Հայտարարություն Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշման կապակցությամբ

20 հոկտեմբեր 2015

zinanshan- garavaroutyoun_n

Հայտարարություն
Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշման կապակցությամբ

Ողջունում ենք Փերինչեքի գործով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կայացրած որոշումը կարեւորելով այն որպես հայության ապագայի եւ իրավունքների հետ կապված հիմնարար փաստաթուղթ այն իմաստով, որ՝

ա) ՄԻԵԴ-ը հաստատեց, որ պատմական ստույգ փաստ է Հայերի ցեղասպանությունը, առանց նշելու ժամանակագրությունը, ինչը նույնպես կարեւոր ձեռքբերում է, եւ որ՝

բ) հայ մարդը, հայ համայնքը, հայությունը իրավունք ունի ինքնության, ինքնության վերադարձի, իր իրավունքների պաշտպանության եւ հետեւաբար իրավունք ունի գույության, զարգացման եւ ապագայի:

Այն որ Փերինչքը անմիջապես չդատապարտվեց, պարզապես հուշում է, որ այդ ուղղությամբ եւ, բնականաբար, հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ դեռեւս կարեւոր աշխատանքներ կան ձեռնարկելու, ինչը եւ արվելու է անշուշտ, հաջողությամբ շարունակելու եւ ավարտելու համար հայության իրավունքների հաստատման գործընթացը Հայաստանի նկատմամբ:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

20.10.2015 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail