Լիզպոնի հինգ տղաքը

Ռատիո Եան

“Լիզպոնի հինգ տղաքը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կամ Հայկական Յեղափոխական Բանակին սիրոյն չէր , որ անձնազոհ եղան : Անոնք ազատ , անկախ ու միացեալ Հայաստանի տեսլականի՛ն հաւատալով ուզեցին վերջ տալ իրենց մատաղ կեանքերուն :
Ուղեղալուաց եղած կամակատար ոչխարներ չէին անոնք ,այլ՝ իրենց մահին մէջ իրենց ազգին յաղթանակի յոյսերը տեսնող առիւծներ , մարգարէներ:
Անոնք Լիբանանէն էին ,այո՛, արեւմտահայ էին , դարձեալ այո : Սակայն ամբողջ հայութիւնը յուզող հողատարածքի մը(զոր չէին տեսած իսկ) , դատի մը համար նահատակուեցան անոնք :
Լիզպոնի հինգը ամբողջ հայութեան(արեւելահայ թէ արեւմտահայ , դաշնակցական թէ ոչ դաշնակացան,եւլն) նահատակներն են: Անոնք հատուածական նահատակներ չե՛ն:
Պէտք է ընդունիլ , որ այսօր հայ դատը տարբեր փուլի մէջ է , քան ուր որ էր 1983-ին : Այսօր նորանկախ հայրենիքի ու հայութեան համար արարելը ,թերեւս , նոյնքան կարեւոր է , որքան՝ նահատակութիւնը :
Ասով հանդերձ նահատակութիւնը իր սուրբ տեղը ունի . անիկա արժէք կու տայ դատին ու հողին , որոնց համար հերոսաբար արիւն կը թափուի :
Այսօր նահատակութեան դաշտը Հայաստանի ու Արցախի սահմանագլուխներուն վրայ է : Սակայն նահատակութեան պատճառը եւ նպատակը միեւնոյնն են , միայն վայրերն ու պայմանները փոխուած են : Երէկ Լիզպոն էր , այսօր՝ սահմանային շրջանները , գուցէ վաղը՝ Արեւմտեան Հայաստան:
Հետեւաբար՝ Արան , Սիմոնը , Վաչէն , Սեդրակն ու Սագոն իրենց սխրագործութեամբ արժանի են համապատասխան համահայկական-պետական ճանաչումի… առա՛նց խեղաթիւրումներու :” Հրայր Եսայեան #ԼԻԶՊՈՆ5

Facebooktwitterredditpinterestlinkedinmail