Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ, վերջին 100 տարիների ընթացքում

08 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2019 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶՒԱՅԻՆ ԺՈՂՈՎ / ԽՈՐՀՐԴԱՐԱՆ /:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ադրբեջանի Հանրապետության իրար հաջորդող կառավարությունների իրակացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների ցեղասպանական ծրագրերին մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճենահանումն ու կրկնօրինակումներն են: Ավելի մեծ ժամանակային ծավալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անվանումով արհեստական պետությունը ստեղծվել է 1918 թ․-ին։

1) 1905-1906 թթ., մասնակցություն Կովկասում հայերի դեմ հրահրված խժդժություններին, հայերի հալածանքներ ու սպանություններ, նրանց ունեցվածքի հափշտակում:

2) 1918 թ., մասնակցություն թուրքական զորքերի կողմից իրականացված Բաքվի հայերի կոտորածներին, նրանց ունեցվածքի հափշտակում:

3) 1918-1921 թթ., զինված հարձակումներ ու բռնություններ Ղարաբաղի, Նախիջեւանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունության հրահրում տարածաշրջանում:

4) 1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցվածքի հափշտակում:

5) Արցախը Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման ընդունում։ 1921 թ.-ի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության Կովկասյան Բյուրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը եւ Արցախի ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, ի հակադրություն միացման բանաձեւի, արարողակարգային խախտումներով՝ անօրինական որոշում ընդունեց Խորհրդային Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, պատմական հայկական ու հայաբնակ տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:

6) 1921 թ. Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջեւանի երկրամասի բռնակցում Ադրբեջանին` խնամակալության անվան ներքո («Պայմանագիր Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ», Մոսկվա, 16 մարտի, 1921 թ.): Նախջեւանի երկրամասի բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ եւ հալածանքներ Նախջեւանի բնիկ հայերի նկատմամբ, ի վերջո՝ Նախիջեւանի երկրամասի հայաթափում։

7) 1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթում եւ շահագործում, հանցագործություններ Արցախի բնիկ հայության նկատմամբ:

8) 1930-ական թթ. մինչեւ մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջեւանում եւ Արցախում ապրող ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, ավարների,

լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացում:

9) 1960-ական թթ. մինչեւ մեր օրերը, տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում, մասնավորապես, հայերի պատմության եւ մշակույթի կեղծարարություն, քաղաքակրթական եւ պատմական, ճարտարապետական արժեքների ոչնչացում կամ յուրացում:

10) 1988 թ., Արցախի հայության ազատ ապրելու եւ ազատորեն զարգանալու կամքի եւ իրավունքի արտահայտության ճնշում բռնամիջոցներով, իրականացված հայերի զանգվածային սպանություններով, հալածանքներով, ահաբեկումներով, բանտարկություններով:

11) 1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շինանյութի, ինչպես նաեւ աղետի գոտու համար ժողովված մարդասիրական օգնության ամոթալի կողոպուտ ու թալան:

12) 1988-1990 թթ., Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հայ բնակչության ցեղասպանության եւ բռնագաղթի իրականացում, ունեցվածքի հափշտակում:

13) 1991-1994 թթ., լայնածավալ ագրեսիա ԼՂՀ-ի, ինչպես նաեւ ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ:

14) Ադրբեջանի Հանրապետությունը, պետություն է, որի կառավարությունը ավերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս ամենի խոսուն վկայություն է Ադրբեջանի Հանրապետության, Արցախի եւ Նախիջեւանի հայկական տարածքներում գտնվող 89 միջնադարյան հայկական եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թվում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարավոր միջնադարյան բնօրինակ եւ հնագույն խաչքարերի ոչնչացումը:

15) 2016 թ․, ապրիլ, ապրիլյան քառօրյա պատերազմի ու ագրեսիայի սանձազերծում Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության նկատմամբ, պատերազմական նոր հանցագործությունների իրականացում։

16) 1988-2019 թթ., ԼՂՀ-ի, ՀՀ-ի շրջափակում, ազատ զարգանալու հնարավորության իրավունքի խոչընդոտում, արգելափակում:

17) 1988-2019 թթ., միջազգային ընտանիքի կողմից թույլ իրականացվող վերահսկողության պայմաններում, Ադրբեջանի Հանրապետության կողմից սպառազինությունների թույլատրելիության բոլոր նորմերի ու սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունության հրահրում:

18) Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից, հատկապես նոր սերնդի մոտ, հայատյացության, այլատյացության, ռասիզմի սերմանում, ազգամիջյան կույր ատելության բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու ցեղասպանության քարոզչություն եւ նախապատրաստություն:

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ, վերջին 100 տարիների ընթացքում

Ամփոփիչ խոսք։

Սա է ոչ ամբողջական ցանկը հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության իրար

հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունների, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում։

Այս ամենին հավելենք, ոչ մինչեւ այսօր չի կատարվել հայ ժողովրդին հասցված ողջ վնասի գնահատումն ու հաշվարկը, ինչպես նաեւ 1923-ից հետո ընկած ժամանակահատվածում այլ հանցագործությունների միջոցով հայությանն ու Հայաստանին հասցված ողջ վնասի չափի գնահատումն ու հաշվարկը:

Սակայն այստեղ թվարկված հանցագործություններն ուղիղ մատնանշում են այն վնասները, որոնք կարելի է եւ պետք է հաշվարկել ու այդպես պատրաստել Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասված ամբողջ վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:

Մեկ կարեւոր նկատառում եւս, որպես եզրափակիչ խոսք:

Հայերի նկատմամբ 1894 – 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․։ Հայերի ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ․։

Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

04.09.2019 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail