Վատիկանը հովանավորում է քրիստոնեությունը թշնամանքի ու ատելության գործիք դարձնելու քաղաքականությունը

Վատիկանը հովանավորում է քրիստոնեությունը թշնամանքի ու ատելության գործիք դարձնելու քաղաքականությունը

Վատիկանը հովանավորում է քրիստոնեությունը թշնամանքի ու ատելության գործիք դարձնելու քաղաքականությունը

23.02.2020 | Հասարակություն | Lragir.am:

«««Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ»»»

Վատիկանը հովանավորում է քրիստոնեությունը թշնամանքի ու ատելության գործիք դարձնելու քաղաքականությունը

Վատիկանը տիեզերական հոգևոր արժեքները, մարդկային կյանքի արժեվորումը, մարդկային խղճի ու արժանապատվության հարցերը, քրիստոնեական սերն ու նվիրումը նետեց Կասպից Արևմուտքի նավթագազային ռեսուրսները կառավարող ռեժիմի ոտքերի տակ:

Վատիկանը խնդիր չունի քննարկելու ճշմարտությունը, տարբերակելու վերջինը կեղծիքից, խնդիր չունի մտահոգվելու այդ նավթագազային հորերի շրջակայքում տասնյակ հազարավոր քրիստոնյա մարդկանց մորթելու իրողությամբ, մարդկանց կյանքը խմբակային շահերին ծառայեցնող ու քրիստոնեությունը թշնամանքի ու ատելության գործիք դարձրած քաղաքականությամբ:

Վատիկանը գնահատում է փոխշահավետ համագործակցությունը ու հովանավորում է քրիստոնեական հավատքի համար ազգային խմբերին մորթելու, քրիստոնեական դարավոր կուլտուրան ու մարդկայնությունը բնաջնջելու մշակույթն ու դրանց պահապաններին:

Շատ խորհրդանշական է, որ Վատիկանը չի անդրադառնում 1988-ի փետրվարից 1990 հունվարի 19-ը Բաքվում, 1988-ին փետրվարի 26-29-ը Սումգայիթում հայության դեմ իրականացված ցեղասպանության փաստին, չի անդրադառնում 1992-ի փետրվարի 26-ին ազերիների վերահսկողության տակ գտնված Աղդամի մատույցներում, ներադրբեջանական իշխանական թեժ պայքարի ժամանակ խաղաղ բնակիչների` թուրք- մեսխեթցիների, նկատմամբ կատարված աղաղակող ոճրագործությանը, որը հետագայում քաղաքական տեխնոլոգների հմուտ մշակմամբ կդառնա “Խոջալուի դեպքեր” և ցինիկ քարոզի արդյունքում ցեղասպան ռեժիմի ձեռքում կդառնա ցեղասպանության շարունակականությունը ապահովող և ցեղասպանության կանխարգելումը կասկածի տակ դնող զենք:

Այդ զենքը կրողներին ու օգտագործողներին այսօր Վատիկանը` արդեն իր բարձր շքանշանով, կրկին հովանավորում, խթանում ու կանխավ ներում է` ի լուր համայն աշխարհի, ի լուր քրիստոնյա աշխարհի, ի լուր Կասպից Արևմուտքի բնիկ ու գաղութացված ժողովուրդների:

Վատիկանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային փետրվարի 22-ին շնորհեց Պիուս IX-ի Մեծ խաչ շքանշան, այդ շքանշանը տրվում է Եկեղեցու և հասարակության առաջ իր առանձնակի ծառայությունների համար:

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

www.lragir.am/2020/02/23/520446/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail