Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Եռատոնի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի էին եկել նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության և խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ իրենց ընտանիքների անդամների հետ:

Կարևորելով Հայկական Հարցի լուծումը` Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանն ընդգծեց, որ ներկայիս տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին հայ ժողովուրդն իր ներուժը պետք է կենտրոնացնի հայերին տրված բոլոր իրավունքների վերկանգնման խնդիրների վրա, ինչը կնպաստի, թե Արցախի Հանրապետության անվտանգությանը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանմանն ու հզորացմանը: 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ծաղիկներ խոնհարեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը:
AREVMDYAN-09-05-2017--1
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

nt.am/am/news/238430/

297 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*