Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման…Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները

Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման

Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման…Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները. Կարեն Հովհաննիսյան

10-03-2020 | Հայաստան | Քաղաքական:

Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Նախիջևանի կայազորում մեկնարկվել է հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Համաձայն զորավարժության սցենարի ՝ Նախիջևանի կայազորային զորքերը բերվել են մարտական ​​աստիճանի: Զորքին տրվել է «տագնապ» հրաման:

Ըստ զորավարժության սցենարի, կազմակերպվել է զինտեխնիկայի տեղափոխում մի կետից մյուս կետ: Այնուհետև կապի միջոցներով, բարձրագույն տեխնալոգիաների կիրառմամբ տեղի է ունեցել բաշխում սահմանի երկայնքով:

Այնուհետև սկսվում է մարտի կառավարում հրամանատարական շարժական կետից: Զորավարժություն հիմնական թիրախը «թշնամու» (բառացի մեջբերում եմ պաշտոնական հաղորդագրության այս տերմինը) հանկարծակի հարձակումը կանխելն է, դիվերսիոն խմբերի ոչնչացումը և տարբեր վայրերից հրամանատարական կետերով զորքերի կառավարման փոխհամագործակցության մակարդակի բարձրացումն է:

Նախիջևանի հատվածում ակտիվացումը հեչ լավ չի… ՀՀ-ի երկու ուղղություններով ակտիվացումը և միաժամանակ դիվերսիոն և դիպուկահարներով գործողությունները փաստում են մի բան, որ Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման…

Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման

Կարեն Հովհաննիսյան
«Հայոց հզոր բանակ» նախաձեռնության հեղինակ

nt.am/am/news/280803/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail