Մովսէս Նաճարեան – Ասերի կամ Արիների սկզբնական եւ յետագայ տարածքները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Գ.Գիրք
Հնագոյն պատմութեամբ մեզ հասած անուններից եւ տեղանուններից ոմանց մասին.-
1.Ասիայ եւ Փոքր Ասիայ Թէ ի՞նչ ենք հասկանում Ասիայ ասելով:
Ռուս. «Աս»-ը՝ «լաւագոյն»-ը, Ֆրանսերէնում «Աս»-ը եւ անգլերէնում «Ace»-ը թղթախաղի բարձրագոյն արժէքը ներկայացնող «մէկ»-ն է, եւ որը Աստուծոյ թիւն է ու Նրա յատկանիշը: Մատներով հաշուելիս՝ դա աջ ձեռքի բութ մատն է, որը երբ բարձրացնում ենք՝ նշանակում է «գերազանց», «Աստուածային», եւայլն:
Տառացիօրէն՝ «Աս»-ը նշանակում է «Աստուծոյ սերմ», «Աստուածային սերմ», «Արեւի սերմ»:
Ղ. Ալիշանը գրում է.
«Սկանդինավցիների մոտ այդ փոքրիկ ձայնը («Աս»-ը – Մ.Ն.) նշանակում է աստվածային բաներ կամ անձեր, ինչպես եւ Ասկերտ ու Ասբուրգ անունները աստվածների բնակարան»[420] :
Աստուծոյ եւ Տիեզերական լոյսի որդիների – Ասերի, Արիացիների- բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ, որն սկզբում ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը, ապա Փոքր Ասիան՝ մինչեւ Յունաստանի Օլիմպոսը: Յետոյ տարածուելով ընդգրկել է նաեւ ամբողջ մերձաւոր արեւելեան երկրամասերը, ներառեալ Եգիպտոսը, այսինքն միջերկրական ծովի արեւելեան շրջակայքը մահիկաձեւ՝ ինչը պատմութեան մէջ կոչւում է «Արագասաբեր Մահիկ», անգլ. Fertile Crescent[421] :
Խորենացին Հայոց Արշակունեաց առաջին արքայ Վաղարշակի տիրոյթի մասին գրում է.
Պարսից Պարթեւ Արշակ Մեծը «Քաղաք թագաւորութեան տայ նմա զՄծբին, եւ սահմանս հատանէ նմա զմասն ինչ յարեւմտեայ Ասորւոց եւ զՊաղեստին եւ զԱսիայ եւ զամենայն Միջերկրայս եւ զԹետալիայ, ի ծովէն Պոնտոսի մինչեւ ի տեղին՝ ուր Կաւկաս յարեւմտեանն յանգի ի ծով, եւ զԱտրպատական»[422] :
Այստեղ «զԱսիայ» ասելով նա նկատի ունի ներկայ հասկացութեամբ Փոքր Ասիան՝ քանզի արեւելեան Ասիան (ներկայ ըմբռնմամբ) Արշակի՛ տիրոյթն էր: Սրանով հաստատւում է մեր տեսութիւնը:
Կարդանք բանասիրական գիտութիւնների դոկտոր Ներսես Ալեքսանի Մկրտչեանի «Բառերի կենսագրութիւնից» երկի մի կտորը.
«Ժամանակակից Հռոմի կենտրոնում նետի պէս ուղիղ մի փողոց է դէպի Կոլոսեոն տանում: Այնտեղ հսկայական պատի վրայ հին Հռոմի աշխարհակալական քարտեզներն են քանդակուած: Այս քարե փաստաթղթերը ամենազոր ժամանակի առջեւ դեռ կանգուն են մնում: Նրանք ոչ միայն վկաներ են Հռոմի նուաճող զէնքի սահմանների՝ այլեւ Հայաստանի սահմանների: Այդ պատի վրայ հաւասարութեան նշան է դրուած երկու անունների միջեւ: Քարտեզի Եւրոպական մասի վրա գրուած է Roma – Հռոմ, իսկ Փոքր Ասիայ թերակղզու վրայ՝ մինչեւ Պարսկաստան ընկած տարածքում, գրուած է Armenia, այսինքն՝ Հայաստան»[423] :
Ընդարձակելով իրենց բնակութեան սահմանները դէպի ծայր արեւելք՝ Ասերը կամ արիները այդ տարածքը եւս կոչել են Ասիայ: Սակայն պէտք էր տարբերել մէկը միւսից, ուստի բուն եւ մայր Ասիան սկսել են անուանել «Փոքր Ասիայ»[424] :
«Ասպետ»-ը Ասերի պետն է: Հայ իրականութեան մէջ՝ անշուշտ ոչ պատահաբար, այդ տիտղոսն են կրել Հայոց հոգեւոր դասը ներկայացնող հրեշտակազուն Բագրատունիները միայն:
Կարդանք Խորենացուց.
«Սմբատայ ասպետի, որդւոյ Բագարատայ, որ յազգէն Բագրատունեաց»:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[420] Ղ. Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը», Երեւան 2002, էջ 17:
[421]Ասերի սոյն ընդարձակումները ո՛չ թէ այլ ազգերին տիրելու ռազմավարութեան եւ ծաւալապաշտութեան ձգտումից են առաջացել՝ այլ ջրհեղեղեան ջրերի նահանջից ընդարձակուող ցամաքը բնակեցնելու եւ մշակելու նպատակն են հետապնդել, նաեւ ետջրհեղեղեան շրջանում արարուած ու այդ տարածքներ տարուած մարդկանց գիտութիւն տալու եւ քաղաքակրթելու նպատակին են ծառայել:
[422]Մ. Խորենացի, նոյն, էջ 28:
[423]Դոկտոր Ներսես Ալեքսանի Մկրտչեան, «Բառերի կենսագրութիւնից», բ. հրատ., Երեւան 1996, էջ 10:
[424] Տես՝ «Պեգաս»-ին վերաբերուող 7-րդ ենթամասը, էջ 135:
[425]Մ. Խորենացի, նոյն, էջ 303:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: