ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վրաստանը շրջափակման մեջ. բաց է միայն Հայաստանի ճանապարհը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վրաստանը շրջափակման մեջ. բաց է միայն Հայաստանի ճանապարհը

06.02.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

Ուժեղ Ադրբեջան նշանակում է ուժեղ Վրաստան, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ադրբեջանական լրատվամիջոցի հետ հարցազրույցում: Սահակաշվիլին այդպիսով «շնորհակալությու՞ն» է հայտնել իրեն ամբիոն տրամադրելու համար, թե՞ արտահայտում է իր համոզումը: Վրաստանի նախկին նախագահը հիմնավորապես փոխելով Վրաստանը, միաժամանակ նաեւ մեծացրեց ադրբեջանական եւ թուրքական ազդեցությունը:

Սահակաշվիլու համար դա Վրաստանը ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու միջոց էր՝ ներգրավելով տնտեսական ռեսուրսներ:

Ռուսական ազդեցության խնդիրը նա հիմնականում լուծեց, բայց իր հետեւից թողեց թուրք-ադրբեջանական ազդեցության խնդիրը, որը խոշոր հաշվով ինչ որ կետում կարող է նույնական լինել անգամ ռուսական ազդեցությանը՝ հաշվի առնելով, թե Կովկասի հարցում թյուրքական տարրի հետ պայմանավորվածությունների ինչպիսի ավանդույթ ունի Ռուսաստանը:

Խոշոր հաշվով, Վրաստանի նախկին նախագահը Վրաստանը դրեց եռակողմ «աքցանի» մեջ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: Մեծ հաշվով այստեղ էր նաեւ նրանից հրաժարվելու Արեւմուտքի քաղաքական որոշման հիմնական մոտիվներից մեկը:

Ուժեղ Ադրբեջանը նշանակում է թույլ Վրաստան, անպաշտպան Վրաստան, եւ այդ խնդիրը առավել քան արդիական է այժմ, հաշվի առնելով նոր աշխարհակարգի ձեւավորման այն գործընթացը, որ տեղի է ունենում բավականին լայն բացվածքով:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը էապես բարդացրել է հայերի արյան ու սուբյեկտության հաշվին ռեգիոնը եւս մեկ անգամ բաժանելու հեռանկարը: Ավելին, հայկական սուբյեկտությունը ներկայացրել է իր դերի ու պատասխանատվության նոր հայտ: Թյուրքական տարրի թիրախում պետք է հայտնվի Վրաստանը, եւ հատկանշական է, որ 2018-19 թվականներին Վրաստանը պարբերաբար հայտնվում է ռուս-թյուրքական կոմբինացված ճնշման տակ, Կովկասի թիկունք անցնելու եւ հայկական «լեռնաշղթան» այնտեղից ճեղքելու մտադրությամբ:

Ուժեղ Վրաստանը Կովկասում ունի մի բնական դաշնակից ու անվտանգության երաշխիք՝ ուժեղ Հայաստան: Ուժեղ ու ինքնիշխան Հայաստանն է Թբիլիսիի համար ռուսական վարքագիծը կառավարելու արդյունավետ եւ հուսալի միջոցը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հետ մղել թյուրքական էքսպանսիայի ճնշումը, որը առավելապես խարսխվում է Վրաստանի համար ռուսական վտանգի վրա:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

lragir.am/2020/02/06/515439/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail