Իրականում Թուրքիայի զինված ուժերը Սիրիային եւ սիրիահայությանը սպառնում են այն տարածքներից, որտեղ նրանք, ըստ էության, իրավունք չունեն լինելու, այսինքն` Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:

24 մայիս 2012

Սիրիահայության ապագան. Թուրքիայի զինված ուժերի ներկայության խնդիրը

Սիրիահայության ապագան սերտորեն կապված է ռազմա-քաղաքական հետեւյալ ուժերի կողմնորոշումներից ու քայլերից` Միջազգային ընկերակցության, սիրիական ընդդիմության, Թուրքիայի զինված ուժերի, հայության եւ Հայաստանի Հանրապետության:

Թուրքիայի ներկայի քաղաքական վերնախավը չես համեմատի երիտթուրքերի հետ: Ժամանակակիցները իրավացիորեն ավելի շրջահայաց ու զգուշավոր են եւ դա է պատճառը, որ արեւմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին 2008 թ. ի վեր, ոչ մի կերպ, չի հաջողվում նրանց ներքաշել Մերձավոր Արեւելյան ռազմա-քաղաքական ավելի ակտիվ ու վտանգավոր գործողությունների հորձանուտը: Բայց ինչպես ասում են. <<Մեծ ցանկության դեպքում այծից էլ կարելի է լարախաղաց պատրաստել>>: Հնարավոր է, որ այդ ջանքերը հաջողություններ արձանագրել են, ինչի վկայությունը Սիրիայի սահմանին Թուրքիայի ռազմական օդանավի միջադեպն է:

Հնարավոր է, որ թուրքական քաղաքական վերնախավը ռիսկի է դիմում: Իսկ ռիսկը շատ մեծ է, որովհետեւ այսօր աշխարհում բոլորին է հասկանալի, որ Սիրիան ջրբաժան է հին ու նոր աշխարհակարգերի միջեւ, ընդ որում` նորի հաստատումը հնարավոր է Սիրիայում ներկայի իշխող վարչակարգի անկումից հետո միայն:

Ռիսկը մեծ է նաեւ այն պատճառով, որ իրականում Թուրքիայի զինված ուժերը Սիրիային եւ սիրիահայությանը սպառնում են այն տարածքներից, որտեղ նրանք, ըստ էության, իրավունք չունեն լինելու, այսինքն` Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:

1878 թ. տեղի ունեցած Սան-Ստեֆանոյի եւ Բեռլինի համաժողովների, ինչպես նաեւ 1895 թ. Մայիսյան բարենորոգումների ծրագրի պահանջների համաձայն` Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում: Փոխարենը, թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ` օսմանական, երիտթուրքական, քեմալական, ցեղասպանություն եւ բռնագաղթ իրականացրին Հայաստանում:

– 1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված Մուդրոսի զինադադարի 16-րդ հոդվածի համաձայն` Թուրքիան պարտավորվում էր իրականացնել. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը…, Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:

1920 թ. Նոյեմբերի 22-ից հետո, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն` թուրքական զինված ուժերը պարտավոր էին դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթներից:
2011 թ. Մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում ընդունեց «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին», ինչը նշանակում է, որ թուրքական զինված ուժեր չեն կարող լինել նվազագույնը վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված այդ տարածքներում:

Ստացվում է ամբողջովին հակաիրավական եւ անօրինական մի գործընթաց, երբ թուրքական զինված ուժերը
ա) արդեն շուրջ 92 տարի է, ինչ բռնազավթված են պահում Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկյան Հայաստանը,
բ) երբ այդ նույն բռնազավթված տարածքներից մի նոր ագրեսիայի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների համար:

Բնական է, որ ամբողջովին հակաիրավական եւ անօրինական այս գործընթացը հարկադրելու է սկսել միանգամայն իրավական եւ օրինական գործընթաց, որի նպատակն է լինելու թուրքական զավթիչ ուժերի դուրս բերումը Հայաստանի բռնազավթված տարածքներից, մասնավորապես Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը իր ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում ընթացող ռազմա-քաղաքական գործընթացները եւ, ի հարկին, չի հապաղելու միջամտել, երբ դրանք կրկին ստանան ագրեսիայի ու անօրինականության մի նոր գործընթացի հանգամանք եւ, մասնավորապես, վտանգեն հայության եւ Հայաստանի ապագան ու զարգանալու իրավունքը:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն

24.06.2012 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail