Մովսէս Նաճարեան – Նօյեան ջրհեղեղ – «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Մովսէս Նաճարեան – Նօյեան ջրհեղեղ – «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

9.Ջրհեղեղ

Ըստ երկրաբան գիտնականների՝ եղել են մի քանի մեծ ու փոքր համաշխարհային ջրհեղեղներ: Թէ դրանցից ո՞րն է Սուրբ Գրքում յիշատակուածը՝ կը պարզուի սուրբ Մեսրոպ Մաշտոցի տուեալով:

Նա իր «Յաճախապատում Ճառք» երկում ասում է.

«Նոյին հրամայուեց ուտել շնչաւոր կենդանիների մսից. նաեւ ըմպել գինի՝ մխիթարելու համար իր տրտմութիւնը, որովհետեւ սուգ էր պահում համատարած աշխարհի սատակման առիթով»186:

Առաջին հայեացքից թւում է թէ այստեղ նորութիւն չկայ:

Սակայն պարզելով «համատարած» եւ «աշխարհ» բառերի, նաեւ «սատակել» բայի իմաստները՝ կ՛ուրուագծուի մի նոր իրականութիւն:

Նօյ նահապետը սուգ է պահել ո՛չ թէ միայն շնչաւորների ոչնչացման առիթով՝ այլեւ «համատարած» (միատարած, միակտուր) «աշխարհի» (ցամաքի) «սատակման» (բաժան-բաժան լինելուն) համար:

Հետեւում է՝ որ դրանից առաջ ցամաքը միակտուր է եղել, այսինքն ցամաքամասեր չեն եղել:

Այդպիսի իրադարձութեան մասին մեզ հասած հնագոյն գրաւոր տեղեկութիւնը գալիս է հին Եգիպտոսից, Հերոդոտոսի միջոցով, որի համաձայն գոյութիւն է ունեցել մի գերզարգացած մի քաղաքակրթութիւն Ատլանդիտա կոչուած ցամաքակղզու վրայ, որի շուրջբոլորը ովկիանոս է եղել՝ եւ անյայտ պատճառներով դա իբր թէ սուզուել է ովկիանոսի յատակը:

Մեր կարծիքով՝ «Ատլանդ» բառը նշանակում է «ատուած ցամաք» (անգլ. Land=ցամաք): Դա առաջին հերթին նշանակում է «ովկիանոսով շրջապատուած» (ատուած)՝ ինչպիսին եղել է նախապատմական եւ նախաջրհեղեղեան միակ մայր ցամաքը: Երկրորդ, «ատուած ցամաք»՝ ինչը կարելի է հասկանալ «բաժան-բաժան եղած ցամաք»:

«Բաբելոնեան քարտեզ»-ում մայր ցամաքը իսկապէս ներկայացուած է միակտուր՝ եւ ովկիանոսով շրջապատուած:

Այս բոլորը համատեղելով Մաշտոցի խօսքի հետ՝ ստացւում է որ Նօյ-Ութի ջրհեղեղի ժամանակ Ատլանդիտան ո՛չ թէ ընկղմել է ովկիանոսի յատակը, այլ բաժան-բաժան է եղել189:

Համոզուած ենք, որ այսօրուայ ցամաքամասերը տեսականօրէն իրար միացնելու դէպքում՝ կարող ենք քիչ թէ շատ իրական պատկերացում կազմել Ատլանդիտայի տեսքի մասին:

——————————————

[186] «Յաճախապատում», նոյն, էջ 158:

[187]Տես՝ Յօդուած «14», «Աղանդ» բառը, էջ 329:

[188]«Ատլաս», Ա. մաս, էջ 90, «Բաբելոնեան քարտեզ», «Աշխարհն ըստ Հերոդոտոսի», եւ էջ 92 «Անանուն հայ հեղինակի» քարտէսները:

[189]Տես՝ նաեւ Յօդուած «3»-ի «Փոքր Արջ»-ին վերաբերուող հատուածը, էջ 197:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ
Facebooktwitterredditpinterestlinkedinmail