Մովսէս Նաճարեան – Եգիպտական Tot աստոածութիւնը՝ Սասունցի Դաւութ

Մովսէս Նաճարեան Գեղարդավանքի մուտքի բարձրաքանդակ վագրեր

Մովսէս Նաճարեան – Եգիպտական Tot աստոածութիւնը՝ Սասունցի Դաւութ

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

6.Նօյ նահապետ
ա.Նրա ծնունդը
Նօյ նահապետի ծննդեան մասին տեղեկանում ենք Աբիւդենոս պատմաբանից՝ Խորենացու միջնորդութեամբ, այսպէս.-
«Ղամեք կեցեալ ամս հարիւր ութսուն եւ ութ՝ ծնանի որդի եւ անուանէ զնա Նօյ»:

Խորենացին իրաւացիօրէն հարց է տալիս՝ թէ ինչո՞ւ Աբիւդենոսը Նօյից առաջ ծնուածներին «որդի» չի անուանել, այլ ասել է՝ «սա ծնունդ տուեց նրան», ինչպէս օրինակ՝ «Ադամ կեցեալ ամս երկերիւր եւ երեսուն՝ ծնանի զՍէթ»175:

Խորենացին թէեւ ճշգրիտ պատասխանը չի գտել՝ սակայն այս հարցադրումն ինքնին հաստատում է նրա բծախնդիր ու լրջագոյն գիտնական լինելը:

Նա իր այդ հարցադրումով՝ մեզ էլ մղեց որոնելու «որդի» բառի բուն էութիւնը:

Երկար ժամանակ համոզիչ չէր թւում այդ բառի մեր կատարած տառացի վերլուծութեան արդիւնքը:

Վերջապէս գլխի ընկանք՝ որ գաղտնիքը ուղղագրութեան եւ հնչիւնի տարբերութեան մէջ է: Պարզուեց, որ այդ հակադրութիւնը բարբառայնացման մի երեւոյթ չի՝ այլ խորքային բառակազմական օրինաչափութիւն է:

«Որդի»-ն կառուցուել է «որթ» եւ «դի» երկու արմատների միակցումից, որտեղ «թ» եւ «դ» տառերից մէկը պէտք է զեղչուէր՝ որպէսզի բառն ունենար գեղագիտական տեսք եւ հնչողութիւն: Սակայն այդ դէպքում բարդբառը կորցնելու էր իր իմաստային բովանդակութիւնը: Եւ որպէսզի բառը չորակազրկուէր՝ այն կառուցողները դիմել են մի նոր միջոցի, ուղղագրութեան մէջ թողել են «դ»-ն՝ բայց բառը հնչեցրել են «թ»-ով:

Մեր մեկնութեամբ, «որդի»-«որթ-դի»-ն՝

1.«Մահկանացու որթ է»,
2.«Մահացածին փոխարինելու ծնուած արժանաւոր որթն է»:
Հետեւութիւն.-
Երկրորդ խորհուրդը փոխադրելով աւանդութիւնների դաշտ՝ կարելի է եզրակացնել, որ առաջին մարդը, Ադամ-Էակոսը, Ղամէքի որդի Նօյի ծննդից առաջ է կնքել իր մահկանացուն՝ ու նրա հոգին մի գուցէ վերածնուել է որպէս Նօյ:

Այդ պատճառով էլ ասուել է՝ թէ «Ղամէքը որդի է ունեցել»:
Ադամի մահուան ժամանակի մասին «Բառարան Սուրբ Գրոց»-ը գրում է.

«…Ադամայ մահուան ատենը՝ Նոյայ հայրը Ղամէք յիսուն եւ հինգ տարեկան էր…»:

Եթէ նկատի ունենանք Սուրբ Գրոց տուեալները՝ ստացւում է որ Ադամի մահը տեղի է ունեցել Նօյի ծննդից 127 տարի առաջ, իսկ ջրհեղեղից՝ 727 տարիներ առաջ:

բ.Նահապետի անուան հարցը

Ըստ Խորենացու՝ Նօյ-նաւակառոյցի անուններից է «Քսիսութրա»-ն:
Սոյն անուանումը սումէրական արձանագրութիւններում ի յայտ է գալիս դրափոխուած բառարմատներով՝ եւ սումէրագէտները այն ընթերցում են «Ատրաքասիս» կամ «Ատրահասիս»:

Մենք Խորենացու տարբերակը համարում ենք առաւել հաւաստի:
Աքատական աղբիւրներում նրա անունն է «Ութնափիշտիմ»:
Կարդանք Արտակ Մովսիսյանի մէջբերումը.

«Երբ ջրհեղեղը տարածվեց (երկրի) վրա եւ թագավորությունը իջեցվեց երկնքից (երկրորդ անգամ), (նախ) Քիշում էր թագավորությունը: Քիշում Գա[…]ուրը դարձավ թագավոր (եւ) իշխեց 1200 տարի»178:

Վերլուծում.-
Մեր կարծիքով «Քսիսութրայ» անուան սկզբի «Քս»-ը ամփոփում է «Քիշ»-ը, ուստի ունենք «Քիշիս-Ութրայ»՝ որտեղ «իս»-ը կարող է լինել «ից» տեղ ցոյց տուող վերջածանց, իսկ նահապետի անունը «Ութ»՝ «ր-այ»-«Ար-այ» ածական-անունով:

Սրանով տեսանելի է դառնում «Քսիսութրայ» եւ «Ութնափիշտիմ» անուններում «Ութ»-ի ընդհանրութիւնը: Պարզւում է նաւակառոյց նահապետի թէ՛ անունը, եւ թէ՛ ջրհեղեղից յետոյ նրա բնակութեան առաջին վայրի անուանումը:

«Ատրաքասիս»-ը կամ «Ատրահասիս»-ը պէտք է վերընթերցել առնուազն «Ութրաքասիս»՝ որի հիմքն է «Ութ-Արայ-Քասիս»-ը, ինչպէս «Քսիսութրայ»-ում:

Առաջարկ.-
1.«Ութնափիշտիմ»-ը վերընթերցել «Ութնաւիշտիմ» (Ութ+նաւի+շտիմ)՝ ուր «նաւ»-ը տապանն է, «շտ»-ը «sit»-ն է (նստատեղին), «իմ»-ը բայական վերջոյթ է՝ ինչպէս «նստիմ»-ում:

Ունեցանք «Ութն՝ որ նաւ է նստել» նախադասութիւնը, որն ընկալուել է որպէս մի անուն:

Խորենացին աւելացնում է՝ թէ «Նօյը սուգ էր պահում երկրի սատակման առիթով»:

2.Այդ «սուգ»-ը նոյնպէս առկայ է «Ութնաւիշտիմ»-ում՝ եթէ այն ստուգաբանենք «Ութ-նաւ-վիշտիմ» ձեւով, երբ «վիշտիմ»-ը կարող է գրաբարեան «վշտիմ»-ը լինել՝ «վիշտ կ՛անեմ» իմաստով, եւ նախադասութիւնը ունեցած կը լինի՝

«Ութն՝ որ նաւում նստած վիշտ էր անում» իմաստը:

Նօյ նահապետի «Ութ» անունը որպէս բաղադրիչ մաս՝ կրկնուել է նրա Քամ-Տիտան որդու թոռ «Նեբրովթ»-ի անուան մէջ: Քանզի դրա «ովթ» մասնիկը նոյնինքն «ութ»-ն է՝ որը հնչել է «owth» եւ ոչ թէ «outh»: «Նեբրովթ»-ը կարելի է հասկանալ «Նուէր-ութ»՝ այսինքն «նուէր՝ Ութ նախահօրը», կամ՝ «Նօր Ութ»:

Ա. Մովսիսյանն իր նոյն գրքում գրում է.

«Շումերական þԳիլգամեշն ու Անմահության երկիրըþ վիպերգում Գիլգամեշը որոշում է ուղեւորվել անմահության երկիր, որին հասնելու համար Ութու (Արեւ) աստվածը նրան տալիս է “դեպի Արատտա ճանապարհը ցույց տվող” յոթ ուղեցույցներ»179:

Սոյն «Ութու»-ն ակնարկում է հենց Նօյին՝ մարդկային նոր կեանքն ու քաղաքակրթութիւնը սկզբնաւորող աստուածացած անձին, որն այլընթերցմամբ առկայ է Սասնայ Ծռերում, նաեւ եգիպտական աստուածութիւնների շարքում:

Ջրհեղեղեան «Ութ»-ին հանդիպում ենք նոյնիսկ Աքեմենեան Արդաշիր Բ.-ի (ն.Ք. 404-358) թողած Համադանի սեպագիր արձանագրութեան մէջ՝ եւ ինչպիսի՜ հերթականութեամբ: Ահա դրա տառադարձուած պատճենը.

«…Աօրամազդահա, Անահթեա, ութա, Միթրահեա…» :
Թարգմանուել է. «…Արամազդաի եւ Անահիտի եւ Միթրա-ի…»

Թարգմանութիւնից հետեւում է, որ մասնագէտները ոչ միայն փոքրատառով են տառադարձել այդ «Ութ»-ն՝ այլեւ այն անտեսել են թարգմանութեան մէջ: Մինչդեռ դա կազմում է երրորդ անձը՝ որ մեր հնագոյն աստուածների փաղանքի կարեւոր մի հանգոյցն է:

Գրութիւնը պիտի թարգմանել. «…Արամազդին, Անահիտին, Ութին եւ Մհերին…», որոնք համատեղելի են՝ «Արամազդ/Առիւծ Մհեր, Անահիտ/Մայր Անահիտ, Ութ/Սասունցի ԴաւՈւթ/Նօյ, Մհեր/Փոքր Մհեր» զուգահեռների հետ:

Մեկնաբանութիւնները թողնում ենք ընթերցողներին՝

երկասիրութիւնը ամբողջութեամբ ընթերցելուց յետոյ…:

Ութուին հանդիպում ենք նաեւ Ամերիկեան ցամաքամասի բնիկներից Մայաների առասպելաբանութեան մէջ՝ ուր խօսքը երեք աստուածութիւնների մասին է, որոնցից երկրորդը յիշատակւում է «Խուն/Հուն-Ահպու-Ութիու» ձեւով 181:

———————————–

[175] Մ. Խորենացի, նոյն, էջ 16:

[176]Նկատի ունենալ որ Աբելն սպաննուել է՝ եւ ո՛չ թէ վախճանուել իր բնական մահով:

[177]«Բառարան Սուրբ Գրոց», նոյն:
[178]Ա. Մովսիսյան, նոյն, էջ 104:

[179]Ա. Մովսիսեան, նոյն, էջ 104:
[180]Տես՝ Հովիկ Ներսիսյան, «Հայագիտական Ուսումնասիրություններ», Երեւան, 2011, էջ 137-139:
[1]Տես՝ Юрий Саргсян, Стан Богов, Ереван 2013, էջ 65: Հնարաւոր ենք համարում, որ «Հուն»-ը հայերէնի «Հաւն»-ը լինի, «Ահպու»-ն էլ «Ապ»-ը: Հետեւաբար՝ «Հաւ/նախահայր վերին՝ Ութու»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail