Անժամկետ հանցագործությունն ու դրա վկայությունները. The Independent-ը՝ Հայոց ցեղասպանության մասին

Անժամկետ հանցագործությունն ու դրա վկայությունները. The Independent-ը՝ Հայոց ցեղասպանության մասին

08 ԱՊՐԻԼ 2014 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձ է ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որում նշվում է, որ դա անժամկետ հանցագործություն է, և խոսվում է վկայությունների մասին:

Աղբյուրն ահազանգում է, որ կյանքից հեռանում են Ցեղասպանության վերջին կենդանի վկաները, և հայերն այն նույն երկընտրանքի առաջ են, ինչ հրեաները, այն է՝ ինչպես վառ պահել իրենց հոլոքոստի վերաբերյալ հիշողությունները:

Նշվում է, որ Իսրայելում, ի դեպ, Հայոց ցեղասպանության համար օգտագործվում է նույն բառն, ինչ հրեաների Հոլոքոստի, այն է՝ շոա: Նկատվում է, որ երկու ողբերգությունները, չնայած տարբերություններին, նաև զգալի նմանություններ ունեն:

Երկու ժողովուրդներին էլ ասել են, թե իրենց վերաբնակեցնում են, երկուսի դեպքում էլ հարյուր հազարավոր տղամարդկանց առանձին սպանել են, երկուսի դեպքում էլ ունեցվածքն առգրավել են, հայերի դեպքում գործել են հիտլերյան Einsatzkommandos նման հատուկ զորամիավորումներ…

Թուրքերն օգտագործել են երկաթգծերի վագոններ, նաև պրիմիտիվ գազախցեր. հայերը քշվել են քարանձավներ և խեղդամահ արվել մուտքի մոտ վառված խարույկների ծխով:

Վկայվում է, որ հարազատների առաջ հայերին բռնաբարելուց զատ, հայերն իսլամացվել են։

Պատմվում է նաև, որ Օսմանյան կայսրությունում հայերի մահվան երթերը կազմակերպած թուրքերին մարզել են գերմանացի զինվորներ, որոնք հետագայում բարձր պաշտոններ են զբաղեցրել և կազմակերպել հրեաների մահվան երթեր Բելառուսում և Ուկրաինայում:

Եվ կրկին գլխավոր հարցը, որ առաջ է քաշվում, այն է, թե ինչպես ապրեցնել այս սարսափելի եղելության մասին հուշերը:

Հոդվածը թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը համեմատում է հակասեմականության հետ, որ կա հրեաների դեպքում:

Հոդվածագիրը նշում է, որ ցեղասպանությունների ամենամեծ սարսափը ոչ թե դրանց ռասիստական, այլ հակամարդկային էությունն է:

www.tert.am/am/news/2014/04/08/timeless-the-ind/

kunq.net/am/?p=38300&

Facebooktwitterredditpinterestlinkedinmail