ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ – Նախկինում հազվադեպ գործածվող այս բառն այսօր աշխարհում թերևս ամենագործածականն է
31 ՄԱՐՏ 2020 – Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Նախկինում հազվադեպ գործածվող այս բառն այսօր աշխարհում թերևս ամենագործածականն է։ Ինքնամեկուսացվում են պետությունները, ժողովուրդները, մարդիկ․․․
Իսկ հիշու՞մ եք, թե աշխարհում առաջինն ով ինքնամեկուսացավ։
Դա Սասնա Ծուռ, Սասնա Խոյ Փոքր Մհերն էր։
Նաև պիտի հիշե՛ք, թե նա ինչու ինքնամեկուսացավ։
Ինքնամեկուսացավ, որպեսզի իրեն հեռու պահի այն ախտերից, որոնցով վարակվել էին մեր նախնիները։
Նա հիմա ստորգետնյա աշխարհում ինքնամեկուսացված սպասում է Հայոց ա՛յն սերունդին, ով այնքան ուժ կգտնի իր մեջ, որ կինքնամեկուսանա աշխարհից, կմաքրագործվի ու կարժանանա Փոքր Մհերի տեսությանը։
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ