ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

Գոշի-լիճ-Արեգունի-լեռների-հյուսիսային-հատված-1430-մ-բարձրության-վրա

14.10.2017 – Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան – Թեմա: Քաղաքականություն:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները:

ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել ՄԻԵԴ-ից:

Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:

news.am/arm/news/415328.html

123 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*