Մովսէս Նաճարեան – Փոքր Մհերը եւ Բանը կամ Փանը

Նեմրութի արձանախմբի համակարգչային վերակազմությունը

Մովսէս Նաճարեան – Փոքր Մհերը եւ Բանը կամ Փանը

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Նեմրութի արձանախմբի համակարգչային վերակազմությունը

18.Pan

Ն. Կունի նոյն գործից տեղեկանում ենք.-

1.«Մինչեւ անգամ Արկադիայում ու Արգոսում (ուր Պան աստուածն աւելի մեծ համարում ունէր)՝ նրան («Պան»-ին – Մ.Ն.) Օլիմպացի աստուածների շարքը չէին դասում»:

Մեկնաբանութիւն.-

Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ «Պան» մակդիրը կրող անձը՝ ինչպէս կը տեսնենք, Զեւսի ահաւոր նախանձը շարժող ու նրա կողմից մրձակից համարուած Պրոմեթեւսի թոռն էր (Զրուան-Սէմը), եւ չէ՛ր կարող Օլիմպոսի վրայ ու Օլիմպականների կողքին գտնուել:

Պէտք է նկատի ունենալ նաեւ՝ որ բուն եւ առաջին «Արկադիա»-ն (Փոքր Արջը) երկրի վրայ պատկերում է Մեծ Հայքի Արագածոտն գաւառը` Արագածից մինչեւ Ջաւախք ներառեալ, իսկ բուն եւ առաջին «Արգոս»-ը (Մեծ Արջ»-ը)` երկրի վրայ պատկերում է Մեծ Հայքի Կղարջքի տարածքը, ուստի Յունաստանում նոյնանուն շրջանների հիմնադիրները եղել են Հայաստանի այդ տարածքներից եկած վերաբնակները, եւ հասկանալի է, որ Պրոմեթեւսեան-Հայքեցիների համար Պան-Զրուանը «ավելի մեծ համարում պիտի ունենար»՝ քան թէ Զեւսը:

2.Իմանում ենք նաեւ՝ թէ «Պանի հայրն է եղել Հերմեսը», ինչը այս պարագայում պէտք է հասկանալ՝ «Մհեր Մեծ»-Պրոմեթեւսը:

Սակայն այստեղ կայ խառնաշփոթ՝ քանզի Հերմես-Մհեր Մեծը Պան-Զրուանի (Փոքր Մհերի) պապն է եղել, կամ մի գուցէ՝ նախապապը:

3.«Պանը ծնուել է այծի ոտքերով ու եղջիւրներով, եւ երկար մօրուքով»:

Պան-Զրուանին վերաբերուող այս նկարագրութիւնը մեզ յուշում է նրա ներկայութիւնը կենդանակերպում եւ տօմարում՝ որպէս «Այծեղջիւր» կենդանակերպը անձնաւորող անձ:

Այս կենդանակերպը նախապէս չի պատկերուել կետ-ձկան պոչով՝ այլ յետագայ ժամանակներում է որ նրան աւելացուել է «ձկնակերպ» վերջոյթը, խորհրդանշելու համար Տապանը, քանզի Զրուան-Pan-ն էլ իր հայր Նօյի հետ փրկուել է ջրհեղեղից, այլեւ նրա համար, որ վերջապէս Զրուանը որպէս մի երկնածին «կետ-ձուկ»՝ վերադարձել է Տիեզերքի ովկիանոս, մի օր երկիր վերադառնալու հեռանկարով:

Այս ձեւով պարզւում է, թէ ինչո՞ւ Սասանեան-Աժդահակեան (ուստի եւ Զեւսի հետեւորդ) արքայից-արքայ Շապուհի ախոռապետը արհամարհանքով՝ Հայոց Արշակ թագաւորին կոչել է «այծերի թագաւոր», ինչը պէտք է հասկանալ՝ «Փոքր Մհեր-Զրուանի յետնորդների կամ հետեւորդների թագաւոր»:

Կենտրոնական Ամերիկայի Մայա հնդիկների մօտ Զրուանը անուանուել է «Իծիանա»՝ որպէս վերին գլխաւոր աստուած, որ նախապէս ունեցել է «Հայ-մանա» մակդիրը, իսկ յետագայ ժամանակներում «Իծմանա» ձեւով ընկալուել է «Տիեզերքի արարիչը, գրերի ստեղծողը եւ քրմական դասի հիմնադիրը» , իսկ «Իծմանա»-ն պարզ է որ հայերէն «Այծ-մարդ»-ն է՝ եւ «ման» եկող կամ պտտուող Այծեղջիւր կենդանակերպը:

«Պան» ածականը Զրուանին է տրուել նախքան ջրհեղեղը՝ իսկ ջրհեղեղից յետոյ երկրի երեսից վերացել են նրան այդպէս կոչողները, ուստի եւ «Պան» կոչուած անձի մասին տեղեկութիւնները կորցրել են իրենց հասցէատիրոջը:

Մինչ այդ Պան աստծուն յունարէնով կոչել են նաեւ «Այգեպան»՝ ինչը մեկնիչները թարգմաներ են «այծ Pan», երբ հայ մարդու համար պարզ ու հասկանալի մի բառ է, յատկապէս որ ջրհեղեղից առաջ Pan-Զրուանը զբաղուել է Ադամի Աբել որդու դաստիարակութեամբ, իսկ ջրհեղեղից յետոյ էլ արարելով նոր տեսակի մարդկանց՝ դարձել է նրանց դաստիարակող առաջին ուսուցիչ-«այգեպան»-ը, ինչպիսին եղել է իր պապ Պրոմեթեւսը՝ Ադամի նկատմամբ:

Նոյն այդ պատճառով էլ հին յունական առասպելներում Pan-Զրուանը պատկերուել է որպէս հովիւ՝ գառնուկը գրկած, ինչպէս իր պապ Պրոմեթեւսը (ապա եւ Քրիստոսը), ուր «գառնուկը» կամ «խոյ»-ը խորհրդանշել է իր պապի

ստեղծած, ապա նաեւ ի՛ր ստեղծած երկրածին մարդկանց:
Յունական առասպելներում ասւում է նաեւ, որ «Պանը նոյնիսկ մեծագոյն աստուած Զեւսից էլ մեծ է համարուել՝ որովհետեւ իր մէջ ընդգրկել է ամբողջ տիեզերքը, ու եղել է ամէն ինչի արարողը»:
Սրանից իմանում ենք, որ Զրուանի «Pan» մակդիրը համազօր է հայերէնի «Բան»-ին, որն ըստ Սուրբ Գրոց՝ «Ի սկզբանէ էր», եւ «Բանն էր Աստուած»:

Պարզւում է, որ Լատինա-Եւրոպական լեզուների «Pan» նախածանցը որպէս «համայնական»՝ նոյնպէս առաջացել է Հայոց «Բան»-ից:

Լեզուաբանական քիմիա.-

Եթէ լաւ նայենք «Զրուան» անուան կառուցուածքին՝ ապա կը տեսնենք թէ նրանից բխում են «Զար» եւ «ուան» արմատները, որոնք Զրուանի կրճատ անուանումների հիմքերն են, երբ՝
ա.«Զար»-ը

1.«Զիր» ձեւով պահպանուել է արաբական առասպելներում,
2.«Զիր»-ի տարբերակ «Օսիր-իս»-ը աւանդուել է եգիպտական աստուածների շարքում:

բ.«Ուան»-ը

1.«Վան» ձեւով պահպանուել է հայ իրականութեան մէջ՝ որպէս ծովակի եւ քաղաքի անուն,
2.Բարբառային «Վ>Բ» անցումով՝ «Վան»-ը սեպագիր արձանագրութիւններում յայտնուել կամ ընթերցուել է «Բիայնա» ձեւով:
3.«Փուանում» կամ «Բուանում» ձեւով արձանագրուել եւ կամ ընթերցուել է սումէրական արքայացանկում:
4.«Պան» կամ «Փան» ձեւով պահպանուել է յունական առասպելներում (որից՝ «Փանոս»-ը):
5.«Wan» ձեւով օգտագործում են ներկայիս Վանայ լճի շրջակայքում ապրող քրտերը՝ «Վան»-ին համարժէք:
6.«One» ձեւով օգտագործում են անգլիացիները՝ որպէս «1» թուի անուանում:
7.«Un», «Uno» ձեւերով ու նրանց տարբերակներով օգտագործում են ֆրանսիացիներն ու լատինական ժողովուրդները՝ որպէս «1» թուի անուանում:
8.«Պանիդելնիկ=Երկուշաբթի» օրանուան մէջ պահպանել են ռուսները:
9.Չինարէնում «Ուան»-ը յայտնւում է «Ֆան» հնչիւնափոխութեամբ՝ եւ նշանակում է «տուն» (աստղատուն), որին համազօր է հայ. «ա+ւան»-ը, «վան+ք»-ը:
10.«Ուան»-ը կարելի է կարդալ նաեւ «Ովան» ու հնչել «Օհան»՝ որով մեր էպոսի «Ձենով Օհան»-ը ներկայանում է որպէս նախատիպը

1.«Զրուան»-«Օան»-ի, 2.համաշխարհային առասպելական «Կետ»-ձկան բերանից ելած «Օաննէս»-ի, եւ 3.քրիստոնէական «Յովհաննէս» նախակարապետի:

«Օաննէս»-ի մասին կարդում ենք.

«Բերոսը Օաննէսին նկարագրել է որպէս մշակութային հերոս, որն առասպելաբանութիւններում ներկայացել է որպէս “մարդու արարիչը”»:

Այսպիսով ուրուագծուեց «մարդ արարող» «Pan»-«Զրուան»-ի եւ Վան քաղաքի ու Վանայ ծովակի միջեւ կապը, մի հանգամանք՝ որն ամրապնդում է Զրուանի ու Փոքր Մհերի նոյնութեան վարկածը, երբ նոյն Վանայ «Մհերի դուռը» ունի այնպիսի մի առասպել՝ ինչպիսին վերագրուել է Զրուանին (ինչպէս Օսիրիսին), երբ թէ՛ մէկի եւ թէ՛ միւսի համար էլ ասւում է թէ «անժառանգ մնաց, ու հաւերժական», նաեւ՝ թէ «երկրորդ անգամ է գալու աշխարհ», մէկը՝ «յարութիւն տալու մարդկանց», միւսը՝ «աշխարհը փրկելու» համար:

Յաւելուած.-
Ըստ Andrew Collins-ի՝

«Եգիպտական “Սոքար”-“Սաքար” կամ “Սեքեր” աստուածութիւնը Գիզայի իր սրբավայրում պատկերուել է բազէի գլխով: Նրա պաշտօնն է եղել մեռեալների հոգիները հասցնել անդրշիրիմեան աշխարհ:

Իսկ Եգիպտոսի հարաւակողմում Էդֆու-ի մէջ գտնուող “Հօր” աստուծոյ պաշտամունքային տաճարից յայտնաբերուած “Շինարարների տեքստեր”-ում՝ երկրի երեսը ծածկող ջրերից դուրս եկած առաջին ցամաքը անուանուել է “ձուի կղզի”:

Նոյն կերպ էլ նկարագրուել է Սոքար աստուծոյ “աշխարհ”-ը կամ “երկիրը” (իբր թէ անդրաշխարհը – Մ.Ն.)՝ շրջապատուած ջրով կամ գետով: Սոյն կղզու առաջին բնակիչները են եղել 60 հոգի, որոնք կոչուել են “Ջերտի”՝ թարգմանուած “Բազէներ”, կամ “իմաստուններ”:

Նրանց գլխաւորն է եղել “Պեն” աստուածը, կամ պարզապէս՝ “այսինչը”»:

(Ըստ մեզ՝ “Բեն”-ը, նաեւ “Բան”-ը՝ բայց ո՛չ երբէք “այսինչ բանը” կամ “այսինչը”):

Մեկնաբանութիւն.-

«Սաքար»-«Սեքեր»-ի պատմութիւնն առնչւում է ո՛չ թէ առաջին ցամաքին ու այն բնակեցնողներին՝ այլ ջրհեղեղից յետոյ յայտնուած ցամաքային կղզուն, հայկական միջագետքի Արարադին, եւ այնտեղ հանգրուանած Նօյին ու ընտանիքին: Իսկ 60 հոգու պատմութիւնն էլ նմանութիւն ունի հայկական աւանդութեան մէջ յիշատակուած տապանից իջած առաջին «8» հոգիանոց խմբին՝ ու Թմանը կառուցողների պատմութեան:

«Սաքար»-«Սեքեր»-ը կարող է բաղկացած լինել «սէգ+քար» արմատներից, որպէս «բարձր քար», սակայն նրանում մեր կարծիքով պիտի լինի նաեւ «Ծէգ»-«Ծայգ»-ն ու «ար»-ը, եւ բառը այս պարագայում կ՛առնչուի տօմարի «Ծայգ» ժամին ու արեւածագին, նաեւ արեւելքին: Ուստի այդ աստուածութիւնը կարող է «արեւը ծագեցնողը» լինել, այլապէս՝ մեռեալների հոգիներին «նոր կեանք պարգեւողը», «մութից լոյսի հրաւիրողը», յատկապէս՝ ջրհեղեղից յետոյ նոր կեանքի սկիզբը դնող ԴաւՈւթ-Նօյն ու նրա առաջնեկ որդի Զրուանը: Այս վերջինն է որ նոր տեսակի մարդկանց արարելով՝ «նոր կեանք» է պարգեւել ջրհեղեղից մեռածների հոգիներին:

Զրուանը հայկական ժողովրդական բանահիւսութեան մէջ յայտնւում է նաեւ մի այլ անուամբ՝ «Արտաւազդ», որ երկու հակասական ձեւերով է մեզ աւանդուել, մէկը բարի՝ միւսը չար:
«Արտաւազդ» անուան բաղադրիչներն են. «Ար+տաւ+ազդ»: Եթէ դրափոխենք «Ար»-ի եւ «տաւ»-ի տեղերը՝ կը պարզուի անուան իմաստն ու առնչութիւնը «Տաւար»-Ցուլի հետ, որ հնագոյն ժամանակներում ունեցել է «երկրային հրեշտակապետ», կամ «երկիր մոլորակի տիրակալ» բովանդակութիւնը:

Իսկ նախաջրհեղեղեան հրեշտակապետերից 5-րդը եղել է Զեւսը, որ հակառակորդն է, մարդատեացը, իսկ յաջորդ 6-րդը՝ յետջրհեղեղեան առաջին հրեշտակապետը եղել է Զրուանը, որ մինչեւ ջրհեղեղ ապրել է մեկուսացած ու արհամարհուած Զեւսի միւս հրեշտակների կողմից, իսկ ջրեղեղից յետոյ դարձել է երկրի վրայ 2-րդ արարիչը՝ արարելով 3 գոյնի նոր տեսակի մարդկանց:

Հետեւաբար նա եղել է բարի եւ արարող: Այս երկու յաջորդական հրեշտակապետերի մասին բանահիւսութիւնները խառնուել են իրար, կամ մի գուցէ մեր պատմութեան նոր ժամանակների Արտաշէս թագաւորի որդի Արտաւազդի մասին առասպելների հետ է շփոթուել:

Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

magaghat.am/archives/42977

Facebooktwitterredditpinterestlinkedinmail