Սիրիայի բանակը առաջ է շարժվում Իդլիբի նահանգում՝ «թուրքերին ընդառաջ»

The situation in Idlib in 2018 early January

09 ՅՈՒՆՈՒԱՐ 2018 – Տարոն Հովհաննիսյան – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

2018 թ. առաջին օրերին Սիրիայի կառավարական ուժերը խոշոր հաձակում են սկսել Իդլիբ նահանգում, մի քանի օրում զինյալներից ազատագրելով մի շարք բնակավայրեր (թուրքական կողմի տվյալներով՝ առնվազն 14 գյուղ):

Սիրիայի հակամարտության մոնիթորինգով զբաղվող South Front կայքը հրապարակել է Սիրիայի բանակի վերջին օրերի առաջխաղացման քարտեզը.

Իրադրությունն Իդլիբում 2018 թ. հունվարի սկզբին
Իրադրությունն Իդլիբում 2018 թ. հունվարի սկզբին

Հունվարի 9-ին թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում 14 գյուղ են վերցրել:

Սիրիացի պատմաբան, լրագրող-վերլուծաբան Սամի Մուբայեդը այս գործողությունը որակում է որպես «Իդլիբում թուրքական զինուժի շրջափակում»: Հեղինակը նաև նշում է, որ վերջին շաբաթում Սիրիայի բանակն Իդլիբում ՌԴ օդուժի օգնությամբ շուրջ 50 բնակավայր է վերցրել զինյալներից: Դատելով առկա տվյալներից՝ հիմնական գործողություները Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ են:

Հավելենք, որ Թուրքիայի զինուժը ներկայում տեղակայված է Իդլիբի հյուսիսում՝ «քրդական» Աֆրինից հարավ՝ Սիրիայի բանակի առաջխաղացման շրջանից բավականին հեռու:

Հավելենք, որ Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսել է տեղակայվել2017 թ. հոկտեմբերից՝ Ռուսաստանի և Իրանի հետ Աստանայի բանակցություններում ձեռք բերած համաձայնության հիման վրա:

razm.info/119954

67 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*