ՍԵՐԳԷՅ ՇԱՔԱՐԵԱՆՑ – Մօտ Մէկուկէս Հազար Ազրպէյճանցիներ Սիրիայում Եւ Իրաքում Պատերազմել Էին Ահաբեկիչների Կողմից

ՍԵՐԳԷՅ ՇԱՔԱՐԵԱՆՑ – Մօտ Մէկուկէս Հազար Ազրպէյճանցիներ Սիրիայում Եւ Իրաքում Պատերազմել Էին Ահաբեկիչների Կողմից

13 ՄԱՐՏ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

Ինչպէս յայտնի է, մարտի 5-ին աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած էր դէպի Մոսկուան. այնտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Փութինը մեթոտաբանօրէն եւ համբերատար «համոզում էր» իր թուրք գործընկերոջը եւ «ընկերոջը»` Ռեճեփ Թայիփ Էրտողանին, ընդունել հիւսիսային Սիրիայի վերաբերեալ որոշակի պայմաններ: Մենք հետագայում կ՛ուսումնասիրենք իրավիճակը եւ կը տանք մեր գնահատականները. այս տարածաշրջանը կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար, հիւսիսային Սիրիայի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը նշանակում են նաեւ սիրիահայերի անվտանգութիւն, որոնք հիմնականում բնակւում են հիւսիսային Սիրիայի շրջաններում:

Սակայն հիմա մենք կը հաղորդենք անսպասելի նորութիւններ: Տեղեկատուութիւնը գալիս էր ոչ թէ Սիրիայից, այլ` հարեւան Իրաքից: Այնուամենայնիւ, դա կապուած է նաեւ Մերձաւոր Արեւելքում ընթացող երկարատեւ հակաահաբեկչական պատերազմի հետ, այսինքն այդ տուեալներն անուղղակիօրէն վերաբերում են Սիրիային, ինչպէս նաեւ` Մերձաւոր Արեւելքի հայերի անվտանգութեան խնդրին:

Մօտ 8 տարի «Ապշերոնեան խանութեան» իշխանութիւնները կտրականապէս հերքում էին, որ իրենց քաղաքացիները առնուազն ինչ-որ կերպ ներգրաւուած են Մերձաւոր Արեւելքում ահաբեկչութեան մէջ: Հազուագիւտ բացառութիւն էր 2016-ի ամրան խոստովանութիւնները, այսպէս կոչուած, «Գեանջայի ահաբեկչական յարձակումների» կապակցութեամբ: Սա միակ դէպքն էր, երբ Պաքուն ընդունեց, որ Ազրպէյճանից գաղթեալներ կան, որոնք պայքարում են Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների հետ: Եւ ահա 2020 թուականի մարտի 5-ի զգայացունց լուրը, որը պաշտօնական բնոյթ է կրում: «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան զինեալների ընտանիքներից աւելի քան ութսուն ազրպէյճանցի երեխաներ վերադարձուել են Ազրպէյճան, այդ օրը յայտարարել է Իրաքի ԱԳՆ խօսնակ Ահմետ Սահաֆը. «ԻՊ ահաբեկչական խմբին միանալու համար ձերբակալուած կանայք` 82 երեխայի հետ, արտաքսուել են Ազրպէյճան:

Իրաքի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը նշել է, որ այդպիսով Իրաքից արտաքսուած արտասահմանեան քաղաքացիութիւն ունեցող երեխաների թիւը 828 է: Հարց. «Ի՞նչ էին անում ազրպէյճանցի կանայք եւ երեխաները Իրաքում»: Չարժէ երկար մտածել, պարզ է, որ նրանք ապրել են իրենց տղամարդկանց հետ, ոչ թէ երկարատեւ զբօսաշրջային ուղեւորութեան մէջ էին: Բայց հետեւում է յաջորդ հարցը. Իսկ որտե՞ղ են նրանց ահաբեկիչ ամուսինները, եւ ի՞նչ են մտադիր անել «ապշերոնեան խանութեան» իշխանութիւնները:

Այսպէս, թէ այնպէս, Իրաքի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւններն արդէն գայթակղկութիւն են առաջացրել: Ըստ Ազրպէյճանի ՆԳՆ-ի տրամադրած տեղեկութեան, Գայթականութեան միջազգային կազմակերպութեան (ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութեան) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, «խանութեան» 1477 քաղաքացի (1136 տղամարդ եւ 341 կին) վերջին տարիներին մեկնել են Սիրիա եւ Իրաք ու միացել տարբեր ահաբեկչական կազմակերպութիւնների: Դրանցից 903-ը (749 տղամարդ եւ 154 կին) իբրթէ սպաննուել կամ անհետացել են: Սրա մասին, պարզւում է, նշուել է «Հետազօտութիւն` Ազրպէյճանում ընտրուած համայնքներում արմատականացման խոցելիութեան եւ դիմադրողականութեան նկատմամբ դիմադրութեան վերաբերեալ» եզրափակիչ զեկոյցում, որը 2019-ի դեկտեմբերից Պաքուն գաղտնի էր պահում նոյնիսկ իր բնակչութիւնից:

Ազրպէյճանի հարաւային, հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան շրջաններից բնակչութեան տուեալների հաւաքագրման ժամանակ, որոնք տարբեր ժամանակներում միացել էին Իրաքում եւ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպութիւններին, պարզուել է, որ 22 հոգի գնացել են հակամարտութեան գօտիներ հանրապետութեան հարաւային շրջանից, իսկ հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան շրջաններից համապատասխանաբար շատ աւելի շատ` 201 եւ 114: «Ցուցանիշների այդպիսի անհամապատասխանութիւնը կարելի է բացատրել այն փաստով, որ ծայրայեղական գաղափարները տարածւում են հիւսիսային սահմաններում (Ազրպէյճանի):

Ըստ ՆԳՆ տուեալների, 309 մարդ (261 տղամարդ եւ 48 կին) երկիր է վերադարձել, որոնք հիմնականում Սումկայիթից, Քուսարայից, Պալաքենից եւ Զակաթալայից էին», ասւում է հաղորդագրութեան մէջ: Ուսումնասիրութեան հեղինակները եզրակացրել են, որ Ազրպէյճանում ծայրայեղական գաղափարների տարածումը հիմնականում արտաքին աղբիւրներից է եղել, «ինչն ուժեղացաւ այս շրջաններում (Ազրպէյճանի հիւսիսում եւ հիւսիս-արեւմուտքում, այսինքն` Ռուսաստանի Տաղստանի եւ Վրաստանի հետ սահմանին) առկայ կրօնական լարուածութեան պատճառով»:

Իսկ մենք Հայաստանում նստում եւ չէինք հասկանում, թէ որտեղից են 2016-ի ապրիլին մեր զինուորներին եւ սպաներին սպաննող ազրպէյճանցիների մօտ «ահաբեկչական սովորութիւններ»: Գրեթէ 1500 ֆաշիստներ «զբաղուել են» ահաբեկչութեամբ Սիրիայում եւ Իրաքում:

Այնպէս որ, ըստ երեւոյթին, Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէնի պաշտօնակատար Էդուարդ Մարտիրոսեանը մարտի 3-ին յայտարարել է ճիշդ որոշման մասին` Հայաստանը միանում է Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) համատեղ միջոցառումներին` ահաբեկչութեան դէմ պայքարի համար, բայց չի ստանձնում Ազրպէյճանին տեղեկատուութիւն փոխանցելու պարտաւորութիւնները:

www.aztagdaily.com/archives/468305

Facebooktwitterredditpinterestlinkedinmail