Միջազգային Համաժողով Մոսկուայի Մէջ՝ ՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի Գրաենեակին Նախաձեռնութեամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը «Ռուս-հայկական համագործակցություն» Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը

Բարի երեկո, հարգելի ընկերներ

Ինձ վրա դրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատվությունը:

Ուրախ եմ, որ մեր խորհրդարանականների հետ միասին այստեղ ենք Ուրախ եմ, որ կարող ենք մեր ներկայությամբ ու առաջարկություններով օգնել գտնելու ուղիներ պաշտպանվելու այստեղ նշված մարտահրավերներից ու սպառնալիքներից:

Հիմա կներկայացնեմ մեր առաջարկը: Քանի որ Մերձավոր Արեւելքի երկրների ժամանակակից սահմանները նախանշված են Սեւրի պայմանագրով, ապա կարծում եմ, որ մենք բոլորս, եւ Ռուսաստանը, եւ Հայաստանը պետք է պատրաստվենք Սեւր 2-ին:

Եթե չենք պատրաստվում, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա այսօր : Եթե պատրաստվում ենք, ապա պետք է մեր զինանոց վերցնենք Ռուսաստանի Կառավարության 1918 թ. «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) Դեկրետը, Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը «Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ», ինչպես նաեւ, իհարկե, Սեւրի պայմանագիրը:

Ահա մեր առաջարկը:

Ուրախ ենք, որ մասնակցում ենք այս համաժողովին, մաղթում ենք հաջողություն:

Կարծում եմ, որ, ի վերջո, մենք պատրաստ կլինենք նախանշված ուղիով շարժվել առաջ:

Շնորհակալություն:

Դեկտեմբերի 15, 2017 թ

Մոսկվա, «Նախագահական-հյուրանոց»

«Ռուս-հայկական համագործակցություն. արդյունքներ, հեռանկարներ եւ հիմնական մարտահրավերներ» համաժողով

252 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*