ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները

ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ - Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց կնիք

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները

ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց կնիք

– Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները։

ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները

Պաշտոնական միջոցառումների ժամանակ հայոց կաթողիկոսները հիմնականում հանդես են գալիս երկգլխանի արծիվ ներկայացնող լանջանշանով։ Լանջանշանի վրա երկգլխանի արծվի պատկերին կից կան այլ՝ չափերով փոքր, խորհրդանշաններ։

Երկգլխանի արծիվն առկա է նաև շատ երկրների զինանշանների վրա։ Սակայն երկգլխանի արծվի պատկերը կապ չունի ոչ Քրիստոսի, ոչ էլ քրիստոնեության հետ։ Ուստի հարց է ծագում, թե երկգլխանի արծվի պատկերագրությունը որտեղից է գալիս և ինչ խորհուրդ ունի։

Արծվի պատկերագրությունը գալիս է առնվազն 15․000 տարվա հնություն ունեցող Սյունիքի ժայռապատկերներից։ Երկգլխանի արծվի առաջին պատկերը հայտնվում է մոտավորապես մ․թ․ա․ 2000 թվից, տարարածվում է ողջ Առաջավոր Ասիայում, գործածվել է շարունակաբար, հասել միջնադար և հայտնվել քրիստոնեական եկեղեցիների պատերին, կաթողիկոսների լանջանշանի վրա։

Ես 15․000 տարվա ճանապարհն այս գրառման մեջ չեմ ներկայացնի պարզ պատճառներով։ Միայն մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց (կասիտներ) մի կնիքի օրինակով կասեմ հետևյալը․ երկգլխանի արծվի պատկերը ներկայացրել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի ծովից աղբյուրները բխեցնող աստվածությանը։ Արծվի հայերեն «արծուի» և «գէլ հաւ» անվանումների և երկգլխանի արծվի պատկերով գաղափարագրվել է այս աստվածության մի մակդիրը։

Շումերական սեպագիր աղբյուրները հայտնում են, որ այդ աստվածությունը EN.KI=Հայ Աստծո ավագ որդին է։ Նա կրել է Մարդուկ, Մարաթուկ, Որդի, Որդի Վառ, HAL.DI, Ամալ, Արամազդ, Արմենակ և տասնեակ այլ անուններ։ Խաչի պատկերը եղել է այս Աստծո անուններից մեկի գաղափարագիրը (խաչի պատկերը ևս առկա կնիքի վրա)։ Հայոց Որդի Աստծո պաշտամունքի դավանաբանական հիմքերի վրա է 2000 տարի առաջ հյուսվում այն կեղծիքը, որը կոչվում է քրիստոնեություն։

ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները
ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՇՏՈՒՄ – Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները, եպիսկոպոսներն ու վարդապետները – Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի Քաջանց կնիք

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail