Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` երիտթուրքերի կողմից ծրագրված եւ իրականացված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` երիտթուրքերի կողմից ծրագրված եւ իրականացված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին

2019/11/06 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ:

Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում` Փոլհայմում, հուշարձան են տեղադրել` 1915-1923 թթ., Օսմանյան կայսրությունում իրականացված ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ գտնվում է նաև Շրթուսի եկեղեցին, 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կանգնեցնել:

Աղբյուրի փոխանցմամբ` հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել:

Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը հանդես է եկել ելույթով։

«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք այդ ժամանակաշրջանում բոլոր զոհվածների հիշատակին: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,- ասել է քաղաքապետը:

Աղբյուր` Sondakika.com.tr

Ermenihaber.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail