Մովսէս Նաճարեան – Պեգասն ու Արիներով բնակեցուած սկզբնական տարածքները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան –Թռչող Պեգաս

Մովսէս Նաճարեան – Պեգասն ու Արիներով բնակեցուած սկզբնական տարածքները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

7.Պեգասն ու Արիներով բնակեցուած սկզբնական տարածքները
Հեռու անցեալում Մեծ Ասիայի տարածքը պատկերուել է որպէս հրեղէն ձի՝ Պեգաս: Տես Պատկեր «24»:

«Պեգաս» բառի ստուգաբանութիւնը.-
Խորենացու մօտ Հայոց Տիրան թագաւորի մասին կարդում ենք.
«Որսոց եւ զբօսանաց պարապեալ՝ որպէս ասեն, եւ ձիոց երկուց լեալ՝ թեթեւ առաւել քան զՊիգասոս…»:

«Պեգաս»-ն այստեղ աւանդուել է «Պիգասոս» ձեւով՝ կառուցուած «պիգ» եւ «աս-ոս» արմատներից:

«Աս»-ը «Աստուածային սերմ»-ն է՝ ինչը քննարկեցինք «Ասիայ» անուան վերլուծականում:

«Պիգ»-ը համապատասխանում է անգլերէնի «big=մեծ» բառին՝ որտեղ «պ»-«p»-ն աղաւաղուելով դարձել է «b»:

«Պիգ»-ի բունն է «պէգ»-ը, որն էլ պարսկերէնում ու թրքական լեզուախմբում առաւել եւս աղաւաղուելով՝ դարձել է «բէյ» կամ «բէկ» (ինչպէս «Դաւիթ Բէկ»-ում), որպէս «մեծատուն» կամ «իշխանաւոր»: «Ոս» վերջաւորութիւնն ունի յոգնակերտ իմաստ:

Այսպիսով գտնում ենք, որ «Պիգասոս»-ի բուն իմաստը եղել է՝

1.«Մեծ Աս», «Մեծ Ասեր», որից էլ՝

2.«Մեծ Ասիայ»-ն, «Ասերի մեծ բնակավայր»-ը:

Պատկեր «24»
Ասիայի քարտէսը՝ Թռչող Պեգասի պատկերով
(հեղինակ՝ Հայնրիխ Բունթինգ, Հաննովր, 1551 թ.)

«Պիգասոս»-ը յարութիւն է առել 20-րդ դարի մեծ նկարիչ «Պիկասո»-ի անուան մէջ՝ երեւի թէ մեր մեկնաբանած սոյն իմաստաբանութեամբ:

Աստուծոյ որդիները Մեծ Ասիայի տարածքը աստղաբանականօրէն նմանեցրել են թեւաւոր հրեղէն մեծ ձիուն (Պեգաս-ին)՝ որից էլ յետագայում առաջացել է անգլ. «ass=էշ» հասկացողութիւնը:
Մինչդեռ «ass»-ը ուղղակիօրէն հայերէնի «աս»-ի տառադարձութիւնն է՝ իսկ «էշ»-ը այլ լեզուներում պէտք է յայտնուէր «es» կամ «aes» ուղղագրութեամբ: Քանզի հայերէնի «ս»-ն չի կարող այլ լեզուներում «s»-ի տառադարձուել՝ այլ «շ»-ի, բայց կան պարագաներ՝ երբ վերածուել է կրկնակի «s»-ի, «ss»-ի:

«Պեգաս»-«մեծ Ասիայ»-ի կամ թեւաւոր ու հրեղէն Մեծ Ձիու քարտէսում՝

1.Ուղեղի հատուածը Հայաստանն է:

2.Մռութը հասել է Յունաստանի սահմանին՝ Բոսֆորի նեղուցին:

3.Շունչը՝ հասկանալ լեզուն, ոգին ու գիտելիքները, թափանցել են Յունաստան:

4.Պեգաս-ձիու մարմնի իրանը՝ ներկայիս Իրանն է, Պարսկաստանը:

5.Պեգաս-ձիու առջեւի ոտները («աք»-ը)՝ Իրաքից հասել են մինչեւ արեւելեան Եգիպտոս, երբ «իր-աք»-ը՝ կենդանու «իրանի» «առաջամասի ոտների» տարածքն է:

6.Պեգաս-ձիու մարմնի իրանի ու թեւերի կցման յօդակապը՝ ներկայացրել է Պարթեւների բնակութեան բուն միջավայրը: Ըստ նշուած քարտէսի՝ դա ընդգրկել է Կասպից ծովի հարաւային ափերը:

7.Պեգաս-ձիու աջ թեւը Կասպից ծովի հիւսիսից թեքուել է արեւմուտք՝ եւ զբաղեցրել Սեւ ծովի արեւելեան սահմանները եւս, մինչեւ Ղրիմ:

8.Պեգաս-ձիու ձախ թեւը ուրուագծել է Պարթեւների բնակութեան արեւելեան սահմանները՝ Կասպից ծովի արեւելեան եզրերից դէպի արեւելք եւ հիւսիս արեւելք, որի ծայրամասը կոչուել է «Տարտարիա»՝ որից էլ «Տարտարոս»-ը:

Մեր կարծիքով «Թաթար» ազգի անունն առաջացել է նոյն Տարտարիա-«Tartaria»-ից: Դրա նախնական ձեւը պիտի լինէր «Dartaria»՝ «dart» արմատով, որն անգլերէնում (եւ ոչ միայն) նշանակում է դաշոյն, փոքր ու թեթեւ սառը զէնք՝ որոնցով զինուել ու պատերազմել են տեղի բնակիչները:

«Dart» արմատին հանդիպում ենք՝

1.ֆրանսիական սուսերաւոր մարտիկ D՛artanian-ի անուան սկզբում:

2.Հայերէնի «հանդարտ» բառի երկրորդ արմատում՝ որով բառը նշանակում է «դարտը հանած», ուրեմն «հանդարտ»-ը «ձեռքի սառը զէնքը մի կողմ դրած» լինելու վիճակն է:

3.Ժողովրդական արտայայտութեան մէջ օգտագործուող «դարդ անել»-ը իրականում եղել է «Դարտ անել»՝ այսինքն «ինքն իրեն դաշիւնով խոցոտել, գլխին տալ ու կուրծքը ծեծել» (սխալները գիտակցելու առիթով):

4.Միջնադարեան հայ պատմիչները մոնղոլ-թաթարներին կոչել են «նետողներ»՝ ո՛չ թէ նրանց լաւ նետաձիգ լինելուն համար, այլ «dart» (սլաքներ) օգտագործելնուն համար: Քանզի հայ ռազմիկներն էլ լաւ նետաձիգներ են եղել…:

5.«Դարդանել» նեղուցի անուանումը առաջացել է «Դարտ»-ից, ու առնչւում է «դարտ անել»-ուն, ինչը մտածել է տալիս, որ այդ նեղուցը արհեստական է եւ մարդու ձեռակերտը: Հաւանաբար այն փորել-բացել են Հոմերոսի Տրոյականները՝ եւ իրենց քաղաքն էլ կառուցուել են հենց նեղուցի հարաւային վերջաւորութեան, որտեղից տնօրինել են առեւտրական նաւերի երկկողմանի ելքն ու մուտքը՝ տուրք վերցնելով անցորդ նաւերից:

Հելլադացւոց պատերազմի բուն դրդապատճառն եղել է այդ ջրանցքին տիրելու ցանկութիւնը՝ ինչի համար լոկ առիթ է ծառայել գեղեցկուհի Հելենի արեւանգումը:

Մեր կարծիքով երկրային սոյն Պեգասի ուրուագիծն ու դիրքը պէտք է համապատասխանեն երկնային աստղագիտական Պեգասի երրորդ կրկնօրինակին կամ «մատրյոշկային»:

Այս լոյսի տակ, յստականում է նաեւ միջին Ասիայից ու ռուսաստանի տափաստաններից Եւրոպայ անցած «Սակ»-երի ինքնութիւնը: Նրանք նոյն ինքն «Սիս-սակ»-ի սերունդներից են եղել՝ որոնցից առաջացել են Հռոմէացիների կողմից «բարբարոս» կոչուած «Սակ-սօն»-ները, այսինքն «Սակ»-ի որդիները:

Մովսէս Նաճարեան –Թռչող Պեգաս

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[447] Տես՝ «Ատլաս», Ա մաս, էջ 1 եւ 93:

[448] Խորենացի, նոյն, Գիրք երկրորդ, Գլ. ԿԲ., էջ 193:

[449]«Աք»-ը «երկար վերջոյթներ» ըմբռնուելուց յետոյ ձեռք է բերել «ոտք» իմաստը՝ երբ վերաբերուել է մարդ արարածին, ինչպէս վերը տեսանք: Կենդանիների պարագայում՝ ինչպէս «աքացի» բառում, «աք»-ը եղել է «առաջամասի ոտք»-ը: Ուստի «աքացի»-ն այն է՝ երբ
կենդանին իր առջեւի ոտքերով է հարուածում դիմացինին: Իսկ «քացի»-ին՝ «ետեւի ոտք»-երով խփելն է:

[450]D՛artanian-ի եւ նրա ընկերների մարտական առաւելութիւնը ո՛չ թէ սուսերներով կռուելու մէջ է եղել՝ այլ անակնկալօրէն եւ մօտ տարածութիւնից փոքր սլաքներով արագ եւ դիպուկ հարուածով հակառակորդին տապալելը:

[451]Տես՝ William Rian and Walter Pitman, “Noahs Flood: The new scientific discoveries about the event that changed history,” Sinon & Schuster,(1998), նաեւ՝ Հովիկ Ներսիսեանի «Աստվածների
Բնակավայր ու Կաճառ» գործը, էջ 171:

Այստեղ նկարագրուած հեղեղը ի հարկէ Նօյեան ջրհեղեղը չի, այլ Դարդանելի նեղուցի կառուցման հետեւանքն է՝ որը տեղի է ունեցել մ.թ.ա. 5600 թուականին:

[452] Անգլ. son=որդի, առաջացել է հայ. «ձու» բառի հոլովուած ձեւից՝ որպէս «այսինչի ձուն», ինչպէս չինարէն «ձու»=«որդի»: Իսկ «Սակ»-ը կամ «Սագ»-ը առնչւում է ո՛չ միայն Սիսակին՝ այլեւ «Անգղ-Կարապ» համաստեղութեանն ու նրա երկրային պատկերին, երբ Սիսակի ժամանակ այն վերանուանել են «Սագ», որն էլ դարձել է Սիսակեանների խորհրդանիշը:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail