ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Հայաստանն այլեւս խոսելու բան չունի Բաքվի հետ. թեման փակված է

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ – Հայաստանն այլեւս խոսելու բան չունի Բաքվի հետ. թեման փակված է

19.02.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Փաշինյան-Ալիեւ մյունխենյան դեբատները, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում էին պատմության խորքեր, մի կարեւոր հանգամանք են երեւան հանել. ղարաբաղյան հակամարտությունն ու դրա լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մակարդակի վրա չեն: Մինսկի խմբում Ֆրանսիայի, ԱՄՆ ու Ռուսաստանի ներկայությունը վաղուց արդեն ցույց է տվել, որ Ղարաբաղը ավելի գլոբալ գործընթացի մասն է, որտեղ հայկական գործոնի դերն արհեստական նվազեցված է: Հայաստանի հնարավոր պահանջների ձեւաչափը իջեցվել է Ադրբեջանի մակարդակին, որ Երեւանն ավելի բարձր շեմ չսահմանի:

Բայց վերջին ամիսների իրադարձությունները հստակ ցույց են տվել, որ Հայաստանը Բաքվի հետ չպետք է խոսի, Հայաստանի պահանջների մակարդակը սուբյեկտայնության ամրապնդման ճանապարհին ավելի բարձր են: Բաքուն կարող է խոսել Ղարաբաղի հետ, իսկ Երեւանը պետք է «մակրոհեղափոխություն» անի եւ աշխարհքաղաքական ավելի բարձր մակարդակ դուրս գա:

Հայաստանից հիմա դա են ակնկալում: 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նույն թվականի հունիսի 25-ին Հռոմի պապի Հայաստան այցը, թերեւս, համաշխարհային հանրության առաջին ակնարկն էին, որ Հայաստանին սպասվում է շեմի բարձրացում: Դա տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից 2 ամիս անց, որը կարող էր Հայաստանում ազգային վերելքի հզոր դետոնատոր լինել: Ղարաբաղի փաստացի ճանաչման Վիեննայի օրակարգը, որն առաջարկել էր ԱՄՆ-ն, կլիներ այդ վերելքի երաշխիքը:

Բայց դա տեղի չի ունեցել՝ կամ համարձակությունը չի բավարարել, կամ Ռուսաստանից ու Թուրքիայից իներցիոն վախը մեծ էր, կամ էլ դեռ թարմ էին պատերազմի վերքերը, բայց Հայաստանի ղեկավարությունը չի կարողացել բարձրացնել շեմը:

2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ կողմից եւ 2020 թվականի փետրվարին Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակնհայտ դարձրին, որ հայկական գործոնը չի դիտարկվում հայ-ադրբեջանական «փոքր» հակամարտության համատեքստում: Այն Մերձավոր Արեւելքում մատրիցայի առանցքային մաս է:

Մյունխենից հետո ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի շեմը բարձրացնելու մասին, որ Հայկական հարցը Կոմկուսի բյուրոյի որոշումը, Գյուլիստանի պայմանագիրը կամ էլ անգամ ռուս-թուրքական պայմանագրերը չեն: Ամեն ինչ ավելի լայն է, եւ Հայաստանը իրեն կարող է թույլ տալ բարձրանալ աշխարհքաղաքական մակարդակ: Համաշխարհային հայությունը եւ նրա հնարավորությունները թույլ են տալիս դա:

Նիկոլ Փաշինյանի «մյունխենյան սկզբունքները» վկայում են, որ Հայաստանը մտադիր չէ Արցախյան հարցում զիջել իր իրավունքները, եւ այդ հարցը, ըստ էության, փակված է Երեւանի համար: Այն ոչ ոք արդեն չի էլ քննարկում, Ադրբեջանը հիմա շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան Ղարաբաղը:

Կովկասյան-լեռնաշղթան Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից

www.lragir.am/2020/02/19/519427/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail