Կարո Փայլան․ «Վաճառվում է եկեղեցի»

14.10.2017 – Տարածաշրջան,  Հայաստան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը, հայտնում է «Էրմենիհաբեր» կայքը:

«5 տարի առաջ մեզնից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։

Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։

Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական և հունական լքյալ եկեղեցիների հարցին՝ նշելով, որ Թուրքիայի արևելքում մոտ 6 հազար եկեղեցի է եղել, որոնցից 80-90-ն է մնացել։ Ըստ պոլսահայ պատգամավորի՝ 6 հազար եկեղեցիների մեծ մասը լքված ու խոնարհված են՝ մի մասը դեռ հիմքեր ունեն, մի մասի հիմքերն էլ փլուզվելու վրա են։

Փայլանը նաև ընդգծել է, որ 6 հազար եկեղեցուց 4 հազարը գրանցված է անհատների անվամբ։ Փայլանի խոսքերով, եթե 10 տարի ևս այդ կառույցները պահպանելու համար միջամտություն չլինի, նրանցից ոչինչ չի մնա։

Պոլսահայ պատգամավորը խոսել է պետական հատուկ քաղաքականույթան անհրաժեշտության մասին, որը տեր կկանգնի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների պատմությանը:

«Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։ Այս տեսանկյունից մեր համատեղ պատմությանը, բոլորի պատմությանը, բոլոր ժողովուրդների պատմությանը տեր կանգող պետական քաղաքականություն է անհրաժեշտ»։

armedia.am/arm/news/53098/karo-paylan%E2%80%A4-vatcharvum-e-ekexeci.html

109 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*