Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռադիկ Խամոյեանի Ամանորեայ շնորհաւորական ուղերձը

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

Արեւմտդան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ-+2018-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը-դասական

Գաղտնիք չէ, որ յատկապէս 2017 թուականի յունիսի 11-ին գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ընդունած որոշումներից յետոյ թեւակոխում ենք Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան նոր վճռական փուլ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում յաջողուեց ընդունել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ մշտապէս պաշտպանելու են պետական համակարգը, այդ թւում` համակարգի պաշտօնեաներին, պատգամաւորներին, քաղաքացիներին անօրինական հրամանագրերից ու որոշումներից, պահպանելու են համակարգի թեւերի` նախագահական, կառավարութիւն, խորհրդարան ազատութիւնը, անկախութիւնը, լիակատար համագործակցութիւնը, պաշտպանելու հայութեան իրաւունքների պաշտպանութեան գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգութիւններից ու թելադրանքներից: Այդ ամէնի արդիւնքում յաջողուել է իրականացնել ամենակարեւորը, այն է` յաջողուել է պահպանել ԱՀՀ պետական համակարգի իրաւաչափութիւնը եւ նրա գործունէութեան օրինական շարունակելութիւնը:

Առաջիկայ կարեւոր քայլերից է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունումը համաժողովրդական քննարկումների եւ հանրաքուէի դնելու միջոցով: Նախատեսուած են այլ կարեւոր միջոցառումներ, որոնց վերաբերեալ ժամանակին կը տեղեկացուէի եւ կ’իրականացուեն քննարկումներ 2018-ի ընթացքում:

Որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ պարտքս եմ համարում վստահեցնել, որ թէ Սահմանադրութեան ընդունումը եւ թէ մնացեալ բոլոր քայլերն ու գործողութիւնները, որոնք կը ձեռնարկուեն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի թեւերի կողմից` կ’իրականացուեն բացառապէս օրէնքի եւ իրաւունքի տառին ու ոգուն եւ համակարգի իրաւաչափութեանը համապատասխան:

Որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ վստահեցնում եմ, որ ջանք չեմ խնայելու օրէնքի եւ իրաւունքի ոգուն ու տառին հաւատարիմ առաջնորդելու Սահմանադրութեան ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի օրէնսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրաւաչափութիւնը:

Նոր ճանապարհի քայլերն արուած են, միասին ենք, այդ միասնութիւնը կ’օգնի յաջողութեամբ ու պատուով անցնելու մնացած ճանապարհը. արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը` Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ:

Համոզուած ենք, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան նոր փուլի գործունէութիւնը նոյնպէս յաջողութեամբ է պսակուելու, ինչպէս նախորդները:

Շնորհաւորում ենք Հայութեան եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը:

Յաղթանակը մերն է լինելու:

Ռադիկ Խամոյեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

01.01.2018 թ.

103 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*