«Ադրբեջանի Ոչ-Կառավարական Կազմակերպութիւնները Չեն Հանդիսանում Խաղաղ Գործընթացի Գործօն». Նաղտալեան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

«Ադրբեջանի Ոչ-Կառավարական Կազմակերպութիւնները Չեն Հանդիսանում Խաղաղ Գործընթացի Գործօն». Նաղտալեան

09 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Կարդալ նաեւ՝ «««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ խօսնակ Աննա Նաղտալեան անդրադարձաւ Ատրպէյճանի մէջ ոչ-կառավարական կազմակերպութեան ներկայացուցիչին՝ դեսպաններուն հետ հանդիպումին վերաբերող հարցին:

Լրագրող մը դիտել տուաւ, որ Հայաստանի փորձագիտական շրջաններու մէջ կ՛աշխուժանան քննարկումները այն մասին, որ խաղաղ գործընթացին մէջ առաւել կը մեծնայ Լեռնային Ղարաբաղի ատրպէյճանական համայնքին դերը, որուն վառ վկայութիւնն է նաեւ համանախագահ երկիրներու դեսպաններուն հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Կեանճիալիեւի հետ: Արդեօք կա՞յ նման զարգացում:

Նաղտալեան ժխտեց եւ ըսաւ. «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպուած ոչ-կառավարական կազմակերպութիւնների (GONGO) գործունէութիւնը, ինչպիսի մտացածին անուամբ էլ նրանք ներկայանան, որեւէ գործօն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հաւատարմագրուած դիւանագիտական կորպուսի (մարմինին-Խմբ.) անդամների հետ:

«Կրկնեմ, որ հակամարտութեան կողմերի վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումը յստակ է: Սկսած 1992 թուականից Արցախի իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մէկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրութիւնը, իսկ նոյն 1994ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրուել է եռակողմ բանակցային ձեւաչափը, որը բխում է 1994ի եռակողմ՝ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան եւ Հայաստան հրադադարի համաձայնագրից», դիտել տուաւ նախարարութեան մամլոյ բանբերը։

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

asbarez.com/arm/363638/Ադրբեջանի-Ոչ-Կառավարական-Կազմակերպ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail