ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ – Քննության առնելով Հին աշխարհում գործածված գրային համակարգերը,

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ – Քննության առնելով Հին աշխարհում գործածված գրային համակարգերը,

12 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ

Քննության առնելով Հին աշխարհում գործածված գրային համակարգերը, այս աշխատության մեջ ցույց է տրվում, որ մինչև ս․ Մեսրոպ Մաշտոցի կողմից այբուբենի գրանշանների ստեղծումը, ունեցել ենք ևս մի քանի այբուբեններ (նշանագիր և սեպագիր)։

Ներկայացնում եմ մի հատված այդ աշխատությունից, որը նվիրված է հիքսոսյան այբուբենին։ Հիքսոսյան այբուբենն այսօր համարվում է աշխարհի հնագույն այբուբենը, որից ծագել է փյունիկյան այբուբենը, իսկ վերջինից՝ աշխարհի բոլոր այբուբենները։

Հիքսոսյան այբուբենով արված արձանագրությունները հայտնի են մ․թ․ա․ 19-18-րդ դարերից։ Քանի որ այդ այբուբենով արված արձանագրությունները հայտնաբերվել են դեպի Եգիպտոս հիքսոսների արշավանքի ճանապարհին կից (Սիրիա-Պաղեստին-Սինայ-Եգիպտոս), ապա այբուբենը նախապես կոչվեց հիքսոսյան։

Թեև այժմ առավել տարածված է այբուբենի պրոտո-սինայական անվանումը, սակայն վերջին տարիներին հայտնվեցին հոդվածներ ու մենագրություններ, որոնցում այն հորջորջվում է քանանական, հին հրեական

//academia.edu/41951135/ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ_ԾԱԳՄԱՆ_ԱՐԴԻ//

Նկարում եգիպտական արձանի վրա հիքսոսյան այբուբենով արված արձանագրություն է։
Նյութի հղումը կտեղադրեմ նաև մեկնաբանության մեջ։

1
4.2.1

ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԱՐԴԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակակից գիտության մեջ տարածված է այն տեսակետը, թե աշխարհիհնագույն այբուբենական գիրը հիքսոսյան (պրոտո

սինայական) գիրն է, որից ծագել էփյունիկյան այբուբենը և վերջինից՝ աշխարհի գրեթե բոլոր այբուբենական գրերը(արամերեն, հունարեն, դեվանգարի, մոնղոլական և այլն), այդ թվում մաշտոցյանայբուբենը:

Հետազոտողների մեծ մասը հիքսոսյան և փյունիկյան այբուբեններին վերագրումեն 22

ական գրանշան և համարում սեմական բաղաձայնային գիր: Ստորև կտեսնենք,որ համենայն դեպս հիքսոսյան այբուբենի պարագայում, այդպես չէ:

Հիքսոսյան, փյունիկյան և հունական այբուբենական գրանշանները, որոնքհամարվում են աշխարհի մնացած այբուբենների ծնողը, բերված են ստորև, Սյունիքիժայռափոր նշանագրերի հետ համեմատության մեջ (տես աղյուսակ 6):

Աղյուսակում հիքսոսյան և փյունիկյան այբուբենների համար բերված են այժմընդունված գրանշանների ցուցակները:

Երեք այբուբենների և Սյունիքի ժայռափոր նշանագրերի համեմատությունիցբխում են հետևյալ կարևոր եզրակացությունները.

Հիքսոսյան, փյունիկյան և հունական այբուբենական գրերի բոլորնմուշները և նրանց տարատեսակները առկա են Սյունիքիժայռապատկերներում: Եթե հիշյալ այբուբենական գրերըգործածության մեջ են մտցվել միջին բրոնզի դարից մինչև վաղերկաթի դար ընկած ժամանակահատվածում, ապա Սյունիքիժայռապատկերները փորագրվել են վերին հին քարի դարում

ևՀայաստանի տարածքում անընդհատ գործածվել են մինչևմիջնադար (տես հավելված 3): Հետևաբար աշխարհի հնագույնգաղափարագիր գրային համակարգ հանդիսացող Սյունիքիժայռափոր նշանագրերն առնվազն 10.000 տարով ավելի հին են ևհենց նրանք են այբուբենական գրանշանների ծագման առաջնայինօջախը: Սյունիքի գաղափարագիր նշանագրերն են որոշակիսկզբունքով (հավանաբար ակրոֆոնիայի սկզբունքով) դարձվելմիահնչյուն ընթերցում ունեցող գրանշաններ: Անշուշտ բառայինընթերցումներ ունեցող նշանագրին միահնչյուն (այբուբենական)ընթերցում տալու պրոցեսը պիտի ընթանար գաղափարագրությանլեզվի՝ հայերենի դաշտում:

Հիքսոսյան գրերից ծագած համարվող փյունիկյան և հունականգրանշանները տարբերվում են և իրարից, և հիքսոսյանհամապատասխան գրանշաններից:

Այս փաստը հիմք է տալիսկարծելու, որ փյունիկյան և հունական այբուբեններն անկախաբարծագել են այն նախնական գրային համակարգից, որում այդ բոլորգրանշաններն առկա են՝ Սյունիքի նշանագրերից:

Այս վերջին կետը պարզաբանենք մի գրանշանի օրինակով: Փյունիկյան () ևհունական () ալեֆ գրանշանի նախատիպը համարվում է հիքսոսյան գրերում առկացլի գլխի պատկերը, իսկ վերջինիս նախատիպն էլ համարվում է ցլի գլուխ պատկերողեգիպտական հիերոգլիֆը: Վերջինիս համար վերծանված
jH=
«խոշոր եղջերավորանասուն» ընթերցումը ոչ մի առնչություն (ոչ հնչյունական, ոչ իմաստային) չունիալեֆ գրանշանի հետ։

Նախ վերստին նշենք, որ ցլի գլխի պատկերը հին աշխարհի գաղափարագիրգրային համակարգերում տարածված էր, որոնց հնագույն օրինակները Սյունիքիժայռապատկերներում են և այնտեղից էլ տարածվել է հին աշխարհում:

Ամբողջը կարդալ՝ //academia.edu/41951135/ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ_ԾԱԳՄԱՆ_ԱՐԴԻ//

Facebooktwitterredditpinterestlinkedinmail