Մովսէս Նաճարեան – Երկուորեակի խորհուրդը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան –Սասունի լեռների քարտէսը որպէս Բ տառ

Մովսէս Նաճարեան – Երկուորեակի խորհուրդը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Երկուորեակի խորհուրդը

2.Երկուորեակ Կենդանակերպ (Gemini, Geminorum – Բ տառ )
Սիմ (Սասունի) Լեռներ

Գլխաւոր աստղերը – 1.Կաստոր – Castor, 2.Պոլլուքս – Pollux, 3.Ալգենա (Ալխենա, Ալհենա), 4.Ուասաթ, 5.Մեբսութա, 6.Մեկբուդա, 7.Պրոպուս (Տեյատ Պրիոր), 8.Տեյատ Պոստերիոր, 9.Ալզիրր, 10.Դիրախ (Դիրահ)

Ցուլ կենդանակերպին յաջորդում է Երկուորեակ-Երկաւորը:
Երկնակամարում նա գտնւում է Ցլից արեւմուտք: Նոյնկերպ է արտացոլւում երկրի վրայ: Ուստի Երկուորեակի պատկերը պէտք է որոնել «Ցուլ կենդանակերպ»-«Տաւրոյ Բերան»-ից արեւմուտք:
Դա համապատասխանում է Սասունի տարածքին՝ Սիմսար կամ Սիմ լեռներին[519]:

Սասունի Սիմ լեռը (2689 մ.) կարող է համապատասխանել Երկուորեակի «Castor»[520] աստղին, Անդովկ լեռը՝ «Pollux»-ին, Մարութայ սարը (2967 մ.)՝ « α » աստղին, Ծովասարը՝ «Alhena» աստղին:

«Երկուորեակ» անուան մէջ կայ «2»-ի գաղափարը: Եւ քանի որ «Ցուլ»-ը այբուբենում «Ա»-ն է ու «Մէկ»-ն է՝ ապա նրան յաջորդող Երկուորեակն էլ պիտի արտայայտի «Բ»-ն, իր «2» թուային արժէքով:

Փիւնիկերէնում, ասորերէնում, եբրայերէնում եւ արաբերէնում երկրորդ տառի («ب» =«Բ»-ի) անունն է «բէտ» կամ «բէյտ»՝ որը նշանակում է «տուն»: Քանզի սոյն կենդանակերպի երկրային կրկնապատկերը երկնառաք հերշտակների համար ծառայել է որպէս իրենց «երկրորդ տուն»-ը, երբ առաջինը տիեզերքի Կարապ համաստեղութիւնն է եղել:

Ի՞նչ առնչութիւն ունի «տուն»-ը «ب»-«Բ»-ի, ապա եւ «Երկուորեակ» կենդանակերպի խորհրդանիշի հետ:

Եթէ համատեղենք սոյն տառի փիւնիկա-արաբա-եբրայական իմաստն ու Երկուորեակ կենդանակերպի նշանի խորհուրդը՝ ապա կը տեսնենք, որ վերջինս պատկերում է ծածկոյթով մի «տուն», նաեւ «դոլման»՝ որն հսկաների դամբարան է, այլապէս՝ մահանալուց յետոյ «երկրորդ տունը», վերածնութեան տունը՝ մայր հողում ու ապա մայրական արգանդում: Վերջինից էլ կենդանակերպի «երկաւոր» («յղի») անուանումը:

Հայերէնում էլ «բնակարան» բառի «բն»-ը բխում է «բոյն»-«տուն»-ից, երբ «Բ» տառի անունն էլ «բեն» է, եւ փիւնիկա-արաբա-եբրայական լեզուներում «բենէ»-ն (ﻰﻨﺑ) նշանակում է «կառուցել», «բինա՛» (ﺀﺂﻨﺑ)՝ «շինութիւն»[521]:

Այդպիսի տուն-դամբարանների հանդիպում ենք Գուգարքում: Վստահ ենք, որ Սասունի, Սիմսարի եւ Անգեղ Տան սահմաններում էլ պիտի լինեն դրանցից:

Յետագայում է որ հրեշտակազունները Սիմսարից տարածուել են դէպի հարաւ-արեւմուտք, եւ Տաւրոսի հարաւային-կենտրոնական փեշերին հիմնադրել են «Անգեղ Տուն»-ը՝ «Անգղ» միջնաբերդով, որ ներկայիս «Էգիլ» կոչուող գիւղատեղին է[522]:

Սրանից զատ, Անգեղ հրեշտակները որպէս «Աստուծոյ երկուորեակ»-ներ՝ Նրա արարչական իմաստութեան եւ օրէնքների կրողներն են եղել, նաեւ «բանելու» եւ Աստուծոյ «Բան»-ը տարածելու առաքելութեամբ են ուղարկուել երկիր, ինչի համար էլ նոյնացուել են «Բ»-ի հետ:

«Սասուն» անուան հիմքն է եղել «Աս»-ը, տառացիօրէն՝ «Աստուծոյ սերմ», «վերին սերմ» կամ «երկնային սերմ» բովանդակութեամբ: Անգեղ-հրեշտակները «Աս» են կոչուել «մարդկանց ազգի» կողմից՝ որոնց մօտ «Աս»-ը կամ «Ace»-ը հոմանիշն է դարձել «Աստուած» բառի եւ նրա թիւի՝ «Մէկ»-ի:

Սակայն «Սասուն»-ի սկզբնական ձեւերն ու իմաստներն են՝
1.«Ս+աս+ուն»-ը, «Սերմ՝ Աստուածային-երկնային սերմ ունեցող», որն ընդգրկում է նաեւ «մտաւոր սերմ»-ը՝ արարչականը:

2.«Ս+աս+սուն»-ը, «Սերմ՝ Աստուածային-երկնային սերմով սնուող»:

3.«Ս+ասուն»-ը, «Սերմ՝ Աստուածային լեզուող խօսող»:

Մովսէս Նաճարեան –Սասունի լեռների քարտէսը որպէս Բ տառ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[519]Տես՝ «Ատլաս», էջ 6, «Սիմ լեռներ»:

[520]Համեմատել «Սասուն» տեղանուան «սաս»-ը եւ «Castor»-ի «cas»-ը՝ երբ «Cas-tor»-ի «tor»-ը «տաւր»-ն է:

[521]Տես՝ «Աղեղնաւոր» կենդանակերպը:

[522]Տես՝ «Ատլաս», էջ 42:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail