Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու – Թուրքիայում ՌԴ դեսպանը նոր սպառնալիքներ է ստանում

Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու

«Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու». Թուրքիայում ՌԴ դեսպանը նոր սպառնալիքներ է ստանում

17 Փետրվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում:

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը պատմել է այդ սպառնալիքների մասին:

«Օրինակ՝ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ստացածս սպառնալիքների մեջ կան այսպիսի արտահայտություններ՝ «Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու», «Մեր ամեն կաթիլ թափված արյան համար պատասխան եք տալու»:

Ռուս դեսպանը նաև նշել է, որ այդ սպառնալիքները լուրջ չի ընդունում և առնվազն իր անվտանգության համար չի անհանգստանում, քանի որ լավ պաշտպանված է, սակայն մտահոգ է, որ այս ամենից կարող են տուժել ռուս-թուրքական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի դեսպանն արդեն հայտարարել էր սոցցանցերում սպառնալիքներ ստանալու մասին: Դեսպանն ասել էր, որ ինքը ստացել է այսպիսի գրություններ. «Հրաժեշտ տուր կյանքիդ», «Ոչ մեկ քո վրա չի լացելու», «Եկել է քեզ վառելու ժամանակը» և այլն:

Դրանից հետո թուրքական իշխանություններն խստացրել են անվտանգության միջոցառումները Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895
ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE:
Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)
Լուսանկարի աղբյուրը` «Leslie’s Illustrated», հունիսի 28, 1917 թ

Աղբյուր` Ermenihaber.am

ermenihaber.am/am/news/2020/02/17/«Թուրքիա-Ռուսաստան/176158

Facebooktwitterredditpinterestlinkedinmail