Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի ի դեմս՝ Ռադիկ Խամոյանի (տեսագրություն)

16-06-2017 13:00:00 | Հայաստան – Մամուլի սրահ

Հունիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, «Նոյյան Տապան» Lրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Թեման` 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստում ընդունված որոշումների կապակցությամբ, այդ թվում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության մասին: 

Բանախոսներ՝
Ռադիկ Խամոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ,

Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ,

Հայկ Հարությունյան – Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) փոխնախագահ:

Թեմայի վերաբերյալ տեղակատվությանն ու հաղորդագրություններին կարող եք հետեւել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում՝ http://wa.nt.am/hy/:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-276462 կամ 093-669339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

nt.am/am/news/240367/

116 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*