Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի որոշումը

21 ՅՈՒՆԻՍ 2017 – ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կիլիկիայի Հայերու Ազգային Խորհուրդի Հռջակագիրը-Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի որոշումը-2

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի որոշումը

2017 թուականի յունիսի 21-ին տեղի ունեցաւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովը, որը քննութեան առաւ հետեւեալ հարցերը.

1. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրման հարցը,

2. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի նախագահութեան կազմաւորման հարցը,

3. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի կողմից` «Կիլիկիայի Հայերի իրաւունքների մասին» Հռչակագրի ընդունումը եւ յայտարարումը:

Միաձայն քուէարկութեամբ`

-հաստատուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրումը, -կազմուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի նախագահութիւն, -հաստատուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի կողմից «Կիլիկիայի Հայերի իրաւունքների մասին» Հռչակագիրը եւ որոշուեց հրապարակել այն, -որոշուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի համար ժամանակաւորապէս գործածել Կիլիկիայի պատմական զինանշաններից մէկը:

Այդպիսով` Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի աշխատանքներն աւարտուեցին:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդ 21.06.2017 թ.

wa.nt.am/2017/06/21/

225 Total Views 2 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*