Մովսէս Նաճարեան – Նեգրերի, դեղնամորթների եւ կարմրամորթների արարչութեան վայրը, ժամանակն ու արարողը
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
22.Զրուան=Սէմ=Փոքր Մհեր-ի կողմից նոր տեսակի մարդկանց արարչութեան ժամանակը Քանի որ Պրոմեթեւսի որդի Դեւքալիոնը նոյն ինքն ջրհեղեղից փրկուած Նօյ նահապետն է՝ ուստի նրա առաջնեկ որդին էլ հայկական-պարսկական առասպելների Զրուանն է, Պրոմեթեւսի թոռը կամ ծոռը, որի հետ է կապուած Արհմընի եւ Որմըզդի արարումը:
Սա արդե՞օք թիւրիմացութիւն է կամ խառնաշփոթ:
Ի հարկէ ոչ:
Պրոմեթեւսի կողմից երկրի վրայ արարուած Ադամ-Էակոսը՝ նախաջրհեղեղեան հողածին առաջին մարդը, եղել է ցորենագոյն-սպիտակամորթ (նրան կոչել են «ոսկեայ»՝ «ոսկեգոյն»)՝ «աստուածների պատկերով», ինչի հետեւանքով էլ որակուել է «աստուածամարդ»:
Թէեւ իրենց բնօրրանում մնացած ցորենագոյն-ոսկեգոյն Աբեղեանների եւ Գաբեղեանների սերունդները վերապրել են ջրհեղեղից՝ բայց մինչ այդ իրենց գոյութեան 77.760 տարիների ընթացքում երկրի այլ մասերում բնակութիւն հաստատած նրանց ազգակիցների եւ հսկաների բացարձակ մեծամասնութիւնը ոչնչացել են:
Ուստի ջրհեղեղից յետոյ երկիրը շէնացնելու նպատակով` Զրուանն իր պապի կամ նախապապի գիտելիքներով զինուած, կարողացել է յաւելեալ արարել նախ մարդկային երկու գոյնի տեսակներին, Խափշիկ-նեգրերին (կոչուել են «երկաթեայ»՝ «երկաթագոյն»), եւ դեղնամորթ-սպիտակներին (կոչուել են «արծաթեայ»՝ «արծաթագոյն»), ապա եւ մեր ենթադրութեամբ՝ նաեւ կարմրամորթներին (կոչուել են «պղինձէ»՝ «պղնձագոյն»), այլեւ գաճաճներին, եւ ապա նրանց տեղաբաշխել է տարբեր անմարդաբնակ ցամաքամասերի վրայ` ըստ իւրաքանչիւրի տեսակի ընդունակութեան, որպէսզի այդ տարածքները մշակեն:
Աբեղեաններն ու Գաբեղեանները (յատկապէս առաջինները) դարձել են ջրհեղեղից յետոյ արարուած նոր տեսակի մարդկանց ուսուցիչները՝ փոխարինելով երկիր մոլորակից հեռացած «հրեշտակներին»:
Զրուանի արարչագործութեան ժամանակը.-
Ըստ պարսկական առասպելի, Զրուանը հազար տարի տքնել է՝ մինչեւ որ կարողացել է արարել Արհմըն (սեւամորթ) ու Որմըզդ (դեղնամորթ) երկուորեակներին[292]:
Սակայն պարզ չէ, թէ նա ջրհեղեղից քանի՞ տարի յետոյ է սկսել իր արարչական աշխատանքը՝ ու կարողացել է այն իրականացնել 1000 տարի անց:
Ճշտելու համար այդ արարչութեան ժամանակը՝ մեզ օգնութեան հասաւ հնդկական առասպելաբանութիւնը:
Արթուր Արմինի[293] մօտ գտանք, որ գիտնականները հնդկական Narayana Hari-ի բաղադրիչ «Նար»-ը[294] ստուգաբանել են «մարդ»: Սա ի հարկէ այդքան էլ ճշգրիտ չի ըստ մեզ, սակայն ունի այդ խորհուրդը: Իրականութեան մէջ դա նշանակում է «հուր» ՝ որն ունի նաեւ «որդի» իմաստը, բայց ըստ երեւոյթին՝ դա ո՛չ թէ հարազատ որդի պիտի լինի, այլ արարուածը («Նար»-ը թերեւս «ն+ար»-«նոր արարուած»-ը լինի):
«Նար» բառի («ն-ար» բաժանումով) թուային արժէքն է 400×7.2=2880, որ ետջրհեղեղեան այն թուականն է՝ երբ արարուել են սեւամորթն ու դեղնամորթը: Դա պատահել է մեր օրերից թերեւս 37.678- 2.880= 34.798 տարի առաջ, «Խեցգետին» կենդանակերպի իշխանութեան ժամանակ՝ այնպէս ինչպէս Ադամի արարումն է տեղի ունեցել Պրոմեթեւսի կողմից:
Հետեւաբար կարող ենք ասել, որ Զրուանն իր արարչական աշխատանքն սկսել է մօտ 33.798 թ. մ.թ.ա.:
Իր նոր ստեղծած «արծաթագոյն» արարածին նա նուիրել է իր մօրը՝ «Կոյս» կենդանակերպը մարմնաւորող Մայր Անահիտին, ու նրա ամենօրեայ խնամքին է յանձնել՝ որով հասկանալի է դառնում «Կոյսից» ծնուելու սկզբնական խորհուրդը:
– – – – – – – – – – – – – – – – – — – – – – – — – – – – – – – – –
[291] Տես՝ Յօդուած «4»-ը, էջ 222:
[292]Զրուանն իր պապ Պրոմեթեւսի չափ լաւ չի՛ տիրապետել արարելու գիտութեան, ինչի պատճառով էլ այդքան երկար ժամանակ փորձարկումներ է արել, ու վերջապէս առաջին արարուածը իր ակնկալածին պէս չի ստացուել: Բայց դրանից յետոյ կարողացել է գտնել իր սխալմունքի պատճառը՝ ու արարել է ըստ իր պահանջներին:
[293]Արթուր Արմին, «Հնագոյն Հեթանոսական Աստուածաշունչ՝ Սասնա Ծռեր», Լոս-Անջելոս 2007, էջ 256:
[294]ª «Նար»-ը արաբերէնում «կրակ» իմաստն է ձեռք բերել:
Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
magaghat.am/archives/43133