Ռուսաստանի Կառավարութեան «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին») Դեկրետի 100-րդ տարեդարձի կապակցութեամբ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ) Կառավարութեան պաշտօնական կայք

11 ՅՈՒՆՈՒԱՐ 2018 – gov-wa.info

1918-1920 թթ.-ին Հայկական Հարցի կարգաւորման ենթատեքստում հայերի իրաւունքների վերաբերեալ կայացուած միջազգային որոշումների մէջ կարեւոր նշանակութիւն ունի 1918 թ. յունուարի 11-ին Ռուսաստանի Կառավարութեան ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»):

Lրանում է Դեկրետի 100-րդ տարեդարձը եւ ինչպէս մի շարք այլ որոշումների պարագայում, այս որոշումը նոյնպէս ընդունուել է, սակայն ցաւօք առ այսօր չի իրականացուել, թէեւ դրանից Դեկրետի նշանակութիւնը հայ ժողովրդի իրաւունքների մասով Հայաստանի նկատմամբ, բնաւ չի նուազում:

Դեկրետում գործածուած են «Թուրքահայաստան» «Թուրքահայաստանի հայեր» ձեւակերպումները, սակայն մենք հասկանալի պատճառներով գործածելու ենք «Արեւմտեան Հայաստան» եւ «Արեւմտեան Հայաստանի հայեր» ձեւակերպումները, որոնք ճշգրիտ են ազգային, պատմական, իրաւական, քաղաքական, մշակութային ու քաղաքակրթական իմաստներով:

Միջազգային իրաւունքի վերընթերցման եւ հնարաւոր տեսական բնոյթի յետադարձ կիրարկման իմաստով, սոյն Դեկրետը Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասով անդրադարձել է մի քանի կարեւոր հարցերի, որոնց թւում որպէս հիմնական իրաւական պահանջներ մէջբերենք`
-ճանաչելով Արեւմտեան Հայաստանի հայերի «ինքնորոշման իրաւունքը` ընդհուպ մինչեւ անկախութիւն»,
-«ռուսական զօրքերի դուրսբերումը եւ անյապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծումը` Արեւմտեան Հայաստանի բնակիչների անձնական եւ նիւթական անվտանգութիւնն ապահովելու նպատակով»:
-«հայ փախստականների, ինչպէս նաեւ տարբեր երկրներում սփռուած հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Արեւմտեան Հայաստան»:

Ինչպէս տեսնում ենք Միջազգային իրաւունքի տեսանկիւնից սոյն Դեկրետում նշուած որոշումները առաւել քան արդիական են եւ դա է պատճառը, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործում ու գործընթացում Սեւրի խաղաղութեան պայմանագրին ու ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի իրականացրած Իրաւարար վճռին զուգահեռ կարեւորում ենք Դեկրետի թե՛ պատմական, թե՛ իրաւական ու քաղաքական նշանակութիւնը մեր ժամանակներում:

Ըստ երեւոյթին Ռուսաստանի Կառավարութիւնը նոյնպէս մեծ նշանակութիւն է տուել փաստաթղթին, քանի որ 1918 թ. յուլիսի 10–ին այն ընդգրկել է Ռուսաստանի առաջին Սահմանադրութեան մէջ, 6-րդ յօդուածում:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ըստ արժանուոյն բարձր գնահատելով Ռուսաստանի Կառավարութեան ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին») Դեկրետի պատմական նշանակութիւնը եւ արդիականութիւնը 100-ամեայ յոբելեանին նուիրուած կազմակերպում է միջազգային համաժողովներ եւ հեռուստակամուրջ` «Մոսկուայ – Երեւան — Սանկտ Պետերբուրգ – Փարիզ — Դոնի Ռոստով – Լոս Անջելես — Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ – Երուսաղէմ»` քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամաւորների, կուսակցութիւնների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցութեամբ:

Յաւելենք նաեւ, որ Հայկական Հարցի վերջնական լուծման եւ Մերձաւոր Արեւելքում կայուն խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է կեանքի կոչել եւ իրականացնել, ինչպէս Սեւրի Խաղաղութեան պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի, այնպէս էլ Ռուսաստանի Կառավարութեան ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին») այս պատմական Դեկրետի յօդուածները Հայաստանի վերաբերեալ:

Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

11.01.2018 թ.

gov-wa.info/?p=1675&lang=hy

Որոշում «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ»

304 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*