճայքի նահանգը հնագոյն ժամանակներում եղել է Կովկասեան լեռնաշղթայի Կարիճ կենդանակերպը պատկերող հատուածի հանդիպակաց բեւեռի զոյգը: Տես՝ Պատկեր «42»:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am/archives/42130

Facebooktwitterredditpinterestlinkedinmail