Մովսէս Նաճարեան – Հայկական Միջագետքի Արարադը՝ Սումերում յիշատակուել է Էրիդու

Մովսէս Նաճարեան – Հայկական Միջագետքի Արարադը՝ Սումերում յիշատակուել է Էրիդու

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

4.Էրիդու
Արտակ Մովսիսյանի բերած «Շումերական Արքայացանկ»-ում կարդում ենք.

«Երբ թագավորությունն իջեցվեց երկնքից, (նախ) Էրիդուում էր թագավորությունը: Էրիդուում Ալուլիմը (դարձավ) թագավոր եւ իշխեց 28800 տարի»165:

Ա. Մովսիսեանի կազմած առաջին քարտէսում «Էրիդու» քաղաքը տեղադրուել է Սումէրում, Ուրից հարաւ:

Մեկնաբանութիւն.-

Չենք բացառում, որ մարդկային պատմութեան միջանկեալ մի հատուածի ընթացքում այդտեղ էլ կառուցուած լինի Էրիդու անունով մի քաղաք՝ սակայն դա չէր կարող լինել առաջին թագաւորութեան նստավայր Էրիդուն:

Քանզի «երկնքից իջեցուած առաջին թագաւորութիւնը» առնչւում է արաբական առասպելի «երկնքից իջաց հրեշտակին» (Անգեղին)՝ որն իր ոտները հենել է (հաստատուել է) Ցուլ-Տաւրոսի մէջքին: Հետեւաբար բուն Էրիդուն պէտք է փնտրել Հայկական Տաւրոս լեռնաշղթայի հարաւային միջնամասի տարածքում:

Հիմք ընդունելով եւ զուգադրելով այդ երկու սկզբնաղբիւրները՝ «Էրիդու» տեղանուան արմատում որոնեցինք Տաւրոսը:
«Տաւրոս» անունը «տաւ-ար-ոս»-ից բացի՝ հնարաւոր է բաժանել նաեւ «տաւ-էր-ոս» արմատների: Համարենք թէ «ոս»-ը վերջածանց է: Իսկ «տաւ»-ի ու «էր»-ի տեղերը դրափոխելով՝ կ՛ունենանք «Էր-տաւ», որից էլ «Էրի-տաւ»-«Էրիտօ», աղաւաղ՝ «Էրիդու»-ն:

Յուսով ենք, որ ընթերցողը «Էրիտօ»-ն կը համեմատի Հայոց պատմութիւնից յայտնի «Երատօ» թագուհու անուան հետ:
Սումէրական արքայացանկում բերուած առաջին «թագաւորի» «Ալուլիմ» անուան հիմքը «Այլ»-ն է՝ «հրեշտակ»-ը166:

«Էրիդու»-ի տեղադրութիւնը առաւել ճշգրտելու համար՝ մեզ օգնութեան եկան երկնքի համաստեղութիւնները: Նրանցից մէկը կոչւում է «Էրիդան», լատ. «Eridanus», որ հայկական «Լուծ» համաստեղութիւնն է: Այն գտնւում է Օրիոնից արեւելք, եւ երկրի վրայ պատկերում է Տաւրոյ Բերանից հարաւ ու հարաւ-արեւելք ընկած Կորդուած, Ագարակի, Նպատական լեռնաշղթաների, եւ Հայկական Միջագետքի Արարադ լեռան միջակայքը, թէեւ ըստ յունա-հռովմէական առասպելաբանութեան՝ «Eridanus» համաստեղութիւնը «աստղային գետ» է, ինչը կարող է երկրի վրայ պատկերուած լինել թէ՛ որպէս «հոսող ջուր»՝ եւ թէ՛ որպէս լեռնազանգուած: Աշխարհագրական-աստղաբաշխական համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ երկրի վրայ նա արտայայտուել է լեռնազանգուածով:

Ահա հնագոյն եւ առաջին «Էրիդու» թագաւորանիստ քաղաքի տեղորոշման շրջանակը:

Եւս մի փաստ: Ուրարտական «Երիդիա»-«Երիդուա» երկրամասում հանդիպում ենք նոյնարմատ «Երիդիանի» քաղաքանուան (ինչը կարելի է կարդալ «Էրիդիանի»), որ «Գտնվում էր Տուշպա-Վան մայրաքաղաքի շրջանում, եւ անունը պահպանվել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Երիտունիք գավառանվան մեջ: Եղել է Ուրարտական պաշտամունքային նշանավոր կենտրոններից»167:

Պատահականութիւն է թէ ոչ՝ ջրհեղեղից յետոյ կառուցուած առաջին բնակավայրն էլ ստեղծուել է նոյն տարածաշրջանում, եւ կարծում ենք թէ «Էրիդու» անունը եղած լինի Հայոց Միջագետքեան Արարադ լեռան նախաջրհեղեղեան եւ հնագոյն անուան մի տարբերակը:

————————————–

[165]Արտակ Մովսիսյան, «Հայաստանը քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում», էջ 56՝

«Շումերական Արքայացանկ»:

[166] Տես՝ Յօդուած «14», «Այլ» բառը, էջ 327:

[1]Տես՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail