ՀԱՅՔԸ ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ, ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՑԱՐԱՆ և ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆ – Համլետ Մարտիրոսյան

ՀԱՅՔԸ ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ, ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՑԱՐԱՆ և ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆ – Համլետ Մարտիրոսյան

– Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Հայրենասիրությունը գիտելիքից բխող, գիտելիքով հիմնավորված պարտականություն է։ Իսկ գիտելիքը՝ Հայրենիքի հիմնավոր ճանաչողությունն է։

Այդ գիտելիքը մեր անպարտելիության գրավականն է, մեր հիմնական զենքը՝ մյուս բոլոր զինատեսակները (այդ թվում տնտեսական) արդյունավետ գործի գցելու միջոցը։

Այստեղ անելիք չունեն հպանցիկ զգացմունքները, անհիմն սուբյեկտիվ երևակայությունը, սնապարծությունը, անտարբերությունը, տգիտությունը։

– Պաշտպանիր Հայրենիքդ
– Պաշտիր Աստծուդ
– Սիրի ընտանիքդ
– Պահպանիր լեզուդ
– Մաքուր պահիր արյունդ
– Հիշի նախնիներիդ

Սրանք պլակատային կարգախոսներ չեն, այլ այն վեմերն են, որոնց վրա խարսխվում է հայրենասիրությունը և որոնցից յուրաքանչյուրը, որպես համակարգ, գիտության ու իմաստության սինթեզ է։

Հայրենասիրությունը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուրս տիրապետենք սրանցից ամեն մեկի գիտությանը։

Փաստ է, որ այդ կորսված գիտելիքի ամբողջական համակարգը դեռևս չենք վերականգնել, սակայն հույս կա, որ այն շուտով կունենանք։ Այն օրը, երբ Հայությունը վերստին կտիրապետի այդ համակարգին, մարդկության պատմությունը նորից կմտնի իր բնական ընթացքի մեջ։

Վաղը ձեզ կներկայացնեմ այդ գիտելիքի մի փոքրիկ դրվագ։

Այն նվիրված է ջրհեղեղից մարդկության փրկության մեջ Հայքի ունեցած դերին և այդ դերին համապատասխանող անվանումներին։
Հոդվածում բացահայտվում ու մեկնաբանվում են ջրհեղեղի վերաբերյալ պատմությունների գրառման ժամանակներում Հայքին վերագրված սրբազան անվանումները։

Այդ ժամանակներում Հայքը կրել է սրբազանության այնպիսի անգերազանցելի կարգավիճակ, որն այլուր ու երբեք չի կրկնվել, որը տարածված ու հանրահայտ էր ողջ Հին Աշխարհում,

Հայքն իր այդ կարգավիճակով ժամանակի աշխարհընկալումային համակարգում պատկերացվել է Տիեզերքի կառույցի առանցք, Երկնքի հենարան, աստվածների սրբազան կացարան,․․․։

Այս ամենը վկայված է 5÷3 հազար տարվա վաղեմության սեպագիր աղբյուրներում։

Աստվածներն իրենց սրբազան կացարանը դարձրել են իրենց ընտրյալ ազգի՝ Հայոց բնօրրանը, որպես նրանց առաքելության իրականացմանը համապատասխանող տարածք։

Մոռացել ենք մեր առաքելության իմաստն ու էությունը, հայրենասիրության գիտելիքը, կորցրել ենք Հայրենիքի մեծ մասը, պղծվել է աստվածային սրբավայրը։

Ազգային գերնպատակն այս ամենը վերականգնելն է։

Հայքի սրբազան բնութագրերն արտացոլում են Տիեզերքի ծագման ու ձևավորման փուլերը և համահունչ են արդի գիտական տվյալներին։ Թե մեր նախնիները որտեղից գիտեին Տիեզերքի գոյության խորհուրդը, ումից, երբ, ինչպես են ստացել այդ գիտելիքները, այլ խնդիր է։

Որոշների աչքում այս ամենը կթվա մտացածին հեքիաթ, հնարովի առասպել և մերժելի ժամանակակից գիտության տեսանկյունից։ Դրա վերաբերյալ կասեմ, որ նման տեսակետ հայտնողները հաստատ անտեղյակ են վերջին քառորդ դարում տիեզերածնական տեսությունների, բանական մարդու ծագման ասպարեզի գիտության զարգացումներից։

Մինչ վաղը։

Բարին ընդ բոլորիս։

Hamlet Martirosyan-facebook.com/photo.php?fbid=2261780777217707&set=a.254580444604427&type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail