ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՎԱՐԴԱՆ ԴՈՒՇՄԱՆ․- Հայրենիքի անունից սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին – ահա սա՛ է մեր ուժի աղբիւրը

Վարդան Ստեփանեան - Դուշման

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՎԱՐԴԱՆ ԴՈՒՇՄԱՆ․- Հայրենիքի անունից սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին – ահա սա՛ է մեր ուժի աղբիւրը

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԻ ԼՈՅՍ»Ը

Հրապարակագիր Նազարէթ Պէրպէրեան

ԲԱՐԻ ԼՈՅՍ

ՎԱՐԴԱՆ ԴՈՒՇՄԱՆ․- «Հայրենիքի անունից
սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին
– ահա սա՛ է մեր ուժի աղբիւրը»

9 Մարտ 2020

Ծնուել եմ 1966 թ. Մարտի 9ին: Մայրս Նուրբ բրդեայ գործուածքների գործարանի (կոմբինատի) գրադարանի վարիչն էր:

Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնուել եմ ես, իսկ յետոյ իմ բարուրով վերադարձել է գրադարան՝ աշխատանքի:

Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել:

Մայրս օրօրոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայեացքս միշտ նրա վրայ եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացուել է, սկսել եմ նրա մասին պատմել, թէ նա մեր հողերը ուզեց, չտուեցին՝ մահացաւ:

Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը:

Պատմավէպերը գրաւել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խօսքով՝ մանկութիւնս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…»

բանաստեղծութիւնը կարծես ինձ համար է գրուած:

Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քոյրս կռիւ-կռիւ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերուած» գրականութիւնը:

Մանկութեանս յիշողութիւնները վերականգնելիս անմիջապէս գրքերի իւրայատուկ հոտն եմ զգում եւ մտքով յայտնւում եմ գրքերի խորհրդաւոր աշխարհում: Տարածութեան վրայ հոտառութեամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկութեան հոտը կայ բոլոր գրադարաններում:

Գրքերի համար ցաւ եմ զգացել 1988 թ. աւերիչ երկրաշարժից յետոյ, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գիւմրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մէջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետութեան մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն յետոյ տեսայ խարոյկի մէջ՝ այրուելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցաւ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորուած եւ այրուած գրքերի համար:

Իսկ հիմա այստեղՙ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինուորի դէմ կարելի է կռուել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խօսում է բարբարոսութեան մասին: Պէտք է յարգել թշնամու մշակոյթը:

Ազերիները իրենց զայրոյթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրայ՝ այրելով այն: Մօրս խնդրել եմ՝ գրքեր հաւաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պէտք է կրթուեն, իսկ մարդը կրթւում է գրքերի աշխարհում, դաստիարակւում է այդ գրքերով, նրա հայրենասէր կերպարներով: Իւրաքանչիւր լաւ գիրք վարձատրութիւն չպահանջող մէկ ուսուցիչ է: Սիրուց ծնուած գրքերը պէտք է պահպանել սիրով:

Վարդան Ստեփանեան – Դուշման
https://m.mamul.am/en/post/6755

*
* *

Բարի լոյս՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂը սրբազան մասունքի եւ անմահութեան նշխարի երկիւղածութեամբ պաշտող հայոց քաջերուն, որոնք մէկ ձեռքով ՀԱՅ ԳԻՐՔը բարձր կը պահեն եւ միւս ձեռքով ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶԷՆՔը փարումով կը գրկեն։

Մարտ 9ի այս օրը կը նշենք ծննդեան տարեդարձը Արցախեան Ազատամարտի անմահ հերոսներէն՝ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ անուն-ազգանունով առիւծասիրտ ԴՈՒՇՄԱՆի, որ հայոց գիրքերու անեզր աշխարհէն ծծեց ՀԱՅՐԵՆԻՔԻ անհուն ՍԷՐը, եւ այդ պաշտամունքով ալ 26 տարեկանին իր գերագոյնը՝ անապակ արիւնը իբրեւ անխառն շաղախ նուիրաբերեց հայրենի հողի ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԻՆ։

Յուշատետրի փոստով ոչ միայն հակիրճ ներկայացուած է հերոսապատումը Դուշման Վարդանի, այլեւ ի մի բերուած են ազատագրական պայքարի թէժ կռիւներու ընթացքին եւ անոնցմէ անդին Դուշմանի սերմանած գաղափարի հունտերը, որոնք մինչեւ մեր օրերը կ՚արձագանգեն հայոց նորահաս սերունդներու հոգիներուն մէջ։

Բարի լոյս՝ ԶԷՆՔն ու ԳԱՂԱՓԱՐը գիտակից յանձնառութեամբ եւ զոհաբերութեամբ միաձուլող՝ փոխ-հարստացնող այն ՈՒՂԻԻՆ, որ յանուն Հայաստանի եւ Հայութեան հարթուեցաւ Դուշմաններու մարտունակութեամբ։

Բարի լոյս եւ հազար փառք՝ ազատամարտիկի անձնուիրումն ու ծառայութեան կոչումը ազգային սրբութեան պատուանդանին բարձրացնող Դուշմաններու, որոնք Ազգի եւ Հայրենիքի նկատմամբ միայն պարտքի զգացումով, միայն սեփական գերագոյնը զոհաբերելով քալեցին ու անցան-գացին մեր կեանքէն՝ իրենց թափած արեամբ հայոց պայծառ գալիքին հաւատքը ամրապնդելով ապրողներուս մէջ։

Բարի լոյս՝ Ազատամարտիկի Աւանդը ամէն կարգի փառքի վաշխառուներու եւ գաղափարի փերեզակներու դէմ պաշտպանելու համար յաղթահասակ ծառացող հայոց անկեղծ զինուորներուն։

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail