Մովսէս Նաճարեան – Պրոմեթեւս-Մհեր Մեծ-ը՝ ըստ յունական առասպելների

Պրոմեթեւս Մհեր Մեծ-ը՝ ըստ յունական առասպելների- Մուրոմեց

Մովսէս Նաճարեան – Պրոմեթեւս-Մհեր Մեծ-ը՝ ըստ յունական առասպելների

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

21.Պրոմեթեւս-Մհեր Մեծ-ը՝ ըստ յունական առասպելների

«Պրոմեթեւսը Աստուածային կրակը փախցրեց մահկանացուների համար, նրանց արուեստներ ու արհեստներ սովորեցրեց, գիտելիքներ տուեց, սովորեցրեց հաշուել, գրել ու կարդալ, ծանօթացրեց մետաղներին՝ եւ սովորեցրեց թէ ինչպէ՛ս երկրի ընդերքից պիտի հանեն դրանք ու մշակեն: Մահկանացուների պէտքերի համար զսպեց վայրենի ցուլը՝ եւ լուծ դրեց վրան, որպէսզի մարդիկ օգտագործեն ցուլերի ուժը, մշակեն իրենց դաշտերը: Նա ձի լծեց երկանիւին՝ եւ այն հնազանդեցրեց մարդկանց: Իմաստուն Տիտանը կառուցեց առաջին նաւը, սարքաւորեց այն, վրան քաթանէ առագաստ կապեց՝ որպէսզի նաւը մարդուն սրընթաց տանէր անծայրածիր ծովի վրայով:

Առաջ մարդիկ չէին իմանում թէ ի՛նչ է դեղը, անկարող էին դարմանել հիւանդութիւնները, եւ դրանց հանդէպ անպաշտպան էին՝ բայց Պրոմեթեւսը նրանց ցոյց տուեց բուժանիւթերի զօրութիւնը, եւ դրանցով յաղթահարեցին իրենց հիւանդութիւնները:

Կեանքը երկրի վրա աւելի երջանիկ դարձաւ:

Զեւսը ահեղօրէն զայրացած էր Պրոմեթեւսի արարքից՝ եւ դաժանաբար պատժեց նրան, իսկ մարդկանց՝ չարիք առաքեց:

Բայց Տիտանը (Պրոմեթեւսը – Մ.Ն.) հաւերժ չէր տառապելու: Նա գիտէր՝ որ չար ճակատագիրը հասնելու էր նաեւ հզօրազօր շանթարձակին (Զեւսին – Մ.Ն.), եւ որ նա չէր խուսափելու իր ճակատագրից:

Գիտէր Պրոմեթեւսը՝ որ Զեւսի իշխանութիւնը հաւերժական չէր, ու նա տապալուելու էր բարձրագահ արքայական Օլիմպոսից»[289]:
Մեկնաբանութիւն.-

Դժուար չէ կռահել՝ թէ այս երկու հրեշտակ-անձերից ո՞րն էր բարին, արարողն ու Աստուածահաճոն, եւ որը՝ չարակամն ու մարդատեացը…:

Սակայն յունական առասպելաբանութեան մէջ կան բազմաթիւ խառնաշփոթներ՝ ինչպէս Պրոմեթեւս-Առիւծ Մհերին վերաբերուող մի շարք առասպելներ ու անցուդարձեր վերագրուել են Զեւսի որդի պատգամաբեր «Հերմես»-ին:

Երեւոյթն առաջացել է այն բանից՝ որ Պրոմեթեւսի «Մհեր Մեծ» ու «արարող հայր» մակդիրները միաձուլուել են Զեւսի որդի «Հեր-մես»-ի (հայր մեծ) անուան հետ:

Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալութեան ժամանակներում՝ Հերմես-Մհեր Մեծը նոյնիսկ նոյնացուել է «գիտութեան, կախարդութեան եւ աստղագուշակութեան Եգիպտական Տոտ[290] աստուծոյ հետ»՝ ինչը այս անգամ «Երիցս Մեծագոյն Հերմես»-Մհեր Մեծի բացայայտ նոյնացումն է Ծուռ Դաւիթ-Tot-ի հետ:

Ուստի խնդիր կայ այդ վերագրումները ճիշդ հասցէին ուղղելու՝ եւ վերականգնելու Պրոմեթեւս-Մհեր Մեծի իսկական ու ամբողջական կերպարը:

Ռուսական տարբերակ

Ռուսական նախաքրիստոնէական հաւատալիքներում Պրոմեթեւսը ներկայանում է «Փերուն» անուամբ՝ որ աղաւաղուած տարբերակն է «Փառ բերող» խօսքի:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – — – – – – – – —

[289] Ն. Կուն, նոյն, էջ 103:

[290] Ն. Կուն, նոյն, տես՝ «Հերմես»-ի բաժինը:

Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

magaghat.am/archives/43047

Facebooktwitterredditpinterestlinkedinmail