ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ Հիմնադիր ժողովի որոշումը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
Հիմնադիր ժողովի որոշումը
2004 թուականի դեկտեմբեր 17-ին , Արցախի Շուշի քաղաքի մէջ , տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հիմնադիր ժողովը , ներկայ էին Հիմնադիր Ժողովի Անդամներ , Արմենակ Աբրահամեան , Հովսեփ Հովսեբեան , Աշոտ Բաբաեան , Վաչական Իշխանեան , Հրաչյա Փիլիպոսեան , Վիտալի Բալասանեան , Կոմիտաս Դանիելեան , Մելանյա Բաբաեան , Սամուել Կարապետեան , Ժիրայր Սեֆիլեան , եւ Կագիկ Սարգսեանը:
Հիմնադիր ժողովի ընթացքին ժողովականները քննեցին հետեւեալ հարցերը:
1- Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի Կազմաւորման Հարցը:
2- Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի Կողմէ «« Արեւմտեան
Հայաստանի Հայերու Իրավունքներու Մասին »» Հռչակագիրի Պատրաստումը:
3- Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի Աշխատանքները
համակարգող Թեկնածուներու Առաջարկելու եւ ընտրութեան Հարցը:
Միաձայն Քուէարկութեամբ
Հաստատեցին Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի
Հիմնադրումը:
Հաստատեցին Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի Կողմէ
«« Արեւմտեան Հայաստանի Հայերու Իրաւունքներու Մասին »» Հռչակագիրի
Պատրաստսելու Յանձնարարականը:
Ժողովականները Ընտրեցին Արմենակ Աբրահամեանը Իբրեւ Կազմակերպիչ
եւ Համակարգող , Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի:
Այսպիսով , Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի
Աշխատանքները Աւարտեցան:
Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդ
Շուշի Թուական 17/12/2004

Facebooktwitterredditpinterestlinkedinmail