Մովսէս Նաճարեան – Նօյի կրտսեր որդի Յաբեթի Հայաստանաբնակ սերունդները՝ նախքան Հայկ

Մովսէս Նաճարեան – Նօյն իր ընտանիքի հետ

Մովսէս Նաճարեան – Նօյի կրտսեր որդի Յաբեթի Հայաստանաբնակ սերունդները՝ նախքան Հայկ

05 ՄԱՐՏ 2017 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

28.Նօյի կրտսեր որդի Յաբեթի Հայաստանաբնակ սերունդները՝ նախքան Հայկ

Խորենացին Մար Աբաս Կատինայից բերում է հետեւեալը.
«Արդ ի նոյն մատենէ սկսեալ ասացից. Յապետոսթէ, Մերոդ, Սիրաթ, Թակլադ. որ է Յաբեթ, Գոմեր, Թիրաս, Թորգոմ. յետ որոյ Հայկ, Արամանեակ, եւ զայլսն ի կարգի…»[339] :

Ըստ Աստուածաշնչի՝ «Գոմերի որդիքը Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա» էին[340] :

Այստեղ կայ իրողութեան մի շփոթ՝ քանզի Թորգոմը Գոմերի որդին չի եղել, այլ նրա թոռը՝ ինչպէս Խորենացու մօտ:

Ըստ մեզ, Յաբեթի որդի Մերոդ-Գոմերի (կամ Գամերի) զարմերի բնակեցրած տարածքներից մէկը նրա պատուին կոչուել է Կումմախա, որից էլ մ.թ.ա II-րդ դարում գոյացել է Կոմագենէի թագաւորութիւնը՝ պատմական Հայաստանի հարաւ-արեւմուտքում, Կիլիկեան Անտիոք (Մարաշ) մայրաքաղաքով, «որտեղ իշխում էին Երվանդյան թագավորական տոհմի շառավիղները»[341] :

Դրա կազմի մէջ են եղել Քիշտան եւ Կումմախա-Սամոսատ (Շամշատ) քաղաքները: Դրանից հիւսիս-արեւմուտք գոյութիւն է ունեցել «Կոմանա Ոսկէ» քաղաքը՝ որի շրջակայ տարածքը ընդունուած է կոչել «Կամմանու», ինչը մեր կարծիքով բարբառային տարբերակ է, եւ պիտի լինի «Գոմմանու» կամ «Գամմանու»՝ որպէս «Գոմեր նախահօր ման-մարդիկ»:

Նոյնպէս եւ Կումմախան ու Կոմագենէն առաջարկում ենք տառադարձել «Գոմախա» կամ «Գոմմախա»[342] եւ «Գոմագենէ»՝ երբ վերջինս ակնարկում է Գոմեր-ի գեն-սերնդին, իսկ «Գոմախա»-ի «ախ»-ը ցոյց է տալիս Գոմեր-ի կամ Գոմերեանների բնակութեան կենտրոնատեղին:

Վերջապէս պատմական Հայաստանի տարածքում սոյնպիսի անուանումները երկնքից չեն իջել՝ եւ իրական հիմքեր են ունեցել:
«Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»-ում գտնում ենք «Գոմ» արմատով բազմաթիւ գիւղանուններ, տեղանուններ, գետանուններ, քաղաքներ, բերդեր ու վանքեր՝ այսպէս.

«Գոմ», «Գոմա գիւղ», «Գոմա ս. Գեորգ», «Գոմալի», «Գոմաձոր», «Գոմայր», «Գոման», «Գոմանայ», «Գոմանս», «Գոմանից», «Գոմասար», «Գոմարան», «Գոմարանց», «Գոմարդիաս», «Գոմարդիո», «Գոմարեթ», «Գոմարո», «Գոմարտեր», «Գոմայ ս. Աստվածածին», «Գոմայ Վանք», «Գոմաց վանք», «Գոմեր», «Գոմերանց», «Գոմերը», «Գոմերի ձոր», «Գոմերու ջուր», «Գոմերք», «Գոմեցոց ձոր», «Գոմեք», «Գոմըլոր», «Գոմըկ», «Գոմըկան», «Գոմըրգեր», «Գոմըք», «Գոմիր», «Գոմկանք», «Գոմոձոր», «Գոմո վանք», «Գոմո ս. Աստվածածին», «Գոմո ս. Գեվորգ», «Գոմպատ», «Գոմռեն», «Գոմռեշ», «Գոմս», «Գոմսար», «Գոմսուռ», «Գոմսուր», «Գոմրաշ», «Գոմրիե», «Գոմրտեր», «Գոմուր», «Գոմուրդաղ», «Գոմուց վանք», «Գոմփոր», «Գոմք», «Գոմօղլու»[343] :

Այս շարքում բոլոր «գոմ»-երը չէ՛ որ «կենդանիների փարախներ» են՝ այլ մեծաւ մասամբ «Գոմեր» նախահօր անունը կրող տեղանքներ են: Մի գուցէ Գումայրի-Գիւմրին եղած լինի Գոմեր-ի առաջին նստավայրը (hամեմատել «Գոմայր»-ի հետ):

Գոմերի թոռն էլ իր պապի անունով կոչուել է Թորգոմ (թերեւս «Թոռ-գոմ»): Իսկ Հայկը Թորգոմի որդին է, ուստի նա երբէք էլ մի «եկուոր» չի եղել՝ այլ վերադարձել է իր հայրենական տունը:

Հետեւութիւն.-

Գոմերի սերունդներն էլ են եղել Հայկից առաջ Հայկական լեռնաշխարհում տեղ զբաղեցրած փոքրաթիւ մարդկանց շարքում:

Աստուածաշնչեան անիծեալ Սոդոմ եւ Գոմոր քաղաքներից երկրորդի հիմնադիրները եւ բնակիչները Յաբեթի որդի Գոմերի ժառանգներից են եղել, որոնք՝ հեռանալով իրենց պապենական օջախից ու ապա աւանդութիւններից՝ պոռնկացել են ու դաժան մի ճակատագրի արժանացել[344] : Նրանց ճակատագրակից Սոդոմայեցիները եղել են Ծաւդէացիների սերունդներից՝ այսինքն Հայկ նահապետի Կադմոս թոռան տօհմից[345] :

Գոմերի սերունդներին ենք հանդիպում նաեւ Անգլիայից ներս՝ «Վելս»-ում (Wales):

Ըստ լուսահոգի ակադեմիկոս Պարիս Հերունու՝ Wales-ի ժողովուրդն ինքն իրեն կոչում է «Kumri»[346] :

Սա յօրինուածոյ մի տուեալ չի, քանզի անգլերէնի բայակազմութեան «going», «coming» ձեւերում վերջին «G»-ն Գիւմրեցիների «երթամ կը»-ի «կ»-ն է՝ ասենք «going»-ը առաջացել է «գոյեն կը» ձեւից, «coming»-ը՝ «գամեն կը» («գամ, գաս, գայ» խոնարհման առաջին դէմքից):

– – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[339] Խորենացի, նոյն, էջ 32:

[340] Աստուածաշունչ, Ծննդոց, Գլ.Ժ.3, Եզեկիէլ, գլ. ԻԷ. 74., Ա. Մնացորդաց, գլ. Ա.6.:

[341] «Հայաստանի հարակից երկրների պատմություն»՝ դասագիրք 7-րդ դասարանցիների համար, Երեւան, 1992:

[342]«Գոմմախա»-«Գոմ+մախա» նշանակում է «Գոմերի կառուցած»:
[343 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», նոյն:

[344] Մենք բարոյական իրաւունք չունենք պատմական եղելութիւնները սքողելու: Այլապէս դարման չենք գտնի մեր ազգի վերջին երկհազարամեայ հոգեւոր ու բարոյական անընդհատական սայթաքումներին՝ նաեւ նիւթական, մարդկային ու տարածքային կորուստներին:

[345] Տես՝ ենթայօդուած «33», էջ 111:
[346] Paris M. Herouni, «Armenians and old Armenia», Yerevan, 2004, էջ 204, ուր գրուած է. «The self-name of inhabitants of Wales is “Kumri”»:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

magaghat.am/archives/43371

Facebooktwitterredditpinterestlinkedinmail