Զորավարժության մտահաղացումը հակառակորդին ամբողջությամբ ջախջախելն է եղել․ ԶՈւ ԳՇ պետ (ֆոտո)

03 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2017 – Նազենիկ Սարոյան: razm.info

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ և ՊԲ խոշոր զորախումբն Արցախի հարավ-արևելքում անցկացրել է զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ։ Վարժանքների սցենարով՝ հակառակորդի հարձակումը ճնշելուց հետո հայկական ստորաբաժանումներն անցել են հակահարձակման։

Վարժանքներին ներգրավվել են և՛ ցամաքային, և՛ օդային զորատեսակները, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկայով և ավելի քան հազար զինծառայողներով։

Զորավարժության սցենարով ընդհանուր իրադրությունն այսպիսին է․
հակառակորդի զինված ուժերը զորավարժությունների քողի տակ անցկացրել են միջոցառումներ՝ «զինված ուժերը ծածուկ խաղաղից ռազմական դրության փոխադրելու նպատակով»։

Պլանավորել են սկսել ագրեսիա․ հասցնելով ավիացիայի և հրետանու հարվածներ հայկական կողմի կարևոր ռազմական և պետական օբյեկտներին, հետագայում ցամաքային զորքերի ուժերով անցնել հարձակման հյուսիս-արևելյան ուղղություններով՝ նպատակ ունենալով ջախջախել հայկական զորքերի առաջին էշելոնի հիմնական խմբավորումները։

Հայկական կողմը զորամիավորումները բերել է մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։ Շտաբները ճշտել են զորահավաքային և օպերատիվ ծավալման պլանները։

Մասնավարապես․

Հակառակորդի զորամիավորումը ռազմաքաղաքական լարվածության ֆոնի տակ հանկարծակի անցել է հարձակման՝ գլխավոր հարվածը հասցնելով հյուսիս-արևելյան ուղղություներով։

Հարձակողական մարտի ընթացքում հակառակորդը մոտոհրաձգային բրիգադի ուժերով ճեղքել է պաշտպանական շրջանի առաջնագիծը, մխրճվել է դեպի պաշտպանության խորքը ու սպառելով հարձակողական ունակությունները, կրելով ուժերի և միջոցների 40 տոկոս կորուստներ, հապճեպ անցել է պաշտպանության։

 

Հակառակորդի օպերատիվ պահեստազորը կտրվելով հարձակվող ուժերից, ձգտել է արագ դուրս գալ կենտրոնացման շրջանից՝ զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնելու համար։

Հակառակորդի ռեզերվային ուժերը, բերվելով մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, բերվել են դեպի նախորոշման շրջան։

Ծրագիր է եղել հակառակորդի զորամիավորման հարձակման հաջողությունը զարգացնել ռեզերվային ուժերով՝ գլխավոր հարվածը հասցնելով հարավային ուղղություններով։

Հայկական զոքերը բացահայտել են հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները։ Զորքերը բերվել են մատական պատրաստակսնության աստիճանի, կատարել են երթ և դուրս եկել կենտրոնացման շրջաններ՝ պատրաստ կատարելու մարտական խնդիրները։

Ստորաբաժանումները պաշտպանական մարտի վարման ընթացքում հարձակվող հակառակորդին հասցրել են առավելագույն կորուստներ, մասամբ կասեցրել նրա առաջխաղացումը, սակայն հակառակորդը շարունակել է առաջխաղացումը։

 

Զորավարժությունը անցկացվել է 4 փուլով։

Զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցվող 3-րդ փուլի ընթացքում առաջադրվել և կատարվել են հետևյալ խնդիրները․

  • զորամիավորման հրամանատարաի ազդանշանով զորամասերի առաջխաղացում խորքից և նշանակված բնագծի զբաղեցում;
  • հակառակորդի առաջ շարժվող ստորաբաժանումներին առավելագույն կորուստներ պատճառում, ուղիղ նշանառությամբ հատկացված միջոցներով խոցում և կանգնեցնում;
  • զորամիավորման գլխավոր ուժերի առաջխաղացման, ծավալման և կազմակերպված հարձակման ապահովում;
  • բարենպաստ բնագծի գրավում և պաշտպանության անցում;
  • գլխավոր ուժերի առաջխաղացման, ծավալման և կազմակերպված հարձակման ապահովում;
  • հակառակորդի պաշտպանության ճեղքում
  • բարենպաստ բնագծում պաշտպանության կազմակերպում

Վարժանքների ավարտից հետո զորավարժության հրամանատարական կազմը լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ զորատեսակների առջև դրված խնդիրները կատարվել են։

Նշենք, որ զորավարժությանը հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ավարտից հետո ՀՀ նախագահը պարգևատրել է վարժանքների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը գնահատականներ չտվեց զորավարժութանը՝ նշելով, որ արդյունքները կամփոփեն, երբ ողջ տեխնիկան կվերադառնա զորամասի մշտական տեղակայման վայր, կհաշվվեն կրակային խոցման արդյունքները, ղեկավար կազմի կայացրած որոշումները, բայց ընդհանուր այն ինչ տեսել են՝ բավարար է, գոհացուցիչ, մտահաղացումը՝ շատ լավը։

ԳՇ պետի խոսքով՝ զինված ուժերի ռազմավարական դոկտրինան պաշտպանողական է, բայց պաշտպանողական գործողությունն իր մեջ ներառում է պաշտպանող1ական, հարձակողական ու հակահարձակողական գործողություն․
«Որովհետև հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել , այն հակառակորդը, որը կփորձի հատել Արցախի  կամ Հայաստանի սահմանը, ապա այս խմբավորումը նախատեսված է նրա համար, որպեսզի մխրճված հակառակորդի վրա հարձակվի, մասնատի, կոնկրետ այս զորավարժության ժամանակ մտահաղացումն այդպիսին է եղել ՝ ամբողջությամբ ջախջախել»,-մասնավորապես նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

 

 

razm.info/117982

192 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*