Սա Հայաստանն է. ինչո՞ւ անգլիացիները հայերին չեն վերադարձնում Կիլիկյան Հայաստանի գանձարանը

armeniasputnik.am

12:13 25.12.2017(Թարմացված է 12:25 25.12.2017) – թեմա: Սա Հայաստանն է

Sputnik Արմենիայի «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյան ու Կարեն Բալայանը պատմում են Կիլիկյան Հայաստանի մասին` ներկայացնելով հայկական թագավորության հետ կապված երկու անչափ հետաքրքիր իրադարձություն։

Հնագույն աղբյուրները վկայում են, որ մթա 3-2-րդ հազարամյակում Կիլիկիան բնակեցված է եղել խորիներով։ Գիտնականները Կիլիկիան համարում են արիական հնագույն տարածք։ Հայկական լեռնաշխարհի և Կիլիկիայի մշակութային նմանություններն այնքան շատ են, որ հասկանալի է դառնում` նույնն է նաև այդ մշակույթը ստեղծող ու տարածող էթնիկ տարրը։

Մովսես Խորենացին նշել է, որ Արտաշես արքան տիրել է երկու ծովի մեջ ընկած տարածքին և բազում նավերով լցրել օվկիանոսը։ Քիստոսից առաջ 95 թվականին գահ է բարձրանում Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը։

Հայկական բանակը նորից գրավում է ամբողջ Ասորիքն ու Կիլիկիան։

Հունա-հռոմեական նվաճումներից հետո Կիլիկիայում, հայերից բացի, սկսում են բնակվել նաև հույներ և ասորիներ, սակայն բնակչության գերակշռող մասը միշտ եղել են հայերը։ 9-10-րդ դարերում տեղի ունեցավ նոր միգրացիոն ալիք Մեծ Հայքից դեպի Կիլիկիա, ինչը որակական փոփոխություններ բերեց։

11-րդ դարում Ռուբեն իշխանը Կիլիկիայում ստեղծեց հայկական իշխանություն, որը կարճ ժամանակ անց դարձավ հայկական թագավորություն։

Կիրակոս Գանձակեցին նկարագրում է Լևոն 2-ի և ծովահենների ծովամարտը։

Արքան սկզբում խորտակեց ծովահենների դրոշակակիր նավը, որից հետո մյուս նավերը դիմեցին փախուստի։ Լևոն 3-րդը Մարկո Պոլոյին նվիրել է հատուկ պատրաստված մի ռազմանավ։

Դա մեծ ռազմական նավ է եղել, ինչը ինքնին թագավորի և պետության հզորությունը վկայող շքեղ նվեր է։ Թագավորությու
Կիլիկիայի հայկական թագավորության հետ կապված կա երկու անչափ հետաքրքիր իրադարձություն։

1381 թվականին տաքարյուն իսպանացիներին ցնցեց անսպասելի մի լուր` Խոան 1-ին թագավորը երկու քաղաք է նվիրել ոմն Հայոց թագավորներին` Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորին։

Պայմանագիրը ենթադրում էր այդ քաղաքները վերադարձնել թագավորի մահից հետո։

Իսպանացիների բախտը բերեց, իսկ անգլիացիներինը` ոչ այնքան։ Կանխատեսելով Կիլիկիո Հայաստանի անկումը` հայոց վերջին թագավորը պետական գանձարանն ի պահ հանձնեց Անգլիայի թագավորին` մինչև այն պահը, երբ Հայաստանը նորից անկախություն ձեռք կբերի։ 2001 թվականին պրոֆեսոր Սուրեն Այվազյանը դիմել էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին` հորդորելով Հայաստանին վերադարձնել Կիլիկյան Հայաստանի գանձարանը։

Երևի անգլիացիները մինչև հիմա հաշվում են, որ մինչև հիմա չեն պատասխանել։

armeniasputnik.am/video/20171225/9942318/sa-hayastann-e-kilikia-gandzaran.html

31 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*