Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի 2018 թուականի Ամանորի շնորհաւորական ուղերձը

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

Արեւմտեան Հայաստանի Խորհրդարան-+2018- Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի Ամանորյա ուղերձը-դասական

Սիրելի հայրենակիցնէր, քոյրեր եւ եղբայներ:

Ջերմօրէն շնորհաւորում եմ Հայութեան եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք:

2017 թուականը շրջադարձային էր Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործընթացում: Փաստօրէն խաղադրոյքում էր Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգի յետագայ ճակատագիրը, այն է կամ մէկ անձի` նախկին նախագահի կողմից պետական կառոյցի իւրացումը, անձնականացումն ու անհատականացումը, եւ կամ պատգամաւորների ու պաշտօնեաների կողմից օրինականութեան ու իրաւաչափութեան պահպանութիւնը:

Հպարտութեամբ կարող ենք նշել, որ պատգամաւորների ճնշող մեծամասնութեան իրաւական բարձր գիտակցութեան ու քաղաքացիական անկաշառ կեցուածքի շնորհիւ 11-ը յունիսի 2017 թ. գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունուած որոշումների հիման վրայ հնարաւոր եղաւ փրկել պետական համակարգը, պահպանել նրա օրինականութիւնն ու իրաւաչափութիւնը:

Սակայն, սա չի նշանակում, թէ դժուարութիւնները լիովին յաղթահարուած են, յաղթահարուած են ներքին ու արտաքին հիմնական խոչընդոտները, բայց մենք կանգնած ենք հիմա Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան նոր ու վճռական գործընթացի շարունակման սահմանագծին:

Առաջիկայում խնդիր ունենք իրականացնելու հետեւեալ գործողութիւնները.
1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
2. Սահմանադրութեան նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքուէ եւ հանրաքուէի արդիւնքներով Սահմանադրութեան ընդունում:
3. 2018 թ. վերջում անցկացնել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համաժողովրդական նոր ընտրութիւններ:

Այս ամէնն իր հերթին նշանակում է, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգը այժմ կարող է առաջ շարժուել եւ առանց հին ու նոր արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան շատ պատասխանատու գործն ու գործընթացը:

Թող 2018 թուականը բոլորիս համար դառնա խաղաղութեան, նորանոր նուաճումների եւ յաջողութիւնների տարի:

Շնորհակալութիւն եւ ամենայն բարիք բոլորիդ:

Միասին ենք, յաղթանակը մերն է լինելու:

Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
01.01.2018 թ.

205 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*