Ուղերձ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի
(Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի
 
Վերջին շրջանին, յատկապէս 2011-էն յետոյ ինկած ժամանակահատուածին, երբ սկսաւ Սուրիական ճգնաժամը, Մերձաւոր Արեւելքը եւ աշխարհը աւելի ու աւելի է քշուեցան մարդկութեան ու քաղաքակրթութեան դեմ իրականացուած ահաբեկչութիւններու յորձանուտին մէջ:
 
Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետականաստեղծ կառոյցները ժամանակին իրենց ցաւակցութիւնը յայտնեցին Սինայի, Պէյրութի, Փարիզի, Մալիի ահաբեկչութիւններու զոհերուն, ինչպէս նաեւ ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանաւի օդաչուներու հարազատներուն:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կրկին անդրադառնալով հարցին կը նշէ,
ահաբեկչութիւնը եւ ազգերու ու ժողովուրդներու զարգացման, առաջընթացի ու ապագայ ունենալու իրաւունքը անհամատեղելի իրողութիւններ են,

թրքական զինուած ուժերը չեն կրնար եւ իրաւունք չունին գործել այն տարածքներուն, որոնք 1918-1920 թթ. յատուկ որոշումներու ու պայմանագրերու դրոյթներու համաձայն չեն պատկանիր Թուրքիոյ Հանրապետութեան,

Թուրքիոյ Հանրապետութիւնը այլեւս չի կրնար ձեւացնել, թէ ահաբեկչութեան դէմ պայքարի ընկերակցութեան մաս կը կազմէ, իսկականին մէջ միաժամանակ օգնելով ու օժանդակելով ահաբեկչութեան ծաւալմանը տարածաշրջանին,
 Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կ՛ողջունէ,

ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի 2015 թ. Դեկտեմբեր ամսուայ որոշումը Սուրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգաւորելու եւ ՄԱԿ-ի անդամ պետութիւններուն ուղղուած կոչը ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը կանխարգիլելու եւ կասեցնելու վերաբերեալ,

ինչպէս նաեւ այս հարցով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան առաջարկը ժողովրդական դիւանագիտութեան ու պաշտպանութեան լծակները գործարկելու վերաբերեալ, տարածաշրջանի խաղաղութեան ու համագործակցութեան տարածքներ ստեղծելու նպատակով,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կը յայտնէ`

հաշուի առնելով, որ Մերձաւոր Արեւելքի հայ համայնքները ձեւաւորուեր են 1894-1923 թթ. թրքական իրար յաջորդող կառավարութիւններու կազմակերպած եւ իրականացուցած հայերու ցեղասպանութեան ու բռնագաղթի հետեւանքով,
հաշուի առնելով, ինչպէս Մերձաւոր Արեւելքի հայ համայնքներուն, այնպէս ալ ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրաւէրները,

հաշուի առնելով, որ Թուրքիոյ Հանրապետութիւնը կը շարունակէ մերժել ճանչնալ Հայկական ցեղասպանութեան իրողութիւնը եւ կը վարէ ցեղասպանութեան ժխտողականութեան քաղաքականութիւն,

հաշուի առնելով, որ Հայերու ցեղասպանութեան կազմակերպիչները Կոնստանդնուպոլսի ռազմական յատուկ ատեանի կողմէ 1919 թ.ընդուներ են մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութեան պատասխանատուները եւ այդ ատեանի վճիռով դատապարտուեր մահապատժի,

որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի յատուկ յանձնաժողովը հաշուարկել է 1915-1918 թթ. Արեւմտեան Հայաստանին հասցուած վնասի չափը,

որ 1920 թ. Օգոստոսի 10-ին ստորագրուեր է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. Նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուտրօ Ուիսլոնը վաւերացուցեր է Իրաւարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանի մասին,
ինչպէս նաեւ հաշուի առնելով,

որ 2014 թ.-ին աւարտ է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցներու ձեւաւորումը, այն է՝ կառավարութեան, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդին, Սեւրի Խաղաղութեան պայմանագիրը ստորագրած, Հայկական ցեղասպանութիւնը ճանչցած եւ դատապարտած պետութիւններուն կ՛առաջարկէ ՄԱԿ-ի հովանիին ներքոյ իրաւական-քաղաքական գործընթաց սկսիլ ապահովելու 1918-1920 թթ. կայացուած որոշումներու ու պայմանագրերու դրոյթներու իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքները Հայրենի Բնօրրանի՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ:

Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ
27.12.2015 թ.

——————————————————————-

Ուղերձ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի
(Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի

Վերջին շրջանում, հատկապես 2011-ից հետո ընկած ժամանակահատվածում, երբ սկսվեց սիրական ճգնաժամը, մերձավորարեւելյան տարածաշրջանը եւ աշխարհը ավելի ու ավելի է ներքաշվում մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացված ահաբեկչությունների հորձանուտը:

Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցները ժամանակին իրենց ցավակցությունը հայտնեցին Սինայի, Բեյրութի, Փարիզի, Մալիի ահաբեկչությունների զոհերի, ինչպես նաեւ ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի օդաչուների հարազատներին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը կրկին անդրադառնալով հարցին նշում է,
-ահաբեկչությունը եւ ազգերի ու ժողովուրդների զարգացման, առաջընթացի ու ապագա ունենալու իրավունքը անհամատեղելի իրողություններ են,
-թուրքական զինված ուժերը չեն կարող լինել եւ իրավունք չունեն գործել այն տարածքներում, որոնք 1918-1920 թթ. հատուկ որոշումների ու պայմանագրերի դրույթների համաձայն չեն պատկանում Թուրքիայի Հանրապետությանը,
-Թուրքիայի Հանրապետությանը այլեւս չի կարող ձեւացնել, թե ահաբեկչության դեմ պայքարի ընկերակցության մաս է կազմում, իրականում միաժամանակ օգնելով ու օժանդակելով ահաբեկչության ծավալմանը տարածաշրջանում,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ողջունում է,
-ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2015 թ. դեկտեմբեր ամսվա որոշումը Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու եւ ՄԱԿ-ի անդամ պետություններին ուղղված կոչը ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխարգելելու եւ կասեցնելու վերաբերյալ,
-ինչպես նաեւ այս հարցով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկը ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու վերաբերյալ, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը հայտնում է`
-հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքի հայ համայնքները ձեւավորվել են 1894-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կազմակերպած եւ իրականացրած հայերի ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով,
-հաշվի առնելով, ինչպես Մերձավոր Արեւելքի հայ համայնքներին, այնպես էլ ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ներկայի ռազմա-քաղաքական մարտահրավերները,
-հաշվի առնելով, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է մերժել ճանաչել Հայերի ցեղասպանության իրողությունը եւ վարում է ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն,
-հաշվի առնելով, որ Հայերի ցեղասպանության կազմակերպիչները Կոնստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանի կողմից 1919 թ. ճանաչվել են մարդկության դեմ ուղղված հանցագործության պատասխանատուներ եւ այդ ատյանի վճռով դատապարտվել մահապատժի,
-որ 1919 թ. Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է 1915-1918 թթ. Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը,
-որ 1920 թ. օգոստոսին 10-ին ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսլոնը վավերացրել է Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի մասին,

ինչպես նաեւ հաշվի առնելով,
-որ 2014 թ.-ին ավարտվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորումը, այն է՝ կառավարության, խորհրդարանի, նախագահի ինստիտուտի,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած, Հայերի ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետություններին առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու 1918-1920 թթ. կայացված որոշումների ու պայմանագրերի դրույթների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Հայրենի Բնօրրանի՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Նախագահ

27.12.2015 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail