Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան)

Օրակարգի նախագիծը ընդունված է
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
Նախագահության նիստով՝ 09.08.2017 թ., N -5
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի օրակարգ – նախագիծ
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
6-րդ նստաշրջանի օրակարգ

15.09.2017 թ.

Նախապատրաստական նիստ
12:00-ից 16:00

1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

18:00-ից 20:00:
2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով ծրագրված աշխատանքների 3-րդ փուլը:

16.09.2017 թ.
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում Երեւանի ժամանակով 12:30-ից 13:30:
:
Առաջին նիստ, 13:30-ից 15:30
1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի բացումը:
2. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
3. 6-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
4. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ PARLEMENT D’ARMENIE OCCIDENTALE PARLIAMENT OF WESTERN ARMENIA ПАРЛАМЕНТ ЗАПАДНОЙ АРМЕНИИ

5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:
6. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
7. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
8. 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:

Ընդմիջում՝ 15:30-16:00:

Երկրորդ նիստ, 16:00-ից 18:00
1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:
2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
4. 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերյալ:
5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
6. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
7. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձների ընդունում.
ա) մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,
բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՈ-ին:
8. Այլ հարցեր:
9. Նիստի փակումը:
17.09.2017 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00
1. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
09.08.2017 թ.

221 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*