Մովսէս Նաճարեան – Գիրք՝ Ծննդոց. Ադամի Թոռը Ենովս

Մովսէս Նաճարեան – Գիրք՝ Ծննդոց. Ադամի Թոռը Ենովս

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴԸ:

Բ.Գիրք՝ Ծննդոց

1.Ադամի Թոռը Ենովս

Աբիւդենոս պատմաբանից քաղելով՝ Խորենացին գրում է.-
«Ենովս՝ որ առաջին յուսացաւ կոչել զԱստուած»:

Ապա նա հարց է տալիս, թէ ի՞նչ է նշանակում «որ առաջին յուսացաւ կոչել զԱստուած»-ը, եւ մի՞թէ Ադամին տեսանելի, եւ նրա հետ ուղղակիօրէն խօսող աստուածն անտեսանելի է դարձել նրա թոռան համար: Եւ փորձում է գտնել պատասխանը:

Մեր կարծիքով, դա նշանակում է թէ Ենովսն «Առաջինն էր, որ իմացականօրէն (հեռակայ կարգով) դիմեց Աստծուն՝ յարութեան խնդրականով»:

Որովհետեւ երկիր-մոլորակը այդ օրերին ձեռք է բերել ինքնուրոյն էներգետիկ եւ պաշտպանական դաշտ՝ «aura»-ի «ծածկոյթ», ինչի հետեւանքով էլ երկրաբնակներին անտեսանելի են դարձել Աստուածն ու երկնային իրականութիւնները135:

Ենովսի խնդրականը Աստծուն՝ վերաբերւում է առաջին սպանուած մարդու, Աբելի հոգուն՝ ու նրա վերամարմնաւորմանը136:
Հետեւաբար Աբելի փոխարէն ծնուել է Սէթի որդի Ենովսը (Ադամի 3-րդ որդու որդին)՝ եւ ո՛չ թէ Սէթը: Հետեւում է, որ Աբելի սպանութիւնը տեղի է ունեցել Ենովսի ծննդից անմիջապէս առաջ, ուստի եւ Աբելն ապրել է շուրջ 435 տարի, որի ընթացքում նա անժառանգ չի մնացել՝ ինչպէս տպաւորում է Աստուածաշնչեան ընթերցումը, այլ ստեղծել է թէ՛ իր ընտանիքը՝ եւ ունեցել է թէ՛ որդիներ ու թոռներ:

Մեզ համար սոյն փաստարկն ունի պատմական ու աշխարհագրական մեծ նշանակութիւն: Դրանով իմանում ենք Հայաստանի գաւառներից «Աբեղեանք»-ի եւ դրա բնիկների իսկութիւնը: Այդ գաւառը եղել է Աբելի զարմերի բուն բնակատեղին:

————————————————-

[134] Մ. Խորենացի, նոյն, էջ 14:

[135] Ըստ մեզ, երկրի այդ ծածկոյթը յառաջացած է Զեւսի եւ Քրոնոսի միջեւ տեղի ունեցած հրեղէն
պատերազմին որպէս արդիւնք, երբ գոլորշիացեր է հսկայ քանակութեամբ ջուր ու ծուխ՝ առաջացնելով
ամպային ու գազային ծածկոյթի ահռելի շերտ մը երկրի շուրջ (այլաբանականօրէն՝ փրփուրներէն ելած
Ափրոդիտէն, որ ապահովեց Զեւսի յաղթանակը), որուն ալ աւելի ուշ պիտի հետեւեր մեծ ջրհեղեղը՝
«կրտսեր Մսրայ մելիք»-«Զեւս»-ի եւ «Ծուռ Դաւութ»-«Նօյ»-ի ընդհարման աւարտին

[1] «Ենովս» անունը կը նշանակէ «սերմի նոր մարմնաւորում»:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail