Փաշինյան-Ալիեւ «մենամարտը». ինչ կատարվեց Մյունխենում – Փաշինյան-Ալիեւ «մենամարտը». ինչ կատարվեց Մյունխենում

Փաշինյան-Ալիեւ «մենամարտը». ինչ կատարվեց Մյունխենում – Փաշինյան-Ալիեւ «մենամարտը». ինչ կատարվեց Մյունխենում

15.02.2020 | Մեկնաբանություն |Lragir.am:

Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ դեբատը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Տպավորությունը հակասական է, եւ խոսքը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի մասին է: Ալիեւի պարագայում ամեն ինչ հստակ է ու հասկանալի՝ նա դնում է միայն տարածքային ամբողջականության հարցը, այն «հիմնավորելով» պատմա-քաղաքական ու իրավական բացահայտ ստերով: Դա իրականում փաստարկների սակավության հետեւանք է, ինչը չի կարելի ասել հայկական կողմի մասին:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը լիովին չօգտվեց այդ հանգամանքից: Հնարավոր է՝ դեր խաղաց լեզվական խնդիրը, առավել եւս այն պարագայում, երբ անհրաժեշտ է փաստարկները շարադրել հստակ ու հասկանալի բոլորի համար:

Ադրբեջանը արհեստական պետություն է, ռուս-թուրքական ծնունդ նաեւ հայկական արյան ու տարածքների վրա, որն առայժմ ինքնության որոնումների մեջ է՝ այդ երկրում դեռ չեն որոշել իրենք ով են, պարբերաբար քննարկումներ ու վեճեր են լինում: Նիկոլ Փաշինյանը Ալիեւի պատմական «փաստարկներին» պատասխանեց հստակ՝ հիշատակելով Տիգրան Մեծի ժամանակները, ինչպես նաեւ 1920-ականների իրադարձությունները: Տալով Ստալինի, Լենինի եւ Աթաթյուրքի անունները, մասնակիցների համար այդ հանգամանքն առավել հստակ դարձնելու համար թերեւս արժեր խոսել 1915-1923 թթ. ցեղասպանության ու ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որի ուղիղ հետեւանքն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Պատերազմը, ընդ որում երկու անգամ, սկսել է Բաքուն, ստատուս քվոն պատերազմի արդյունք է, այսինքն՝ իրողություն, որը պետք է ճանաչվի: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ երբեք չի լինելու:

Թերեւս արժեր նաեւ անդրադառնալ այսպես կոչված կարգավորման գործընթացի մեկնարկի փաստաթղթային բազային, հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը որպես գերակայություն այդպես էլ չի ամրագրվել միջազգային փաստաթղթերում, չնայած Բաքվի ահռելի ջանքերին, այդ թվում՝ ֆինանսական:

Ընդհանրապես, ժամանակակից աշխարհը ճանաչում է իրողությունները եւ, տվյալ դեպքում, պատերազմի արդյունքը պահելու ունակությունը: Եվ թերեւս չարժե այլեւս մասնակցել Արցախի խնդրի շուրջ, Արմեն Աշոտյանի բնութագրմամբ՝ ռեալիթի-շոուի մակարդակով քննարկումներին:

//www.lragir.am/2020/02/15/518338/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail