«համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիտայ Օհանեանի դիմումը Կարօ Փայլանին Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի ներկայացնելու յայտի մասին

21 ՅՈՒՆՈՒԱՐ 2018 – youtu.be/Za_9HiyyIEo

«համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիտայ Օհանեանի դիմումը Կարօ Փայլանին Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի ներկայացնելու յայտի մասին

Saida-Ohanyan
Saida-Ohanyan

Սիրելի հայրենակիցնէր

Ես Սաիտայ Օհանեանն եմ` «համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավարը: Մեր կազմակերպութեան նպատակը կանանց իրաւունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտեան Հայաստանում` Համշենում, իրականացուած ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, ինչպէս նաեւ միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութիւնն է, որոնք նրանց տրուած է միջազգային իրաւունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Մեր կազմակերպութեան համար մարդասիրական եւ համամարդկային ծրագրերը առաջնային նշանակութիւն ունեն:

Այս տարի մեր կազմակերպութիւնը դիմել է Նոպէլեան կոմիտէի Խաղաղութեան Նոբելեան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր (քրտամէտ «ժողովուրդների դեմոկրատական կ’ուսակցութեան անդամ) Կարօ Փայլանին, մարդու` ով ողջ կեանքը նուիրել է հայ եւ միւս բնիկ ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան գործին` տարածաշրջանում:

Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատուութիւն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրաւունքները, բնիկներին, ազգային ու կրօնական փոքրամասնութիւններին:

Նրա կողմից ցանուած խաղաղութեան սերմերը` տարբեր ազգութիւնների ու դաւանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականութեան ու փոխըմբռնման վերաբերեալ, տալիս են դրական արդիւնքներ Թուրքիայի Հանրապետութեան հանրութեան մէջ:

Եւ այդ ամէնը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկւում է նա իշխանութիւններին ենթակայ ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից:

Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիւ գործունէութիւնը:

Դիմում ենք բարի կամքի տէր բոլոր մարդկանց, կանանց իրաւունքների, ինչպէս նաեւ մարդկային իրաւունքների պաշտպան բոլոր կազմակերպութիւններին ու միութիւններին միանալ մեր նախաձեռնութեանը եւ ձայնը տալ Կարօ Փայլանին:

Խնդրում ենք նաեւ Ձեր կողմից ինքնուրոյն կերպով դիմել Նոբելեան կոմիտէ` 2018 թ. Նոբելեան խաղաղութեան մրցանակի արժանանացնելու Կարօ Փայլանին, որպէս ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրաւունքների պաշտպանի:

Յիշեցնենք, որ յայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Յունուարի 30-ը դրա եզրափակիչ օրն է:

Վստահ ենք, Ձեր մասնակցութիւնը եւ Նոպէլեան կոմիտէի դրական որոշումը միասին էական ներդրում կը դառնան աշխարհի ամենատաք կէտում` Մերձաւոր Արեւելքում, կայուն խաղաղութեան եւ ազգերի միջեւ իրական համաձայնութեան ու համագործակցութեան հաստատման գործում:

Շնորհակալութիւն ուշադրութեան համար:

Սաիդայ Օհանեան

«համշենուհի», համշենահայերի կանանց միջազգային միութեան ղեկավար

19.01.2018 թ.

279 Total Views 1 Views Today

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published.


*