ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ – Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ – Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ – Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

07.03.2020 | Հասարակություն | Lragir.am:

Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ:

ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ – Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

Վերոհիշյալ իրադարձությունների մասին պահպանված փաստաթղթերը,  լուսանկարները և տեսանյութերը քիչ են:

Ոճրագործությունների հետքերը վերացվել են, նյութերն ու փաստաթղթերը ոչնչացվել են, իսկ եթե կան ու պահպանվել են, ապա հավանաբար Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենիայի ու Հայաստանի արխիվներում, իսկ միգուցե և Ադրբեջանի։

Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին:

Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով ջարդերը իրականացնելու համար ընդգրկված հրոսակախմբերի ու մարդասպանների թվերից, ջարդերի տևողությունից ու մասշտաբներից:

Այն, որ Ադրբեջանում 1988-1990 թվերին հայերի ջարդը տարվում էր կենտրոնացված կառավարմամբ ու «ներդաշնակ» ժամանակացույցով, վկայում է Վլ.Խոջաբեկյանը. «Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունն ու զանգվածային բռնագաղթը Սումգայիթից հետո բռնկվեց իրար հաջորդող բազմաթիվ փուլերով: Մարդասպանության բռնկման ամեն մի նոր փուլ սկսվում էր զանգվածային ջարդերով ու մեծ բռնագաղթով: Եվ եթե բռնկման ամեն մի նոր փուլի համար բնորոշր «կարմիր» ջարդն էր, ապա հարաբերական դադարի փուլերում բռնագաղթը ջարդով էր ուղեկցվում մերթ ընդ մերթ: Հարաբերական դադարի ընթացքում փախստականների շարքերր նոսրանում էին:

1988 թ. նոյեմբերի 21-22-ին Ադրբեջանում սկսվեց հայ բնակչության ցեղասպանության բռնկման երկրորդ փուլը: Ցեղասպանության ալիքր ոլորապտուտի մեջ ներքաշեց Ադրբեջանի գրեթե ամբողջ հայ բնակչությանը:

1989 թ. հուլիս-օգոստոսյան օրերից սկիզբ առավ երրորդ, մեծ բռնագաղթը:

1990 թ. հունվարին Բաքվում ժողովրդական ճակատը, Ադրբեջանի կառավարող իշխանությունների հետ բռունցք կազմած, ձեռնարկեց մի նոր ցեղասպանություն, որը դարձավ Ադրբեջանից հայերի արտաքսման չորրորդ և ավարտին մոտեցնելու ամենավճռական փուլը: Սումգայիթը երկ֊նեց Բաքու»[1]:

Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը սպանված հայերի թվի մասին տվյալները ամենատարբեր են [2]: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է 27 հայ»[3]։ Համաձայն պաշտոնական տվյալների սպանվել է 26 հայ, իսկ Անդրո Կանչալովսկու ֆիլմում [4] նշվում է, որ «միայն մի գիշերվա ընթացքում ավելի քան 100 հայ», Հր. Ուլուբաբյանը նշում է 100-ից ավելի սպանվածներ[5],  դիվանագետ և գրող Վ. Կրիվոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ»-ում խոսում է մի քանի հարյուր հայ զոհերի մասին:

1989թ. սեպտեմբերի 6-ին The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում ամերիկացի լրագրող Դևիդ Ռեմնիկը նշում էր, որ հայ հասարակության մեջ կարծիք է տարածվել, որ ջարդերի ընթացքում զոհվել է ոչ թե 30, այլ առնվազն 200 հայ[6]:

«Նոյան Տապան»-ին տված հարցազրույցում պաշտոնաթող գեներալ-մայոր Ռ.Ս. Հարությունովը  պատասխանելով  զոհերի թվի  մասին  հարցին  ասաց. «Իմ ձայնագրությունների համաձայն ՝ 95 զոհ կա, բայց կարծում եմ ՝ դրանք ավելի շատ են եղել։ Ես շատ եմ ցավում, որ նյութեր եմ տվել Մոսկվայի փախստականների կոմիտե և չգիտեմ նրանց հետագա ճակատագիրը»[7] ։

tert.am-ի 2011թ. հրապարակման  համաձայն «Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը մինչ օրս հստակեցված չէ: Թեև նշվում է, որ ջարդերին զոհ գնացածների թիվը մի քանի տասնյակ է եղել, սակայն որոշ տվյալներով` այդ թիվը հասել է 100-ի, վիրավորներինը` մոտ 200-ի: «Սումգայիթ… Ցեղասպանություն… Հրապարակայնություն…» գրքում հրապարակված են զոհերից 32-ի տվյալներն ու ներկայացված են մահվան փաստաթղթերը»:

Որոշ ոչ պաշտոնական տվյալներով` ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի [8]:

Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին սումգայիթյան ցեղասպանությունից հետո վկայում էին ոչ միայն իրենց հարազատներին այնտեղ  փնտրող հայերը, այլև չոր փաստերը: Սումգայիթում հայազգի զոհերին այդ օրերին տրված մահվան վկայականների համարները 187-ից հասել են 648-ի: Փաստորեն, 1988թ-ի փետրվարի 26-29-ը այդ քաղաքում առնվազն 461 մահ է արձանագրվել: Նախորդ երկու ամիսներին Սումգայիթում ընդամենը 186 մահ էր գրանցվել, և պարզ էր, որ երեք օրում այդքան բնական մահ լինել չէր կարող  [9]:

Արևելագետ Զիա Բունիաթովը վկայել է, որ Սումգայիթում սպանվել է 700 հայ [10,11]:

Սումգայիթյան իրադարձությունները ուսումնասիրող Սամվել Շահմուրադյանը 1989 թվականի սեպտեմբերի 23-ին մի հավաքի ժամանակ բարձրաձայնում է, որ «փետրվարի 29-ին, զորքերի մուտքից մի օր հետո, Սումգայիթում զոհվել է առնվազն 1000 մարդ…այդ դեպքում ինչո՞ւ համար էին նրանք եկել Սումգայիթ, ինչո՞ւ համար»[12]:

Հայությունը չի ուսումնասիրել Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայության սպանդի մասշտաբները և չունի պատկերացում դրա ահարկու չափերի մասին: Իսկ սպանդի մասշտաբների մասին  պատկերացում կարելի է կազմել նաև հետևյալ վկայություններից, որ փողոցներում «արյունը գետի պես հոսում էր», ականատեսներից մեկը պատմում է, որ իր որդին Բաքվում ջրցան մեքենա էր վարում,  “այդ օրը Բաքվից իրենց շտապ ուղարկել են Սումգայիթի փողոցների արյունը մաքրելու համար”[13]:

Սակայն, միտված տարվել է փաստերի հանցավոր խեղում և սպանվածների թվի կոծկում [14]:

Այս աշխատանքում խնդիր է դրված Սումգայիթում ու Բաքվում ցեղասպանությունից շուրջ երեսուն  տարի հետո հասկանալ սպանդի մասշտաբները, դրանց «ներդաշնակ» իրականացման ժամանակացույցը, սպանված հայերի թիվը` եթե ոչ քանակական չափմամբ, ապա գոնե պարզել սպանվածների թվային սանդղակը:

Մենք անց ենք կացրել հարցազրույցներ Բաքվից ու Սումգայիթից փախստականների հետ ու պարզվել է, որ Սումգայիթում առաջին գիշերվա մեջ հարյուր հայ է սպանվել[15], հայ բժիշկ Վլադիկ Սիմոնյանը Սումգայիթում սպանդի առաջին օրերին հաշվել էր 69 թարմ գերեզման[16], իսկ Աշոտ Համբարձումյանը, ներկայումս իրավապաշտպան, 1988 թվականի փետրվարին սովետական բանակի օդադեսանտային բատալիոնի սերժանտ էր, դասակի հրամանատար: Դասակը փետրվարի 24-ի գիշերը արդեն գտնվում էր «Կարայի Բատ» շրջանում, այնտեղ էր տեղավորված Բաքվի բազմաքանակ կայազորը: Համբարձումյանը վկայում է, որ Սումգայիթում հիմնական իրադարձությունները տեղ են գտել փետրվարի 27-ից 28 –ի գիշերը,  28-ի առավոտյան ժամը 9-ին մտել են քաղաք, որ ենթաբաժինները իրականացնեն պարետային ժամ, դիակներն են հավաքել, «այդ մի գիշերվա մեջ 1000-ից ավելի հայ էին մորթել» [17]:

Մենք հարցազրույց ունեցանք սումգայիթցի Հովսեփյան Օֆելյայի և նրա ամուսնու` Ռաֆիկի, հետ, նրանք վկայում են[18], որ իրենց փրկած «ադրբեջանցի» հարևանը, ով Սումգայիթի քաղկոմի բարձրաստիճան պաշտոնյա էր, տեղյակ է պահում, որ «ձեր ցեղակիցներին այս գիշեր թաղելու են, տանելու են մեքենաներով, ինքնաթափերի մեջ մասնատված դիակները կլինեն, իսկ ավտոբուս-կատաֆալկաների մեջ ամբողջական դիակները, մեքենաները անցնելու են շենքի դիմացի փողոցով, տանելու են Բայիլովի տարածքում արդեն փորված խրամատում հողածածկ անելու»: Դա 1988 թվի մարտի 6-ից 7-ն էր` կեսգիշերին: Օֆելյան հարևանի տանը պատուհանից տեսնում է շուրջ 15 մեքենաներ, որոնցից 5-ը դեղին ՊԱԶ-եր, պատուհաններին սև վարագույրներով, նաև ԶԻԼ ինքնաթափեր` շուրջ տաս հատ, որոնց ուղեկցում էին ԲՏՌ-ները, սակայն լացը չի կարողանում զսպել ու հեռանում է պատուհանից: Իսկ Ռաֆիկը նույն մուտքում գտնվող իր բնակարանի պատուհանի մոտ դիտում է` «մոտ ժամ ու կես տևեց, սամասվալներն ու ավտոբուսները շատ-շատ էին, մի 25-30 հատ կլինեին, դա  հաստատ»:  Օֆելյայի և Ռաֆիկի տված վկայությունները եզակի արժեքավոր են այն առումով, որ մի քանի հանգամանքներ համադրվում են, և նրանք դարձել են ականատես «իրենց ցեղակիցների թաղմանը»: Ու այդ պաշտոնատար հարևանը, երբ Օֆելյայի ու իր տիկնոջ հետ պատուհանի մոտ կանգնած կեսգիշերին նայում էին ԲՏՌ-ների ուղեկցությամբ ընթացող ավտոշարասյանը, նա բարձրաձայն հարց է տալիս` «ինչպե՞ս թե 32 զոհ, երբ մի ավտոբուսում շատ ավելի դիակներ են, քան 32-ը»:

Ռաֆիկի և Օֆելյայի տված վկայությունների հիման վրա կատարել ենք հետևյալ հաշվարկը.

  1. Սումգայիթում սպանված հայերի միջին քաշը վերցրել ենք 65 կգ, ելնելով այն հանգամանքից, որ սպանվել են երեխաներ, դեռահասներ, հասուն մարդիկ, և այդ թիվը` միջին քաշը, ընտրելիս բազում փախստականների ու փորձագետների հետ ենք կիսվել:
  2. Թե Օֆելյան, թե Ռաֆիկը հաստատել էին, որ դիակները տանող ավտոշարասյան մեջ դեղին ПАЗ-672 ավտոկատաֆալկաները 5 հատ էին: Համաձայն այդ ավտոբուսների տեխնիկական չափանիշների, դրանք գործնականում տանում են 45-ից մինչև 100 մարդ: Մեր հաշվարկում ընդունել ենք, որ այդ օրը ամեն մի ավտոբուսում տեղավորել էին 40 դիակ: Ընդամենը `200 դիակ:
  3. Մարդու մարմնի միջին խտությունը 1070 կգ/ մ3 է:
  4. ЗИЛ-131 թափքերը ըստ դրանց տեխնիկական տվյալների ունեն 4 մինչև 7 խորանարդ մետր տարողություն: Ռաֆիկը վկայել է 25-30 մեքենա, որից 5-ը ПАЗ-672 էր, մնում են 20-25 ինքնաթափ մեքենա: Եթե վերցնենք ինքնաթափ 20 մեքենա և յուրաքանչուրի թափքի ծավալը 4 մ(ամենափոքր չափը), ապա այդ 20 մեքենաները տանում էին առնվազն 1316 դիակ (մարմնի մասեր), իսկ եթե վերցնենք 25 ինքնաթափ մեքենա և յուրաքանչուրի թափքի ծավալը 7 մ(ամենամեծ չափը),  ապա այդ 25 մեքենաները տանում էին ամենաշատը 2880 դիակ (մարմնի մասեր): (Դիակների թիվը հաշվելիս մարդու մարմնի միջին խտությունը` 1070 կգ/ մ3, բազմապատկել ենք մեկ թափքի ծավալով, ստացված թիվը բազմապատկել ենք մեքենաների թվով, ապա բաժանել հայերի միջին քաշի` 65 կգ-ի վրա):
  5. Այնուհետև, 1316-ին գումարել ենք 200-ը, ստացել ենք 1516 դիակ կամ էլ 2880-ին գումարել ենք 200 ու ստացել ենք 3080 դիակ:

Այսպիսով, ամենազուսպ հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ ավտոշարասյունը Սումգայիթի դիարաններից տանում էր ամենաքիչը 1500 դիակ, կամ էլ ընդհանուր առմամբ 1500-ից 3000 դիակ: Բայց դա միայն Սումգայիթի դիարաններից:

Կան վկայություններ, որ ցեղասպանության օրերին դիակները Սումգայիթից տեղափոխել են հանրապետության այլ քաղաքների դիարաններ բեռնատարներով «լիքը սպանված հայերով»` Բաքու, Մարդակյան, և այլ բնակավայրեր [19] և 1988 թվականի մարտին տարբեր այդ դիարաններում ականատեսների վկայությամբ հարյուրավոր հայերի դիակներ կային[20]: Առայժմ մեր հետաքննության ընթացքում ականատեսների պատմածներից մեզ հայտնի են, որ Սումգայիթի հայերի հարյուրավոր դիակներ տեսել են Բաքվի մեկ դիարանում և Մարդակյանի մեկ դիարանում: Հուսով ենք, որ մեր հետաքննությունը նոր իրողություններ կբացի, և սպանվածների թիվը ավելի կճշտվի:

Հաշվի առնելով նաև Աշոտ Համբարձումյանի և Սամվել Շահմուրադյանի վերահիշյալ վկայությունները, մեր այս աշխատանքում փորձագիտական քննարկումների ներկա եզրակացությունը այն է, որ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը` 4 օրում, սպանվածների թիվը ավելի քան երեք հազար է:

Մեր հարցազրույցների ժամանակ փախստականները վկայել են նաև, որ հայերի դիակները ինքնաթափերով տեղափոխել և Վոլչի վարոտա քրիստոնեական գերեզմանոցում հորերի մեջ են լցրել, կամ էլ ծով[21, 22]:

Դժվար է պատկերացնել նաև, թե Բաքվում 1990-ի հունվարի 11-19-ը ինչպես պետք է գրանցեին սպանվածների թիվը, երբ սպանդի մասշտաբները ըստ ականատեսների կրկին ահարկու էին, ու սպանդը միաժամանակյա ընթանում էր ողջ Բաքվում, նաև Բաքվից Կրասնովոդսկ (Թուրքմենբաշի) տեղափոխվող լաստանավերի վրա, Կասպիցի ջրերում [23, 24]:

Բաքվում հայերի սպանդի մասշտաբների մասին կարելի է պատկերացնել Ադրբեջանի այդ ժամանակվա ՊԱԿ-ի ղեկավար Վագիֆ  Հուսեյնովի այն վկայությամբ, որ սպանդին մասնակցում էին բանդիտ-ջարդարարների 50-300 հոգանոց շուրջ 40 խմբեր[25], նաև ԽՍՀՄ ՆԳ նախարար Վադիմ Բակատինը 1990 թվականի մարտի 5-ին, որ  ցեղասպանությանը մասնակցում էին 5000 ջարդարար[26]:

Հայերի ցեղասպանության բռնկումները եղել են 1988-ի մարտից մինչև 1990-ի հունվարի 11-ը, և հայերի դիակները կամ չեն գրանցել Բաքվի դիահերձարաններում, կամ կոծկել են[27]:

Manufacturing A Massacre: The Armenian Pogroms in Baku ֆիլմի նախապատկերում տված է, որ  Բաքվում 1990-ի հունվարին եղել է 5248 զոհ, 31293 փախստական, առևանգվածներ` 3396, անհայտ կորածներ` 3572, այսինքն, համաձայն այս ֆիլմի տվյալների 8 820 հայ զոհվել և անհայտ կորել է [28]:

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանության կազմակերպիչներից Զիա Բունիաթովը վկայել էր, թե Բաքվում 9 հազար հայ է զոհվել[10,11]:

Որքան են զոհերը հարցին փորձել է պատասխանել նաև քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը` «Թե որքանով է դա ստոյգ, այսօր դժուար է ասել, քանզի ինչպէս Սումկայիթի, այնպէս էլ Պաքուի ջարդերի հետեւանքով մահացածութեան փաստերը եօթը կողպէքի տակ են պահւում Ազրպէյճանի արխիւներում, առաւել եւս, որ նահատակուածների դիակները շուտափոյթ ցրել էին տարբեր բնակավայրերի դիարաններում, իսկ հետագայում, գիշերները, մթութեան քողի տակ  հողածածկ արել Սումկայիթի մերձակայ, նաեւ Պաքուից 40 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Փերեկիւշկիւլ կոչուող տարածքի,  Ապշերոնի թերակղզու ամայի վայրերում:  Բայց երեւի թէ  հիմք չունենք չհաւատալու Սումկայիթի ու Պաքուի հայոց կոտորածների ամենաակտիւ կազմակերպիչներից մէկին, ով  տիրապետում էր առկայ փաստերին» [11]:

Այն, որ հայերի դիակները հողածածկ են արել նաև Ապշերոնի ամայի վայրերում, փաստում է այն  հանգամանքը,   որ  Ադրբեջանա-արցայխյան  պարերազմից   հետո  Սումգայիթում,  Բաքվում  և  հարակից  բնակավայրերում  իրականացրած   շինարարական  աշխատանքնների  արդյունքում  հայտնաբերել  են  բազմաթիվ  դիակներ: Ընդ  որ  այն  հատվածններում  որտեղ   գերեզմաներ  չեն  եղել[29]:

Մեր հարցազրույցի ժամանակ հիշեցնում են, որ Բաքվի ջարդերի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Ապշերոնյան թերակղզու` վրա Բաքվի շրջակայքում, կային բազում բնակավայրեր, որտեղ բազմահազար հայեր էին ապրում, և նրանց ճակատագրից ընդհանրապես անտեղյակ ենք: Հայաստանի հիվանդանոցներում հարցումների միջոցով Բաքվից փախստականը կարողացել է կազմել սպանվածների և անհայտ կորածների 123 հայի անուն, սակայն այդ ցուցակում չկա գոնե մեկը, որ լիներ Բաքվի շրջակա բնակավայրեր Ռազինից, Սուրախանից, Սաբունչիից, Զաբրատից, նաև Արտյոմ կղզուց, այսինքն` այդ բնակավայրերի հայերից տեղեկություններ չկան և չի հավաքվել [30]:

Մեր` ֆեյսբուքյան էջում, վարած զրույցի ժամանակ պատմաբան և Բաքվից փախստական Լևոն Ադյանը ասում է, որ սպանդի մասշտաբները Սումգայիթում ու Բաքվում ահռելի էին ու համեմատելի էին 1918 թվականի Բաքվի և 1920 թվականի Շուշիի ջարդերին, և որ 1918 թվականին սեպտեմբերի 15-ից 18-ը Բաքվում երեք օրվա մեջ սպանվել է մինչև 30 հազար հայ [31],  իսկ 1920 թվականի մարտի 22-26-ը Շուշիում  սպանվեց ավելի քան 20 հազար հայ, և այստեղից կարելի է պատկերացնել, թե 1988-ին Սումգայիթում, 1988-ի մարտից 1990-ի հունվարի 19-ը Բաքվում ինչքան հայ է սպանվել:

Մեր փորձագիտական քննարկումների եզրակացությունը, ելնելով  «գործողությունների» մասշտաբներից, վկայություններից, նաև Բաքվում և շրջակա բնակավայրերում հայ ազգաբնակչության խտությունից ու  բաշխվածությունից, այն է, որ Բաքվում միայն 1990-ի հունվարի 11-19-ը` 9 օրում, սպանվածների, անհայտ կորածների թիվը մեկ տասնյակ հազարից շատ է, միգուցե և մի քանի տասնյակ հազար է:

1988-ի փետրվարից մինչև 1990-ի փետրվարը Բաքվում և Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում սպանված հայերի թիվը մնում է չհետազոտված:

Իսկ անմեղ զոհերի հիշատակը պահանջում է, որ արդեն այսօր կազմել անուն առ անուն` զոհերի, ոչնչացված ընտանիքների, անհայտ կորածների ցուցակները, նաև այդ մահ ու կենացի օրերին իրենց ընտանիքների ու հարազատների, հարևանների կյանքն ու արժանապատվությունը պաշտպանած ու զոհված հերոսների անունները: Եվ դա հնարավոր է անել, քանի ողջ են ականատեսները, դրա համար պետք չէ ևս մի հարյուրամյակ սպասել, ու դա հայկական պետության պարտքն է իր ժողովրդի առաջ: Դա անհրաժեշտ է սերունդներին սեփական պատմության հանդեպ հարգանքի սերմանման, նաև ապագայում զգոնության համար, ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման համար:

Գրականություն`

  1. http://hpj.asj-oa.am/3513/1/2005-1(21).pdf Խոջաբեկյան Վլադիմիր(2005) Ցեղասպանությունը և հայաթափությունը Ադրբեջանում (1918-1990-ական թվականներ). Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 21-41. ISSN 0135-0536, Геноцид и вытеснение армян в Азербайджане (1918- 1990-е годы).The Genocide and Supplanting of the Armenians in Azerbaijan (1918-the 1990s), էջ 29
  2. http://sumgait.info/caucasus-conflicts/nagorno-karabakh-facts/nagorno-karabakh-facts-7.htm
  3. http://www.armin.am/historyofarmenia/am/Encyclopedia_of_armenian_history_Sumgaiti_Cexaspanutyun.
  4. Документальный фильм «Гейдар Алиев. Бремя власти», снят по заказу Фонда Гейдара Алиева, Азербайджан. https://www.youtube.com/watch?v=1wyBH7PZuz8
  5. https://www.panorama.am/am/news/2008/02/28/sumgait/1346931
  6. https://www.washingtonpost.com/archive/politics/1989/09/06/hate-runs-high-in-soviet-unions-most-explosive-ethnic-feud/38ac827c-17a0-474c-9647-39189d0415ec/
  7. https://aga-tribunal.info/arutyunov_1/
  8. https://armlur.am/314019/
  9. https://armeniasputnik.am/columnists/20180227/10709611/sumgayit-adrbejan-cexaspanutyun-jarder.html
  10. http://ru.hayazg.info/%D0%90%D0%B4%D1%8F%D0%BD_%D0%9B%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BD_%D0%92%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/%22%D0%A2%D0%B5,_%D0%BA%D1%82%D0%BE_%D0%BD%D0%B5_%D1%81%D0%BC%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B8_%D1%81%D0%BF%D0%B0%D1%81%D1%82%D0%B8%D1%81%D1%8C,_%D0%B1%D1%8B%D0%BB%D0%B8_%D0%B7%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%BA%D0%B8_%D1%83%D0%B1%D0%B8%D1%82%D1%8B_%D0%B2_%D1%81%D0%B2%D0%BE%D0%B8%D1%85_%D0%B4%D0%BE%D0%BC%D0%B0%D1%85%22
  11. http://www.aztagdaily.com/archives/384408
  12. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 7:11-8:16 րոպե
  13. Հարցազրույցը մշակման մեջ է ապագայում տպելու համար:
  14. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 47:58-48:26 րոպե
  15. http://nt.am/am/news/271983/?fbclid=IwAR1Wm0BSf4p6nnSUUd-Cidlwvy0WvfpXmwvUtrrsjeuS32hyONVE4o243kk, 50:02 րոպե
  16. https://www.youtube.com/watch?time_continue=483&v=M711Us0sqOI&feature=emb_logo 34:50-35:10 րոպե
  17. https://www.youtube.com/watch?time_continue=483&v=M711Us0sqOI&feature=emb_logo 35:10-35:30 րոպե
  18. https://www.youtube.com/watch?v=mI5O55TRJu8&feature=youtu.be&fbclid=IwAR0CzavCfAeT2Ec8py6VxEFTK_jSoFwP8SE7GzYB1QhuVesjktDcoI-cIQg 6:43-10:06 րոպե
  19. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 25:38-26:17 րոպե, 46:38-47:55 րոպե
  20. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 46:22-46:48 րոպե
  21. http://nt.am/am/news/271983/?fbclid=IwAR1Wm0BSf4p6nnSUUd-Cidlwvy0WvfpXmwvUtrrsjeuS32hyONVE4o243kk 43:20 րոպե
  22. https://www.youtube.com/watch?v=3tRyt5AXK90  11:00-11:50 րոպե
  23. https://www.youtube.com/watch?time_continue=483&v=M711Us0sqOI&feature=emb_logo 23:10 րոպե
  24. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 41:30-45:21 րոպե
  25. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 1:30 րոպե
  26. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 30:35-30:45 րոպե
  27. Овик Аванесов, Геноцид армян в Баку в 1990 г. – яркий пример политики государственного терроризма АзербайджанаАналитический доклад, Степанакерт

2020, с. 2.

  1. https://www.youtube.com/watch?v=0HLsdNMR4kY
  2. Овик Аванесов, Азербайджанский нацизм вчера и сегодня, Аналитический доклад, Степанакерт 2019, с.10.
  3. https://www.youtube.com/watch?v=3tRyt5AXK90&feature=share&fbclid=IwAR0GomBeIJYQJOPKo0YhTcTlroZuxqcfoFDS4ja9ZH0SIHRHo44pC7_6RjQ 35:49-38:18 րոպե
  4. https://www.civilnet.am/news/2015/09/15/armenian-massacres-baku-1918/277362

Մարիամ Ավագյան, կ.գ.թդոցենտԱդրբեջանական ԽՍՀից փախստականների համագումարի համակարգող

Հովիկ Ավանեսով, Ստփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող

07.03.2020թ.

www.lragir.am/2020/03/07/524751/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail