Մովսէս Նաճարեան – Խալտի՞ թէ Հալտի – Որտե՞ղ է «թաքնուած» Ուրարտական գերագոյն աստուած «Խալտի-Հալտի»-ն

Մովսէս Նաճարեան –ուրարտական

Մովսէս Նաճարեան – Խալտի՞ թէ Հալտի – Որտե՞ղ է «թաքնուած» Ուրարտական գերագոյն աստուած «Խալտի-Հալտի»-ն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

3.Խալտի՞ թէ Հալտի

Որտե՞ղ է «թաքնուած» Ուրարտական գերագոյն աստուած «Խալտի-Հալտի»-ն:

Ի՞նչն է պատճառը՝ որ այս անունը երկակի է հնչում ուրարտագէտների մօտ:

Վերլուծում.-
1.Հայոց լեզուի «Յ» տառը՝ բառասկզբին հնչում է «Հ», բառամիջին՝ «յ»: Ուրարտագէտները այս երկհնչիւն տառն ընկալել են «Հ»՝ եւ շփոթել վերջինիս բարբառային «Խ» հնչիւնի հետ:

2.Լեզուաբանների կողմից ընդունուած է՝ որ հայերէնի «ղ»-ն այլ լեզուներում կամ նոյնիսկ Հայոց բարբառներում՛արտայայտւում է «լ»-ով, ինչպէս «աղ» եւ «ալ» բառերը, «աղանդ» եւ անգլ. «Land» համարժէք բառերը:

Ըստ այնմ, գրական հայերէնի տառադարձելով քննարկուած բառը՝ կ՛ունենանք «Յաղ-տի», ուր խօսքը «Մեծ Յաղ»-ին է վերաբերւում, քանզի «տի»-ն «մեծ» է նշանակում:

Իսկ «յաղ»-ը «յաղթ», «յաղորդութիւն»[464] բառերի արմատն է:
«Յաղորդութիւն» բառը կազմուած է «յաղ», «որդ», եւ «ութիւն» բաղադրիչներից, ուր՝

1.«Որդ»-ը որդին է,

2.«Ութիւն»-ը՝ մարմնաւորումն է, կայացումը:

Ուստի ունենք՝ «Յաղի որդու կայացումը», այլապէս՝ «Յաղի որդի դառնալը»:

Թէ «Յաղ»-ն ո՞վ է՝ որի որդին կարող ենք լինել «յաղորդուելով»:
Բառարմատի թաքնուած իմաստը բացայայտւում է՝ երբ դիմում ենք մեր հարաւային հարեւան արաբների լեզուին:

«Յաղ»-ին համապատասխանող «Յ*ալ»-ն (ﻝﺎﻋ) ու «Յ*ալի»-ն (ﻲﻟﺎﻋ)՝ նշանակում են 1.«լաւ» եւ 2.«բարձր»[465] :

Ուստի «յաղորդուել»-ը բովանդակում է՝
1.«Բարձրեալի (լաւի)[466] որդին դառնալու» արարողութիւնը, որից էլ բխում է՝

2.«Բարձրեալի (լաւի) հետ կապ հաստատելու» գործողութիւնը:

3.«Յաղորդել»-ը՝ «Բարձրեալի որդին դարձնել»-ն է, այլապէս՝ «Բարձրեալի հետ կապել»-ն է:

Իսկ «Բարձրեալ»-ը Աստծուն տրուող մակդիրներից մէկն է՝ ո՛չ միայն հայերիս մօտ:

«Յաղթ»-ը «Յաղի թիւ»-ն ունեցողն է՝ երբ այդ թիւը «1»-ն է, Հայոց այբուբենի «Ա»-ն՝ Աստուած, երբ «թիւ»-ը նաեւ «մարմին» է նշանակում, ուստի «յաղթ» անձը «Աստուածային կամ գերազանց մարմին ունեցող»-ն է:

Հետեւաբար «յաղթել»-ը՝ «Աստուածային լինել», «գերազանց լինել» բովանդակութիւնն ունի:

Ուստի «Յալտի»-ն[467] «Բարձրեալ Մեծ»-ն է կամ «Մեծ Բարձրեալ»-ը՝ միակ Աստուածը:

Մասնագէտները գրում են «Հալդի» կամ «Խալդի»՝ «տ»-ի փոխարէն «դ»-ով: Ըստ մեզ՝ սա էլ բարբառայնացման երեւոյթի արդիւնքը պիտի լինի, քանզի՝
«Դի»-ն՝ «դի-ակ»-ի (մեռածի կամ մահկանացուի) արմատն է[468] , մինչդեռ Բարձրեալը անմահ է:

«Դի»-ն պէտք չէ շփոթել «Դեւ» >«Դիւ»-ի հետ:

«Յաղ» արմատի հետ մի զուգահեռ անցկացնենք:

Գրական լեզուով «Ալեւոր»-ը կամ բարբառային «Հալիւոր»-ը՝ բխում է նոյն «Յաղ» արմատից:

Ո՞ւմ ենք անուանում «ալեւոր» կամ «հալիւոր»:

Մարուսյա Հովհաննիսյանը Ոսկեհասկցիներին նուիրած իր գիրքում գրում է.
«Մշեցի կինն իր ամուսնուն (կոչում է – Մ.Ն.) հալիվօր»: Նաեւ դիմում է՝ «Ալե՛ ջան» ձեւով[469] :

Օջախի հայրը՝ կնոջ ամուսինը, տան թագաւորն է: Նա բարձրեալ է՝ իր օջախի անդամների համար, եւ Մեծ Բարձրեալ Յալտիի (Աստծու) փոխանորդն է ընտանիքից ներս: «Հալիւորը» (աւելի ճիշդ «Յալիւորը») պարզապէս մի «ծերունի» չէ:

«Ալե՛ ջան»-ն էլ ընտանիքի՛ «Յալ»-ին («բարձրեալ»-ին) դիմելու բարբառային մի տարբերակ է:

«Յաղ»-ի բարբառային «յալ»-ը պահպանել են մեր այսօրուայ Վայքաբնակ Խոյեցիները: Օրինակի համար՝ «լեռան յալերը» արտայայտութիւնը նշանակում է «լեռան գագաթային մասերը», «բարձունքը»: Այս պարագայում սկզբնատառ «Հ»-ի կամ «Խ»-ի տեղ պահպանուել է բնիկ «Յ» տառը՝ բայց ուղղակի «յ» հնչիւնով, իսկ «ղ»-ն վերածուել է «լ»-ի:

Հայկական լեռնաշխարհի սահմաններում ունենք նաեւ լեռնանուններ՝ 1.«յաղ» կամ 2.«յալ» արմատներով բաղադրուած, օրինակ՝

1.«Յաղարթափա», «Յաղարդադըկ», «Յաղդաշդաղ», «Յաղդասոր», «Յաղլի», «Յաղլիդաշ», «Յաղլիճա» (Յաղլուջա), «Յաղլուդարա», «Յաղլուն», «Յաղյուրդ», «Յաղնի Մեծ», «Յաղրթափա»:
2.«Գարմազիյալ», «Գյաղյալի», «Գյանզակյալ», «Դաշքենդ-Յալ», «Դորխանյալի», «Թաքյալթի», «Թաքյալու», «Ծակոտ-Յալ», «Կարայալ», «Կարմենյալ», «Հաչայալ», «Ղարայալ», «Ղարանը Յալըղ», «Յալիգոմեր», «Յալլիճու» (Ելլիջա), «Յալղուզ», «Յալունուս Զամի», «Շիշյալ», «Չուտյալ», «Սարիյալ», «Տակյալու», «Ուզունյալ», «Քիմանյալ»:

Կան նաեւ «Յաղ»-ի փոխարէն 3.«Հալ» եւ «Հաղ» ձեւերով աւանդուած լեռնանուններ: Օրինակ՝

3.«Հալաբ», «Հալակուր», «Հալավար», «Հալիջա», «Հալվաներ Սար»,

4.«Հաղաջուր»[470] :

Սոյն լեռնանունների հիման վրայ կարելի է աշխարհագրական մի քարտէս կազմել՝ ճշգրտելու համար աշխարհագրական այն շրջանները, ուր ապրել են «Յալտի»-ն դաւանորղները պատմական անցեալում:

Ուրարտա-Հայկական «Յալտի»-Բարձրեալի պաշտամունքը երբէք չի հանգել՝ բայց վերածուել է թաքնակրօնութեան: Նրա հետեւորդներին հանդիպում ենք պատմական Հայաստանի տարածքում՝ «Ա*լեւի» (ﻱﻮﻠﻋ) կամ «Զազա» քրտեր անուան տակ, որոնք շատ չեն տարբերւում «Եզիդի»-ներից: Ինչպէս եւ Սիրիայում կան արաբախօս Ա*լեւիներ՝ որոնք ներկայիս այդ երկրի կառավարիչներն են:

Մասնագէտները գիտեն՝ որ Յ*ալեւի-Ալեւիները Մուհամմէտ մարգարէի փեսայ Ալիի հետեւորդները չեն, Շիաներ չեն:

Սակայն Ալին՝ Մուհամմէտ մարգարէի աջ բազուկն ու մահմետականութեան կարեւորագոյն հիմնադիրներից մէկը, իր ուսմունքներում շատ բան է պահպանել ու աւանդել հնագոյն Յալտիական հաւատալիքներից ու առասպելներից՝ քանզի նա եղել է աւանդապահ հոգեւոր մի առաջնորդ:

Մինչդեռ Սիւննի Մահմետականները առաջնորդւում են մի-միայն Ղուրանի աւանդածներով:

Այս լոյսի տակ բնական է՝ որ Ալիի հետեւորդ Շիայ Պարսիկները եւ Սիրիայի Յ*ալեւի կառավարիչները բարեկամական յարաբերութիւններ ունեն:

Ամփոփում.-
«Խալդի»-«Յաղտի»-ն «թաքնուած է» Հայաստանի Բարձր Հայքի մաս կազմող «Խաղտիք»[471] (բարբառային «խ»-ով) գաւառանուան մէջ՝ որտեղից էլ ծնունդ է առել: Քանզի հայկական լեռնաշխարհի Խաղտեաց լեռներին տրուած երկրորդ անուանումը («Սկիւդիսես») մատնում է նրա իմաստաբանութիւնը[472]:

Յաւելուած.-
Երբ մենք անդրադարձանք «Լուվիա» անուան ծագումնաբանութեան՝ առաջ քաշեցինք այն տեսակէտը, որ առաջին «Լեւ»-«Առիւծ»-Մեծ Մհերն է կառուցել Եգիպտոսի մեծ սֆինքսը:

Զախարիա Սիտչինի մի գործում ասւում է.
«Խուֆու-Հուֆուի հաշուեկշռային արձանագրութիւններում Սֆինքսը կոչուել է ”Ռութի=առիւծ”, նաեւ՝ “Խալ” (“Հալ”)»[473]:
Սոյն «Խալ»-ը կամ «Հալ»-ը ուրիշ մի բան մը չի՝ եթէ ոչ մեր քննարկած «Յալ»-ը, բարձրեալը:

Այսպիսով անուղղակիօրէն՝ հաստատւում է Սֆինքսը կառուցող «Առիւծի»՝ Խաղտիքի Առիւծ Մհերի ինքնութիւնը: Մի գուցէ «Ռութի»-ն էլ լինի «Ա-ռիւծի»:

ուրարտական

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[464] Հայոց Քրիստոնեայ հայրերը օգտագործում են «հաղորդութիւն»՝ ինչը «հոգեւոր աղ-սննդի եւ օրէնքի որդի դառնալու» նախապայմանն է:

[465] «Յալ»-ի «հալ» ընթերցումից էլ առաջացել է անգլ. «hill=բլուր» բառը:

[466] Յիշենք աներեւոյթ հոգիներին կամ հրեշտակներին ակնարկող «մեզանից լաւերը» ժողովրդական խօսքը:

[467]Մեքսիկական «Օլմէկ»-ների տօհմանունը մատնում է նրանց ծագումն ու հաւատալիքը:

«Օլմէկ»-ը բարբառային տարբերակն է «Յաղ+մէկ»-ի՝ որ նշանակում է «Բարձրեալ Մէկ»-ը, «Աստուած», ուստի «Օլմէկ»-ները եղել են «Բարձրեալ Մէկ»-ին դաւանող մի հաւաքականութիւն:

[468] «Դի(յ)-ակ»-ի «դիյ»-ը = անգլ. «die=մեռնել» է նշանակում:

[469]Մարուսյա Հովհաննիսյան, «Ոսկեհասկ (նախկին Մոլլա-Մուսա) գյուղի պատմությունը, ազգագրությունը եւ բանահյուսությունը», Երեւան 2005, էջ 206:

[470] Տես՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»:

[471] Տես՝ Ատլաս, Ա. մաս, էջ 6, «Խաղտյաց (Սկյուդիսես) լեռներ»-ի եւ «Խաղտյաց դաշտ»-ի տարածքները:

[472]Համեմատել «Սկիւդ»-ը «Scyth»-ի եւ «Sky»-ի հետ: Տես՝ սոյն յօդուածի «Ա» գլխի 13-րդ մասը:

[473] Զախարիա Սիտչինի նշուած «Սանդուղքը՝ դէպի երկինք» գործը, էջ 437:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail