Մովսէս Նաճարեան – Առաջին Ծուռ՝ Ման ծուռ-Մնձուրը եւ Առիւծ կենդանակերպը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Առաջին Ծուռ՝ Ման ծուռ-Մնձուրը եւ Առիւծ կենդանակերպը
4.Առիւծ Կենդանակերպ (Leo, Leonis – Ղ տառ)
Մնձուրեան Լեռներ
Ամիս Նաւասարդ
19/18 Յուլիսից 17/16 Օգոստոս
Գլխաւոր աստղերը. 1.Ռեգուլ – Regulus (meaning “little king”, Alpha Leo),
2.Դենեբոլա – Denebola (meaning “tail of the lion”, Beta Leo), 3.Ալգիեբա – Algieba (Ճակատ/Gamma 1 Leo), 4.Զոսմա, 5.Ալգենուբի, 6.Ադխաֆերա – Ադհաֆերա, 7.Խորտ (Հորթ), 8.Ալտերֆ – Alterf, 9.Սուբրա – Subra, 10.Ռասալյաս – Rasalyas
Հարեւանները – 1.Մեծ Արջ, 2.Փոքր Առիւծ, 3.Վերոնիկայի վարսերը, 4.Կոյս, 5.Հիդրա, 6.Խեցգետին, 7.Սեկտանտ, 8.Ռիս (Լուսան):
Երկնային «Առիւծ» կենդանակերպը երկրի վրայ ակնյայտօրէն արտայայտւում է «Մուզուր»-«Մնձուրեան» լեռներով[524]:
Առիւծ»-«Լeօ»-ի «ALGEIBA» աստղի անուան հիմքն է «GEIBA», որն առաջացել է այդ լեռնահամակարգի գլխաւոր կենտրոնն հանդիսացող «Աղեւն» («Անի Աղիւն») անուանումից: Դրա բարբառայնացումով՝ ընկել է սկզբնատառ «Ա»-ն, իսկ «ւ»-ը դարձել է «բ», եւ ստացուել է «ղեբն»՝ ինչից էլ «Գէյբան»-ն ու ապա «Գէյբա»-ն:
Առիւծ կենդանակերպի խորհրդանիշը համապատասխանում է Հայոց «Ղ» տառին:
Աստղային քարտէսներում ընդունուած են երկու «Առիւծ»-ներ, փոքր ու մեծ: «Փոքր Առիւծ»-ը երկրի վրայ ներկայացուած Մնձուրն է՝ որի օրինակով դրանից հարաւ-արեւմուտքում յետագայում (Նօյեան ջրհեղեղից յետոյ) ջրերից դուրս եկած տարածքը կոչուել է «Մեծ Առիւծ»:
Աշխարհագրականօրէն վերջինս կոչուել է «Զիգոն Բասիլեոն» լեռնաշղթայ՝ Կիլիկեան Տաւրոսի հիւսիսում: Սոյն անունը ունեցել է իր տարբերակները, որոնք ըստ մեզ՝ աղաւաղման արդիւնք են: Դրանք են՝ Զիգոն-Բասիլիկոն, Զիգոն Վասիթեոն, Իգոն Բասիլեոն:
Սոյն «Մեծ Առիւծ»-ը որպէս «Զիգոն Բասիլիկոն»՝ սահմանուել է այսպէս.-
«Լեռնաշղթայ Անտիտաւրոս լեռնահամակարգում, նրա արեւելեան հատուածում: Արեւելեան վերջաւորութիւնը հասնում է մինչեւ Եփրատ եւ Արածանի գետերը: Բառացի նշանակում է “արքայական գիծ”: Հիշատակւում է “Աշխարհացոյցում”»[525]:
Ըստ մեզ, դրա անուանումներից՝
ա.«Զիգոն-Բասիլեոն»-ն է հնագոյնն ու ճիշտը, որն առաջացել է «Base Leon»-ից՝ «Բաշ կամ Գլխաւոր Առիւծ»-ից, յատկապէս որ Կիլիկիայի այդ հատուածում հզօր թագավորութիւն են ստեղծել Առիւծեցի-Մնձուրեցի-Պրոմեթեւս-Առիւծ Մհերի սերունդներից ոմանք՝ Լիոնեսոսցիները[526]:
բ.«Վասիթեոն»-ի «թեոն»-ը նոյն ինքն Պրոմեթեւս-ի «Թեւ»-ն է՝ եւ բառն ամբողջութեամբ նշանակում է «Գլխաւոր թեւաւոր կամ հրեշտակ»:
գ.«Զիգոն»-ը առաջացել է հայերէնի «զոյգն» բառից, եւ հետեւաբար՝
դ.«Զիգոն Բասիլեոն»-ը նշանակում է «Գլխաւոր կամ Արու Առիւծի զոյգը»:
ե.«Իգոն Բասիլեոն»-ը նշանակում է՝ «Գլխաւոր կամ Արու Առիւծի էգը», երբ Արու Առիւծը Մնձուրեան լեռնաշղթան է՝ համապատասխան Առիւծ կենդանակերպին:
Նախաջրհեղեղեան շրջանում՝ Առիւծ Մհերի ժամանակներում, «Զիգոն-Բասիլեոն»-ի տարածքը դեռեւս գտնուել է Ովկիանոսի (Միջերկրական ծովի) ջրերի տակ, ինչի պատճառով էլ Մեծ Մհերը Եգիպտոսում է կառուցել արու Առիւծի իգական զոյգը՝ Սֆինքսը:
Աստղաբաշխական մի թիւրիմացութիւն.-
Բուն կենդանակերպն հանդիսացող «Փոքր Առիւծ»-ի աստղանունները (ապա եւ լեռնանունները) վերագրուել են «Մեծ Առիւծ» համաստեղութեան՝ պատճառ դառնալով աշխարհագրական ապակողմնորոշման:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[524] Տես՝ «Ատլաս», էջ 6, 3Գ քառակուսին: «Մուզուր»-ը առաջացել է «Մեծ Ծուռ»-ից՝ որ «Մեծ Մհեր»-ն է, իսկ «Մնձուր»-ը «Ման Ծուռ»-ից՝ «երկնածին մարդ»-ուց, նաեւ «Ման Ցուր»-ից՝«ցորենի մարդ»-ուց:
[525] «Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»:
[526]Հոմերոս, «Իլիական», նոյն, Երգ երկրորդ, տող 680:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: